Կոլաչկի (լեհ.՝ kоłасzki,kоłасz), Սուրբծննդյան թխվածքաբլիթի տարածված տեսակ որոշ եվրոպական երկրներում (Չեխիա, Սլովակիա, Լեհաստան), որտեղ յուրաքանչյուր երկիր ունի այս թխվածքաբլիթի պատրաստման իր յուրահատուկ բաղադրատոմսը[1]։ Կոլաչկին թխվածքաբլիթ է ջեմով, որը փաթաթում են և ստանում ծրարի տեսք։ Այս խմորեղենի ծագման մասին բազմաթիվ վարկածներ կան, սակայն ըստ ամենատարածված տեսության՝ այն առաջին անգամ հայտնվել է Լեհաստանում։ Կոլաչկին կարող է լինել կլոր, քառակուսի կամ ադամանդաձև, իսկ խմորը՝ շերտավոր կամ խմորիչ։

Կոլաչկի
Ենթատեսակթխվածքաբլիթ
Առաջացման երկիր Լեհաստան

Պատրաստում խմբագրել

Կոլաչկին թխվածքաբլիթ է՝ ամենից հաճախ լցոնված մարմելադով կամ ջեմով, որոնք Լեհաստանում ավանդաբար պատրաստում էին Սուրբ Ծննդին, իսկ այժմ կարող եք թխել կամ գնել, երբ ցանկանաք։ Այն շատ տարածված է Չեխիայում, Խորվաթիայում, Սլովակիայում։

Լեհական կոլաչկին պատրաստվում է կիսածրարների տեսքով, որոնցից դուրս է գալիս միջուկը։ Թեև այս մթերքների համար նախատեսված խմորն իր բաղադրության մեջ մեծ քանակությամբ բաղադրիչներ չի պարունակում (օրինակ, բաղադրատոմսում անհրաժեշտ է ընդամենը չորս բաղադրիչ՝ թթու կաթնային պանիր, աղ, ցորենի ալյուր և կարագ), թխվածքաբլիթներն նուրբ են ստացվում։

Կոլաչկոյի պատրաստման առանձնահատկություններից մեկն այն է, որ խմորը պետք է պահվի սառնարանում առնվազն հինգ ժամ[2]։ Ուստի, փորձառու լեհ տնային տնտեսուհիները երեկոյան խմոր են հունցում, իսկ առավոտյան սկսում թխել։

Բաղադրիչներ խմբագրել

Հիմնական՝ ցորենի ալյուր, կարագ, վանիլին, աղ, շաքարավազ, ջեմ, կաթնաշոռ (կաթնաշոռ կամ սերուցքային պանիր օրիգինալ բաղադրատոմսով)

Կարելի է՝ շաքարի փոշի, մարմելադ, ընկույզ, հատապտուղներ։

Պատրաստման ժամանակը` 30 րոպե։

Ստուգաբանություն խմբագրել

Կոլաչիկի, կոլաչկի, կոլաչնիկ, կոլաչ[3]։

Նախասլավոնական ծագում ունի։

Պատմություն խմբագրել

Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում տարածված խմորեղենի տեսակ, որն ավանդաբար նախատեսված է հարսանեկան արարողության համար[4]։ Լեհական կոլաչկին ավանդաբար թխում են Սուրբ Ծննդին և հաճախ հանգստյան օրերին, սակայն այսօր դրանք ուտում են ամբողջ տարին։ Ըստ նախնական բաղադրատոմսի՝ որպես միջուկ ընդունված է օգտագործել ցանկացած մարմելադ կամ ջեմ, հաճախ ավելացնում են նաև թարմ հատապտուղներ, ընկույզներ։ Բացի այդ, բաղադրատոմսի լեհական տարբերակի ինքնատիպությունն այն է, որ այս երկրում խմորին սկսել են փափուկ պանիր ավելացնել, ինչը թխվածքաբլիթները դարձնում է ավելի նուրբ և համեղ։ Կոլաչկին սովորաբար մատուցում են թեյի հետ (ավելի հազվադեպ՝ սուրճի)։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել