Կղմուխ
Ձվախոտ
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Բաժին Ծածկասերմեր
Դաս Երկշաքիլավորներ
Կարգ Բարդածաղկավորներ
Ընտանիք Աստղածաղկազգիներ
Ցեղ Ձվախոտ
Լատիներեն անվանում
Inula
L., 1753
Հոմանիշներ
  • Amphiraphis DC.
  • Bojeria DC.
  • Codonocephalum Fenzl
Տիպիկ ներկայացուցիչներ

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում




Ձվախոտ (լատ.՝ Inula), աստղածաղկազգիների (բարդածաղկավորներ) ընտանիքի բազմամյա խոտաբույսերի ցեղ։

Կենսաբանական նկարագիրԽմբագրել

 
Կղմուխ բարձր
Բուսաբանական նկարազարդումը «Köhler’s Medizinal-Pflanzen» գրքից, 1887
 
Inula helenium

Ցողունի բարձրանում է՝ 20-60 սմ է (որոշ տեսակներինը՝ մինչև 2մ)։ Տերևներն ամբողջական են, ատամնաեզր, հերթադիր։ Ծաղկազամբյուղները մեկական են կամ կազմում են հուրանանման կամ վահանանման ծաղկաբույլ։ Ծաղիկները դեղին են կամ նարնջագույն։ Ծաղկում է հուլիս-օգոստոսին։ Պտուղը մերկ կամ թավոտ փուփուլավոր սերմիկ է։

Քիմիական կազմԽմբագրել

Արմատը և կոճղարմատը պարունակում են մանուշակահոտ եթերայուղ (1-4%), սապոնիններ, խեժ, ձյութ, լորձային և դառը նյութեր, պիգմենտ, դեհիդրոալանտոլակտոն, ֆրիդելին, դամմարադիենիլացետատ, դամմարադիենոլ, ֆիտոմելան, ինուլին (մինչև 44%), պսևդոինուլին, անկայուն պոլիեններ, ստիգմաստերին, E վիտամին, կարոտին և այլն, տերևներում՝ վիտամին C։ Եթերայուղի հիմնական բաղադրիչ մասը ալանտոլակտոնն է։

ՏարածումԽմբագրել

Տարածված է գրեթե բոլոր մարզերում։ Աճում է խոնավ և անտառոտ վայրերում, չոր լանջերին և այլն։ Կղմուխ Օշեիև (I. aucherana) հանդիպում է Հաղարծին գյուղի Դիմաց և Պատվար սարերի լանջերին, Լոռու (Հաղպատ գյուղում), Արարատի, Սյունիքի (Տաթև գյուղ) մարզերում։ Խիստ հարմարվել է հանք, ջրերին և աճում է առավելապես տրավերտինների վրա. գրանցված է ՀՀ Կարմիր գրքում։

Նշանակություն և կիրառումԽմբագրել

Որոշ տեսակներ դեղաբույսեր են. պարունակում են սապոնիններ, ալկալոիդներ, Եթերայուղեր, սեսկվիտերպենոիդներ, բուրավետ միացություններ, իսկ կոնիզա Կղմուխից՝ կաուչուկ։ Պատրաստուկներն օգտագործվում են որպես միզամուղ, քրտնաբեր, խորխաբեր, հակասնկիկւսյիև, հակաբորբոքային և այլ միջոց։

ԴասակարգումԽմբագրել

ՏաքսոնոմիաԽմբագրել

Կղմուծը մտնում է Inula դասի, Asteraceae ընտանիքի և Asterales կարգի մեջ։


  12 ընտանիք (համաձայն APG II Համակարգի)   ուղիղ 20 ցեղ  
         
  Կարգ Բարդածաղկավորներ     Ենթաընտանիք Աստղածաղկազգիներ     դաս Կղմուխ
               
  Բաժին Ծաղկավոր բույսեր կամ Ծածկասերմեր     Ընտանիք Աստղածաղկազգիներ     ցեղ Inuleae    
             
  Ծաղկավոր բույսերի 44 կարգ (համաձայն APG II Համակարգի)   Ենթաընտանիկ Եղերգենիներ   դասեր Ligularia, Doronicum,
     

ՏեսակներԽմբագրել

 
Inula oculus-christi
 
Ploughman's-spikenard (Inula conyzae)

Դասը ընդգրկում է մոտ 100 տեսակ[1] (այլ տվյալներով՝ 150), նրանցից մի քանիսը[2][3][4]։ ՀՀ-ում՝ 12 տեսակ՝

ԾանոթագրություններԽմբագրել

  1. TPL: Inula
  2. По данным сайта GRIN (см. карточку растения).
  3. По данным сайта Эдинбургского королевского ботанического сада.
  4. По данным сайта Агбина.

Արտաքին հղումներԽմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։