Կղմուխ Օշեի

բույսերի տեսակ
Կղմուխ Օշեի
Կղմուխ Օշեի
Կղմուխ Օշեի
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Աստղածաղկավորներ (Asterales)
Ընտանիք Աստղածաղկազգիներ (Asteraceae)
Ենթաընտանիք Աստղածաղկայիններ (Asteroideae)
Տրիբա Inuleae
Ցեղ Կղմուխ (Inula)
Տեսակ Կղմուխ Օշեի (I. aucheriana)
Միջազգային անվանում
Inula aucheriana

Կղմուղ Օշի (լատին․՝ Inula aucheriana), բարդածաղկավորների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն

խմբագրել

Բազմամյա դժգույն-կանաչ խոտաբույս է, որի բարձրությունը 15-60 սմ է։ Կոճղարմատը հանգուցավոր է և ծածկված կռճիկանման գորտնուկային թմբիկներով։ Տերևները թեթևակի մսալի են։ Զամբյուղներն ունեն 5-8 մմ տրամագիծ և հավաքված են փուխր ողկույզներում։ Լեզվակավոր ծաղիկները 1-4 ստամինոդիումներով են, ծաղկափոշի չառաջացնող առէջներով։ Սերմնիկները մերկ են կամ հազվագյուտ մազիկներով[1]։

Տարածվածություն

խմբագրել

Հայաստանում հանդիպում է Երևանի ֆլորիստիկական շրջանում (Արարատ ավանի շրջակայք, Մասիս, Երասխի լեռնաշղթա)։ Աճում է նաև Նախիջևանում, Անատոլիայում և Արևմտյան Իրանում[1]։

Էկոլոգիա

խմբագրել

Աճում է ստորին լեռնային գոտում՝ ծովի մակարդակից 800-1100 մ բարձրությունների վրա, տրավերտիններում, հանքայնացած ճահճային տեղերում, խոնավ աղուտերերում, հանքային աղբյուրների մոտ։ Ծաղկում է հուլիս-օգոստոս ամիսներին, պտղաբերում՝ օգոստոս-սեպտեմբերին[1]։

Պահպանություն

խմբագրել

Վտանգված տեսակ է։ Տարածման շրջանի մակերեսը 5000 կմ²-ից պակաս է, բնակության շրջանի մակերեսը՝ 500 կմ²-ից պակաս։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր որպես ոչնչացման սպառնալիքի ենթակա տեսակ։ Ընդգրկված չէ CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում[1]։

Պահպանության ոչ մի կոնկրետ գործողություն չի իրականացվում[1]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կղմուխ Օշեի» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կղմուխ Օշեի» հոդվածին։