Կլոդ Աբբ
Կլոդ Աբբ (ֆր.՝ Claude Abbes, մայիսի 24, 1927[1][2], Faugères[2] - ապրիլի 11, 2008[3][2], Փարիզի 15-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա[2]), ֆրանսիացի ֆուտբոլիստ, դարպասապահ, 1958 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության մասնակից։
Կլոդ Աբբ ֆր.՝ Claude Abbes | |||
---|---|---|---|
Քաղաքացիությունը | Ֆրանսիա | ||
Ծննդյան ամսաթիվ | մայիսի 24, 1927[1][2] | ||
Ծննդավայր | Faugères[2] | ||
Մահվան ամսաթիվ | ապրիլի 11, 2008[3][2] (80 տարեկան) | ||
Մահվան վայր | Փարիզի 15-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա[2] | ||
Հասակ | 180 սանտիմետր | ||
Դիրք | դարպասապահ | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Կարիերա
խմբագրելԱկումբային
խմբագրելԿլոդ Աբբն սկսել է պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի իր կարիերան «Բեզյե» ակումբում։ Սկսած 1950 թվականից և հաջորդող երկուսուկես տարիների ընթացքում դարպասապահն ակումբի կազմում խաղացել է Ֆրանսիայի առաջնության 2-րդ դիվիզիոնում։ Այնուհետև տեղափոխվել է «Սենթ Էտյեն»։
«Սենթ-Էտյեն»-ի կազմում Կլոդ Աբբը խաղացել է մինչև 1961/62 մրցաշրջանի ավարտը։ 1956/57 մրցաշրջանում ակումբի կազմում դարպասապահը դարձել է Ֆրանսիայի չեմպիոն, իսկ 3 տարի անց` ազգային գավաթի եզրափակիչի մասնակից։
1960/61 մրցաշրջանում, պայմանագիր ունենալով «Սենթ-Էթյեն»-ի հետ, Աբբը «Օլիմպիական Լիոն»-ի կազմում մեկ խաղ է անցկացրել Տոնավաճառի գավաթի 1/8 եզրափակիչում։ 1962 թվականին «Սենթ-Էտյեն»-ի կազմում Աբբը նվաճել է Ֆրանսիայի գավաթը, որից հետո դարպասապահն ավարտել է իր կարիերան։
Հավաքականում
խմբագրելԿլոդ Աբբը Ֆրանսիայի հավաքականում իր դեբյուտը նշել է 1957 թվականի հոկտեմբերի 27-ին աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում Բելգիայի հավաքականի դեմ խաղում[4], չնայած հավքականում հայտագրվել էր դեռ աշխարհի նախորդ առաջնության ժամանակ։
1958 թ. Կլոդ Աբբը ազգային հավաքականի կազմում կրկին մեկնել է աշխարհի առաջնության խաղերին և սկսել մրցաշարը որպես պահեստային դարպասապահ։ Սակայն խմբային մրցաշարի երրորդ հանդիպման ժամանակ (Շոտլանդիայի հավաքականի դեմ խաղում) դարպասապահը դաշտ է դուրս եկել թիմի հիմնական կազմում և իր տեղի դարպասի մոտ չի զիջել մինչև մրցաշարի ավարտը` դառնալով նրա բրոնզե մեդալակիր։
Ազգային հավաքականի կամում վերջին անգամ Աբբը խաղացել է դեկտեմբերի 1958 թվականի դեկտեմբերի 2-ին, Եվրոպայի առաջնության ընտրական փուլում, հույների դեմ խաղում[5]։ Ընդհանուր առմամբ դարպասապահն ազգային հավաքականի կազմում անցկացրել է 9 խաղ` բաց թողնելով 18 գոլ։
Վիճակագրություն
խմբագրելԱբբի խաղերը Ֆրանսիայի հավաքականի կազմում | |||||
---|---|---|---|---|---|
№ | Ամսաթիվ | Հակառակորդ | Հաշիվ | Բաց թողնված գոլեր | Մրցաշար |
1 | 1957 թվականի հոկտեմբերի 27 | Բելգիա | 0:0 | 0 | 1958 թվականի Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլ |
2 | 1957 թվականի նոյեմբերի 27 | Անգլիա | 0:4 | 4 | Ընկերական խաղ |
3 | 1958 թվականի մարտի 13 | Իսպանիա | 2:2 | 2 | Ընկերական խաղ |
4 | 1958 թվականի հունիսի 15 | Շոտլանդիա | 2:1 | 1 | 1958 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնություն |
5 | 1958 թվականի հունիսի 15 | Հյուսիսային Իռլանդիա | 4:0 | 0 | 1958 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնություն |
6 | 1958 թվականի հունիսի 24 | Բրազիլիա | 2:5 | 5 | 1958 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնություն |
7 | 1958 թվականի հունիսի 28 | Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն ԳՖՀ | 6:3 | 3 | 1958 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնություն |
8 | 1958 թվականի հոկտեմբերի 26 | Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն ԳՖՀ | 2:2 | 2 | Ընկերական խաղ |
9 | 1958 թվականի դեկտեմբերի 3 | Հունաստան | 1:1 | 1 | 1960 թվականի Եվրոպայի ֆուտբոլի առաջնության ընտրական փուլ |
Արդյունքում. 9 խաղ/ 18 բաց թողնված գոլ, 3 հաղթանակ, 4 ոչ-ոքի, 2 պարտություն:
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Fichier des personnes décédées
- ↑ 3,0 3,1 3,2 http://www.lequipe.fr/Football/breves2008/20080414_123721Dev.html
- ↑ «Официальный сайт федерации футбола Франции» (ֆրանսերեն) — Бельгия — Франция 0:0. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 14-ին.
- ↑ «Официальный сайт федерации футбола Франции» (ֆրանսերեն) — Греция — Франция 1:1. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 14-ին.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կլոդ Աբբ» հոդվածին։ |