Օսվալդ Ֆյոդորովիչ Գլազունով (լատիշ․՝ Osvalds Glāznieks (Glazunovs, մայիսի 5, 1891(1891-05-05), Ելգավա, Ռուսական կայսրություն - մարտի 16, 1947(1947-03-16), ԽՍՀՄ ), ազգությամբ լատիշ սովետական թատրոնի ու կինոյի դերասան։

Օսվալդ Գլազունով
Ծնվել էմայիսի 5, 1891(1891-05-05)
ԾննդավայրԵլգավա, Ռուսական կայսրություն
Մահացել էմարտի 16, 1947(1947-03-16) (55 տարեկան)
Մահվան վայրԽՍՀՄ
Մասնագիտությունդերասան և կինոդերասան
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Պարգևներ
«Պատվո նշան» շքանշան

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1891 թվականի մայիսի 5-ին Ելգավայումշ[1]։ Այնտեղ էլ ստացել է նախնական կրթությունը։

Բեմական գործունեությունը սկսել 1911 թվականին Պետերբուրգի բարեգործական կազմակերպությունում։

1919-1921 թվականներին սովորել է Եվգենի Վախթանգովի ղեկավարած Մոսկվայի դրամատիկական թատրոնը։ Միաժամանակ եղել է Մոսկվայում «Սկատուվե» լատիշական թատրոն-ստուդիայի ռեժիսոր և մանկավարժ (1919-1938)։

1921-1941 թվականներին աշխատել է Եվգենի Վախթանգովի անվան թատրոնում։

1924 թվականից 1932 թվականներին Գլազունովը զբաղեցրել է Վախթանգովի թատրոնի տնօրենի պաշտոնը։

1941 թվականի հոկտեմբերին, երբ նացիստները գրավեցին Իստրուն, Օսվալդ Գլազունովը հայտնվեց զավթված տարածքում (այնտեղ իր ամառանոցն էր)։ Հետ նահանջող նացիստական զորքերի հետ նա տեղափոխվեց հարավ (բալետի պարուհի կնոջ և դերասան Վ․ Բլյումենտալ-Թամարինի հետ)։ 1942-1943 թվականներին խաղացել է Լատվիայի ազգային և Ելգավի թատրոններում։

1944 թվականի հոկտեմբերին, երբ Կարմիր բանակը մտավ Ռիգա, Գլազունովները ձերբակալվեցին «գերմանացիների հետ համագործակության» պատճառով և ուղարկվեցին ճամբար։ Ձերբակալումից հետո ատապարտվեց ութ տարի ճամբարներում անցկացնել։

Օսվալդ Գլազունովը մահացել է դժբախտ պատահարի արդյունքում 1947 թվականի մարտի 16-ին։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել