Յուրաքանչյուրից՝ ըստ իր կարողությունների, յուրաքանչյուրին՝ ըստ իր պահաջնմունքների

Յուրաքանչյուրից՝ ըստ իր կարողությունների, յուրաքանչյուրին՝ ըստ իր պահաջնմունքների (ֆր.՝ De chacun selon ses facultés, à chacun selon ses besoins, անգլ.՝ From each according to his ability, to each according to his needs) կամ Յուրաքանչյուրը՝ ըստ իր կարողությունների, յուրաքանչյուրին՝ ըստ իր պահաջնմունքների (գերմ.՝ Jeder nach seinen Fähigkeiten, jedem nach seinen Bedürfnissen), կարգախոս, որն առաջին անգամ օգտագործվել է Լուի Բլանի կողմից 1851 թվականին (չնայած արտահայտության ավելի վաղ տարբերակը հայտնվել է Էտիեն-Գաբրիել Մորելլիի «Բնության օրենսգրքում») և հայտնի դարձել 1875 թվականին Կարլ Մարքսի կողմից «Գոթայի ծրագրի քննադատությունում»։ Կարգախոսն արտացոլում է արտադրության և իր արդյունքների բաշխման կոմունիստական իդեալը։ Ըստ մարքսիստական պատկերացման՝ արտադրությունը պետք է հիմնված լինի տվյալ հասարակության անդամների կողմից իրենց ունակությունների կամավոր օգտագործման վրա։ Նման աշխատանքի արդյունքները պետք է բավարար լինեն բոլոր մարդկանց կարիքները բավարարելու համար, առանց ապրանքների և ծառայությունների բաշխման ժամանակ որևէ համարժեք փոխանակման անհրաժեշտության։ Այս համակարգը հնարավոր կլինի շատ բարձր արտադրողականության աշխատանքի արդյունքում, որին պետք է հասնել զարգացած կոմունիստական հասարակությունը։

Արտահայտության ծագում խմբագրել

Կարլ Մարքսը հետևյալ արտահայությունը, Գերմանիայի բանվորների խնդրանքով, ընգրկել է 1875 թվականին գրված «Գոթայի ծրագրի քննադատություն» աշխատությունում, որում ասվում է.

Կոմունիստական հասարակության բարձրագույն փուլում, այն բանից հետո, երբ կանհետանա մարդուն ստրկացնող ենթարկումն աշխատանքի բաժանմանը, երբ դրա հետ միասին կանհետանա ֆիզիկական ու մտավոր աշխատանքի հակադրությունը, երբ աշխատանքն այլևս կյանքի միջոց չի լինի, այլ ինքը կդառնա կյանքի առաջնային պահանջ, երբ անհատականությունների համակողմանի զարգացման հետ մեկտեղ կաճեն նաև արտադրողական ուժերն ու հասարակական բոլոր աղբյուրները՝ լիարժեք հոսքով, միայն այդ ժամանակ կարելի կլինի լիովին հաղթահարել բուրժուական իրավունքի նեղ հորիզոնը, և հասարակությունը կկարողանա իր դրոշին գրել. «Յուրաքանչյուրից՝ ըստ իր կարողությունների, յուրաքանչյուրին՝ ըստ իր պահաջնմունքների»[1]։

Թեև նշված արտահայտությունն ամենից հաճախ վերագրվում է Մարքսին, այս կարգախոսը, սոցիալիստական հասարակության համար լինելով ընդհանուր, առաջին անգամ օգտագործվել է Լուի Բլանի կողմից 1851 թվականին։ Բացի այդ, Էթիեն Կաբեն «Ճանապարհորդություն դեպի Իրաքիա» գրքում (1840 թվական) նկարագրել է արտակարգ երկիրը, որում հիմնական սկզբունքը հետևյալն էր՝ «յուրաքանչյուրից՝ ըստ իր ուժերի, յուրաքանչյուրին՝ ըստ իր կարիքների»։ Այդ արտահայտության ծագումը վերագրվում էր ֆրանսիացի ուտոպիստ Էտիեն-Գաբրիել Մորելլիին, որը 1755 թվականին այն առաջարկել է իր «Բնության օրենսգրքում»՝ «Հիմնական և սուրբ օրենքների թվում, որոնք ոչնչացնելու էին հասարակության արատներն ու դժբախտությունները»։

I. Հասարակության մեջ ոչինչ չպիտի պատկանի որևէ մեկին՝ բացի այն իրերից, որոնք յուրաքանչյուրն օգտագործում է իր կարիքները բավարարելու, հաճույքների կամ ամենօրյա աշխատանքի համար։

II. Յուրաքանչյուր քաղաքացի աշխատանքով ապահովված պաշտոնատար անձ է, որին հանրությունը ապրուստ է տրամադրում։

III. Յուրաքանչյուր քաղաքացի, համապատասխան իր ուժերի, շնորհների ու տարիքի, պիտի մասնակցի հանրային բարիքների ստեղծմանը։ Դրանով պայմանավորված՝ սահմանվելու են նրա պարտականությունները՝ համաձայն բաշխիչ օրենքների[2]։

Որոշ գիտնականներ համարում են, որ արտահայտությունը ծագել է Նոր Կտակարանի Գործք առաքելոցը։ Այստեղ Երուսաղեմի հավատացյալների ապրելակերպը նկարագրվում է որպես համայնքային՝ օգտագործելով «բոլորին տրվում էր՝ ըստ կարիքների» արտահայտությունը։

  Եվ հավատացյալների բազմությունը մեկ սիրտ և մեկ հոգի էր։ Եվ նրանցից ոչ ոք չէր ասում, թե իր ինչքերը իրանն են, այլ ամեն ինչ նրանց համար հասարակաց էր։ Եվ առաքյալները մեծ զորությամբ վկայություն էին տալիս Տեր Հիսուս Քրիստոսի հարության մասին։ Ու նրանց բոլորի վրա ամենամեծ շնորհներ կային։ Եվ նրանց մեջ ոչ ոք ոչ մի բանի կարոտ չէր, որովհետև ովքերի գյուղերի կամ ապրանքների տեր էին, վաճառում էին դրանք և վաճառածի գումարը բերում ու դնում էին առաքյալների ոտքերի առաջ, և նրանք բաշխում էին յուրաքանչյուրին՝ ում ինչքան պետք էր լինում։
- Գործք առաքելոց 4։ 32-35
 

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Կարլ Մարքս «Գոթայի ծրագրի քննադատություն»
  2. «Էտիեն-Գաբրիել Մորելլի «Բնության օրենսգիրք կամ նրա օրենքների ճշմարիտ ոգի»». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 21-ին.

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել