Կղմուխ անցողուն
Կղմուխ անցողուն | |
Կղմուխ անցողուն | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Աստղածաղկավորներ (Asterales) |
Ընտանիք | Աստղածաղկազգիներ (Asteraceae) |
Ենթաընտանիք | Աստղածաղկայիններ (Asteroideae) |
Տրիբա | Inuleae |
Ցեղ | Կղմուխ (Inula) |
Տեսակ | Կղմուխ անցողուն (I. acaulis) |
Միջազգային անվանում | |
Inula acaulis | |
Կարգավիճակ | |
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Քիչ մտահոգող տեսակ |
Կղմուխ անցողուն (լատին․՝ Inula acaulis Schott), բարդածաղկավորների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։
Նկարագրություն
խմբագրելԲազմամյա կոճղարմատավոր, համարյա մերկ, հազվադեպ՝ ցողուններով բույս է, որն ունի 5-15 սմ բարձրություն։ Տերևները մեծ մասամբ արմատամերձ վարդակում են։ Զամբյուղը միայնակ է և ունի 3,5-4 սմ տրամագիծ։ Սերմնիկները թավոտ են[1]։
Տարածվածություն
խմբագրելՀայաստանում հանդիպում է Սևանի (Արեգունու ափ, Լճաշեն գյուղի շրջակայք) և Դարեղեգիսի (Խաչիկ և Գնիշիկ գյուղերի շրջակայք) ֆլորիստիկական շրջաններում։ Աճում է նաև Նախիջևանում և Անատոլիայում[1]։
Էկոլոգիա
խմբագրելԱճում է ենթալպյան և ալպյան գոտիներում՝ ծովի մակերևույթից 2300-2800 մ բարձրությունների վրա, մարգագետիններում, ժայռի միջև, խոնավ վայրերում։ Ծաղկում է հուլիս-օգոստոս ամիսներին, պտղաբերում՝ օգոստոս-սեպտեմբերին[1]։
Պահպանություն
խմբագրելՎտանգված տեսակ է, որի տարածման շրջանի մակերեսը 5000 կմ²-ից պակաս է, բնակության շրջանի մակերեսը՝ 500 կմ²-ից պակաս։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր, ընդգրկված չէ նաև GITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում։
Պոպուլացիայի մի մասը պահպանվում «Սևան» ազգային պարկի պահպանման գոտում[1]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կղմուխ անցողուն» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կղմուխ անցողուն» հոդվածին։ |