Ծորենի արևելյան
Ծորենի արևելյան | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Գորտնուկածաղկավորներ (Ranunculales) |
Ընտանիք | Ծորենազգիներ (Berberidaceae) |
Ենթաընտանիք | Ծորենայիններ (Berberidoideae) |
Տրիբա | Berberideae |
Ցեղ | Ծորենի (Berberis) |
Տեսակ | Ծորենի արևելյան (B. orientalis) |
Միջազգային անվանում | |
Berberis orientalis |
Ծորենի արևելյան (լատին․՝ Berberis orientalis), կծոխուրազգիների ընտանիքից եկած տերևաթափ թուփ։
Նկարագիր
խմբագրելՏերևաթափ թուփ է 2-5 մ բարձրությամբ, ընձյուղները անկյունավոր են, հաճախ՝ 130 թեթևակի ակոսավոր, մերկ, ծածկված մանր ոսպնյակներով և 1-4 սմ երկարությամբ փշերով։ Ընձյուղները դեղնագորշավուն են։ Բնափայտը դեղնականաչավուն է, սպիտակ միջուկով։ Տերևները էլիպսաձև են կամ էլիպսանշտարաձև, թարթիչասղոցաեզր, թաղանթանման կամ կաշվեկերպ, սրածայր, մոխրականաչավուն։ Ծաղիկները դեղին են, տհաճ հոտով, հավաքված հուրաններում։ Հատապտուղը հասունանալիս ալ կարմիր է, երկարավուն, հաճելի թթվաշ համով։ Ծաղկում է ապրիլ-մայիս ամիսներին, պտուղները հասունանում են սեպտեմբեր-հոկտեմբերին և ողջ ձմռան ընթացքում մնում են թփի վրա՝ սնունդ հանդիսանալով թռչունների համար։
Տարածվածություն
խմբագրելՏարածված է Կովկասում, Հյուսիսային Իրանում, Փոքր Ասիայում։ Հայաստանի պայմաններում հանդիպում է Արագածի, Գուգարքի, Իջևանի, Բերդի, Նոյեմբերյանի շրջաններում, Սևանի ավազանում, Արարատյան դաշտում, Վայքում, Զանգեզուրում, Մեղրիում, չոր, քարքարոտ թեքությունների վրա, թփուտներում, առավելապես գետահովիտներում։
Կիրառություն
խմբագրելՕգտագործվում են երիտասարդ տերևները և հասուն պտուղները ինչպես թարմ, այնպես էլ որպես համեմունք չորացրած վիճակում։ Պտուղներից պատրաստում են մուրաբա, լիկյորներ և զանազան այլ ըմպելիքներ։ Օգտագործվում է կանաչապատման բնագավառում որպես դեկորատիվ և դիմացկուն թփատեսակ։ Էկոլոգիական խումբը՝ Xllp: Մշակության հավանական շրջանները՝ 1-32[1]:
Գրականություն
խմբագրելԼ.Հ.Հարությունյան, Քո շրջապատի թփերը, Երևան, 1984։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 1, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 130։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ծորենի արևելյան» հոդվածին։ |