«Կյանքի օրենքը», խորհրդային գեղարվեստական ֆիլմ, որը նկարահանվել է 1940 թվականին Ալեքսանդր Ավդեենկոյի սցենարով ռեժիսորներ Բորիս Իվանովի և Ալեքսանդր Ստոլպերի կողմից։ Ֆիլմն էկրան է բարձրացել 1940 թվականի օգոստոսի սկզբին և ցուցադրվել ընդամենը մի քանի օր՝ շտապ հանվելով «Պրավդա» թերթում անանուն գրախոսությունից հետո[1]։

Կյանքի օրենքը
ռուս.՝ Закон жизни
Երկիր ԽՍՀՄ
Ժանրդրամա
ԹեմաՍոցիալիստական ապրելակերպ
Թվականօգոստոսի 7, 1940
Լեզուռուսերեն
ՌեժիսորԱլեքսանդր Ստոլպեր և Բորիս Իվանով
Սցենարի հեղինակԱլեքսանդր Ավդեենկո և Սերգեյ Երմոլինսկի
ԴերակատարներԴանիիլ Սագալ, Օսվալդ Գլազունով, Նինա Զորսկայա, Սերգեյ Ալեքսեև, Mikhail Sidorkin?, Նատալյա Գիցերոտ, Գրիգորի Շպիգել և Իվան Լյուբեզնով
ՕպերատորՍերգեյ Ուրալով
ԵրաժշտությունՆիկոլայ Կրյուկով
ԿինոընկերությունՄոսֆիլմ
Տևողություն101 րոպե

Սյուժե խմբագրել

Սերգեյ Պարամովը թույլտվություն է խնդրում ռեկտոր Բաբանովից՝ անցկացնելու հրաժեշտի երեկո բժշկական ինստիտուտում։ Բաբանովի դստեր՝ Նատաշայի հետ նրան կապում են ռոմանտիկ հարաբերություններ։ Երեկոյին անսպասելիորեն հայտնվում է կոմերիտմիության քարտուղար Օգնեռուբովը, որը ուսանողներին «այլասերված արժեքներ» է քարոզում «յուրաքանչյուրին ըստ կարիքի» ոգով։ Երեկոն վերածվում է հարբեցողության։ Սերգեյ Պարամովը փորձում է ազդել ուսանողների խղճի վրա, սակայն անհաջող։ Սակայն նրանք բոլորը, այդ թվում՝ Նատաշան, միանգամայն հիացած են Օգնեռուբովով, որի հետ, ի վերջո, Նատաշան մեկնում է ծով՝ արշալույսը դիմավորելու։

Սերգեյ Պարոմովը Օգնեռուբովի դեմ պայքար է սկսում տպագիր խոսքի միջոցով։ Ցավոք, քչերը կարող են հավատալ, որ նրա պայքարը պայմանավորված չէ պարզ խանդով։ Սակայն կոմերիտմիության վճռորոշ ժողովում հանդես է գալիս Նատաշայի քույրը՝ Նինան, որը Օգնեռուբովի բարոյական կերպարի մասին պատմելու բան ունի։ Պարզվում է՝ Օգնեռուբովը նրան մի քանի տարի առաջ լքել է երեխայի հետ։ Այս փաստը որոշում է ժողովի ելքը հօգուտ Սերգեյ Պարոմովի։ Ֆիլմի հանգուցալուծումը Սերգեյ Պարոմովի խոսքն է կոմերիտականի բարոյական կերպարի մասին։

Ֆիլմի եզրափակչում Սերգեյ Պարոմովը դառնում է կոմերիտմիության նոր քարտուղար։

Դերերում խմբագրել

Դերասան Դեր
Դանիիլ Սագալ Սերգեյ Պարոմով Սերգեյ Պարոմով
Օսվալդ Գլազունով Մատվեյ Բաբանով Մատվեյ Բաբանով բժիշկական ինստիտուտի ռեկտոր
Նինա Զորսկայա Նատաշա Բաբանովա Նատաշա Բաբանովա
Ալեքսանդր Լուկյանով Օգնեռուբով Օգնեռուբով

Ստեղծման պատմություն խմբագրել

Ֆիլմի առաջին տարբերակի ցուցադրությունը տեղի է ունեցել ՀամԼԿԵՄ Կենտկոմում։ Նախնական քննարկման արդյունքում որոշվել է վերափոխել ֆիլմը[2], ինչի համար ռեժիսորները դիմել են Ս. Երմոլինսկուն։ Քանի որ Ալեքսանդր Ավդեենկոն այդ ժամանակ գործուղվել էր «Պրավդա» թերթի կողմից, նա չէր կարողացել մասնակցել սցենարի փոփոխություններին։
Լրամշակման արդյունքում, օրինակ, ավելացրել է գանգով տեսարանը («Խմե՞լ, թե՞ չխմել, Այս է խնդիրը)՝ նմանակելով Համլետին․ Ավդեենկոն հերքել է, որ այդ տեսարանը ի սկզբանե եղել է իր սցենարում[3]։

Արձագանքներ խմբագրել

Ֆիլմը ցուցադրվել է 1940 թվականի օգոստոսի 7-ին[4] և լավ գրախոսականներ ստացել «Известия» և «Кино» թերթերում։ «Կինո» թերթի գրախոսականում նշվել է, որ ֆիլմն արժանի է ուշադրության «անկեղծության, խառնվածքի, իսկական ճշմարտության և նյութի խորը իմաստի» համար[5]։ Սակայն օգոստոսի 16-ին «Պրավդա»-ում ջախջախիչ գրախոսություն է հրապարակվել։

Ուսանող երիտասարդությունը հարբեցողության և բարոյալքության է դրդում կոմերիտմիության ղեկավար աշխատող Օգնեռուբովը՝ ցինիկ, ներքնապես քայքայված մարդ, թշնամի, որը քայքայում է երիտասարդությանը, կենցաղի միջոցով փորձում է թշնամի գաղափարներ ներշնչել նրան։ Ֆիլմի հեղինակները լիակատար ազատություն են տալիս իրենց հերոս Օգնեռուբովին, որը քարոզում է անկանոն սեր ու անբարոյականություն։ Ֆիլմից եզրակացվում է, որ Օգնեռուբովի այս թշնամական քարոզը անհերքելիորեն հասանելի է դառնում ուսանողների սրտերին ու մտքերին, վաղվա բժիշկներին, և Օգներուբովի «սկզբունքները» իրականացվում են անմիջապես լսարանում՝ գինարբուքի տեսքով։

Գրախոսականը գրել է Վ. Կրուժկովը և խմբագրել Ա. Ժդանովը[6]։ Այլ տեղեկություններով՝ հոդվածը գրել է անձամբ Իոսիֆ Ստալինը[2]։ Հիմնական գաղափարը եղել է այն, որ բացասական կերպարները ներկայացված են ավելի ուժեղ, քան դրականները, հեղինակի իրական դեմքը ֆիլմի բացասական հերոսներն են։

Ֆիլմի պատճեները կինոթատրոններում կնքվել են ՆԳԺԿ աշխատակիցների կողմից՝ հոդվածի թողարկման օրը։ Սցենարի հեղինակի հիշողություններով՝ նա այդպես էլ չի հասցրել դիտել ֆիլմի վերջնական տարբերակը։

Օգոստոսի 24-ին «Պրավդա»-ում հրապարակվել է նոր հոդված` նվիրված «Մոսֆիլմում» «Կեղծ ֆիլմ» հոդվածի քննարկմանը։ Նշվել է, որ ֆիլմը դարձել է «քաղաքական և ստեղծագործական խոշոր ձախողում»։ «Մոսֆիլմի» աշխատակիցների, օրինակ, երկրորդ ռեժիսոր Բ. Իվանովի ելույթները գնահատվել են որպես ոչ բավարար ինքնաքննադատական[7]։

1940 թվականի սեպտեմբերի 9-ին ֆիլմի ռեժիսորներն ու սցենարի հեղինակը հրավիրվել էին Կենտրոնական կոմիտե՝ բացատրությունների համար։ Ջախջախման է ենթարկվել նախ և առաջ սցենարի հեղինակ Ալեքսանդր Ավդեենկոն։ Կոնստանտին Սիմոնովի հիշողություններով, երբ ինչ-որ մեկը Ստալինի ուշադրությունը հրավիրել է ռեժիսորների վրա, Ստալինն ասել է. «Նրանք միայն պտտում էին այն, ինչ նա գրել էր նրանց համար»[8]։ Նիստի արձանագրություններում Ստալինի այդ խոսքերը չեն ներկայացվում[9]։ Բացի բուն սցենարից, քննադատվել է նաև Ավդեենկոյի չհրապարակված «Պետությունը ես եմ» (ռուս.՝ «Государство — это я») վեպը, ինչպես նաև թերթի որոշ ակնարկներ, առաջին հերթին՝ «В Черновицах»: Իր «Պատիժ առանց հանցագործության» (ռուս.՝ «Наказание без преступления») ինքնակենսագրության մեջ Ալեքսանդր Ավդեենկոն հիշում է Ի. Ստալինի հետևյալ խոսքերը։

Իմ կարծիքով՝ Ավդեենկոն գրում է ոչ այն մասին, ինչի մասին մտածում է, ինչ է զգում։ Նա չի հասկանում, չի սիրում Խորհրդային իշխանությունը։ Ավդեենկոն դիմակավորված մարդ է, թշնամու տականք։ Ասում են՝ նա բանվոր էր։ Իսկ մի՞թե մենք չգիտենք այնպիսի դեպքեր, երբ նախկին բանվորը դառնում է մեր ոխերիմ թշնամին։ Մի՞թե մեզ մոտ քիչ են դեպքերը, երբ գրպանում կուսակցական տոմս ունեցող մարդը դուրս է գալիս հակակուսակցական ճանապարհի։

Կենտկոմի նիստից կարճ ժամանակ անց Ալեքսանդր Ավդեենկոն վտարվել է տնից, որտեղ ապրել է ընտանիքի հետ, և հեռացվել է գրողների միությունից և կուսակցությունից։ Այլ ռեպրեսիաներ չեն հետևել[3]։

Ֆիլմը պահպանվել է, բայց չի ցուցադրվել ավելի քան 60 տարի, հետագայում ցուցադրվել է «Կուլտուրա» ալիքի «Հին կինոյի գլուխգործոցները» (ռուս.՝ «Шедевры старого кино») ծրագրով[10]։ Քննարկելով ֆիլմը՝ ուշ շրջանի հետազոտողները նշել են, որ ֆիլմը խորհրդային կյանքն ավելի ճիշտ է ցուցադրել, քան սոցիալիստական ռեալիզմն էր թույլ տալիս[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Фальшивый фильм // Правда : газета. — 1940.
  2. 2,0 2,1 Наталья Громова Фильм «Закон жизни» в судьбе сценариста Сергея Ермолинскогои писателя Александра Авдеенко // Мемориал, Международное историко-просветительское, благотворительное и правозащитное общество. — 2019. Архивировано из первоисточника 24 Սեպտեմբերի 2019.
  3. 3,0 3,1 Авдеенко А. О. Наказание без преступления. — Москва: Советская Россия, 1991. — 334 с. — ISBN 5268012258, 9785268012255
  4. Советские художественные фильмы. Т. 2, 1961, էջ 231
  5. 5,0 5,1 Benjamin E Raiklin Soviet cinema in the wake of the terror: the Artistic Council at Mosfilm, 193941. (английский) // Studies in Russian & Soviet Cinema. — 2009. — № 3. — С. 267—288.
  6. Волынец А. Н. Жданов. — Москва: Молодая гвардия, 2013. — 618 с. — ISBN 9785235036338, 5235036336
  7. Одесский Михаил Павлович В. М. Молотов — Л. М. Леонов — А. О. Авдеенко: очерки советской «Публичной культуры» (август-сентябрь 1940 г. ) // Вестник РГГУ. Серия «История. Филология. Культурология. Востоковедение». — 2017. — В. 7 (28). — ISSN 2073-6355. Архивировано из первоисточника 26 Սեպտեմբերի 2019.
  8. Гусляров Е. Н. Сталин в жизни. Систематизированный свод воспоминаний современников, документов эпохи, версий историков. — Москва: ОЛМА Медиа Групп, 2003. — С. 683. — 748 с. — ISBN 5948500349, 9785948500348
  9. «Стенограмма выступления И.В.Сталина на совещании в ЦК ВКП (б) «В связи с вопросом о фильме «Закон жизни» Авдеенко А.О.». 9 сентября 1940 года». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մայիսի 26-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 24-ին.
  10. «Закон жизни / Телеканал «Россия – Культура»» (ռուսերեն). tvkultura.ru. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 2-ին.

Գրականություն խմբագրել

  • Советские художественные фильмы. Аннотированный каталог / Сост. Н. А. Глаголева, М. Х. Зак, А. В. Мачерет, Л. А. Парфёнов, В. М. Розина, Э. Л. Сосновский, П. В. Фионов, О. В. Якубович под ред. А. В. Мачерета и др. — М.: Искусство, 1961. — Т. 2: Звуковые фильмы (1930—1957 гг.). — С. 231—232. — 784 с. — 3000 экз.

Արտաքին հղումներ խմբագրել