Կլոդին Գեյ (անգլ.՝ Claudine Gay, օգոստոսի 4, 1970(1970-08-04)[1], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[2]), քաղաքագետ և Հարվարդի աֆրիկյան և աֆրոամերիկյան ուսումնասիրությունների պետական կառավարման պրոֆեսոր, Հարվարդի Էջերլի ընտանիքի Արվեստների և գիտությունների ֆակուլտետի դեկան և Միջին Արևմուտքի քաղաքագետների ասոցիացիայի փոխնախագահ։

Կլոդին Գեյ
Ծննդյան օր՝ օգոստոսի 4, 1970(1970-08-04)[1] (53 տարեկան)
Ծննդավայր՝Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[2]
Ամուսին ՝Christopher C. Afendulis?[3][4]
Պարգևներ՝

Նրա հետազոտությունները և դասավանդումը կենտրոնանում են ամերիկյան քաղաքական վարքագծի և փոքրամասնությունների քաղաքականության վրա, և թե ինչպես են կյանքի քաղաքական, սոցիալական և տնտեսական միջավայրերը ձևավորում սովորական մարդկանց ընտրությունը։

2022 թվականի դեկտեմբերի 15-ին Հարվարդի համալսարանը հրապարակել է հայտարարություն՝ ներկայացնելով Կլոդին Գեյին որպես համալսարանի հաջորդ և երեսուներորդ նախագահ։ Նա սկսեց իր պաշտոնավարումը 2023 թվականի հուլիսի 1-ին[6]՝ դառնալով համալսարանի պատմության մեջ առաջին սևամորթ նախագահը[7]։ 2024 թվականի հունվարի 2-ին Գեյը հրաժարական է տվել[8]։

Կենսագրություն և կրթություն խմբագրել

Կլոդին Գեյը ծնվել է 1970 թվականի օգոստոսի 4-ին և մեծացել է Հաիթիի ներգաղթյալների ընտանիքում, ովքեր հաստատվել են ԱՄՆ-ում։ Նրա ծնողները ծանոթացել են որպես ուսանող ժամանակ[9]։ Գեյը զարմիկ ունի՝ գրողը՝ Ռոքսանա Գեյը[9]։

Գայը իր մանկության մեծ մասն անցկացրել է Նյու Յորքում, նախքան ընտանիքի հետ Սաուդյան Արաբիա տեղափոխվելը, որտեղ նրա հայրն աշխատում էր ԱՄՆ բանակի ինժեներների կորպուսում, իսկ մայրը՝ որպես բուժքույր[9]։

Գեյը կրթություն է ստացել Էքսեթերի Ֆիլիփսի ակադեմիայում[10], այնուհետև իրեն նվիրել է տնտեսագիտություն ուսումնասիրելուն Սթենֆորդի համալսարանում, որտեղ 1992 թվականին ստացել է Աննա Լաուրա Մայերսի մրցանակը տնտեսագիտության լավագույն բակալավրիատի ատենախոսության համար[11]։ 1998 թվականին Գեյը Հարվարդի համալսարանից ստացել է պետական դոկտորի կոչում և արժանացավ Թոփպանի մրցանակի՝ քաղաքագիտության լավագույն ատենախոսության համար[12]։

Կարիերա խմբագրել

2022 թվականի դեկտեմբերի 15-ին Կլոդին Գեյն ընտրվել է Հարվարդի համալսարանի երեսուներորդ նախագահը՝ դառնալով համալսարանի պատմության մեջ առաջին սևամորթ նախագահը։ Նրա լիազորություններն ուժի մեջ են մտել 2023 թվականի հուլիսի 1-ին, ԱՄՆ Գերագույն դատարանի որոշումից անմիջապես հետո, թե արդյոք Հարվարդի համալսարանը և Հյուսիսային Կարոլինայի համալսարանը սահմանադրորեն են գործել ուսանողների ընտրության պրակտիկայում՝ ի թիվս այլ ընտրության չափանիշների՝ առանց հենվելու ռասայի վրա[13]։

Համասի կողմից Իսրայելին հարձակվելուց հետո 2023 թվականի հոկտեմբերին Գեյը քննադատության է ենթարկվել բազմաթիվ մարդկանց կողմից, այդ թվում՝ Հարվարդի նախկին նախագահ Լարի Սամերսի կողմից, հարձակումները բավարար չդատապարտելու համար։ Այնուհետև Կոնգրեսի լսումների ժամանակ նրան Հարվարդի շրջանավարտ Էլիզա Ստեֆանիկը հարցաքննել է Գեյին հակասեմական ցույցերը որպես հետապնդում դասակարգել չկարողանալու առնչությամբ[14]։

2023 թվականին Գեյին մեղադրել են գիտական աշխատանքում գրագողության մեջ[15]։

Անձնական կյանք խմբագրել

Կլոդին Գեյն ամուսնացած է Սթենֆորդի Առողջապահության հետազոտությունների և քաղաքականության դեպարտամենտի տեղեկատվական համակարգերի վերլուծաբան Քրիստոֆեր Աֆենդուլիսի հետ։ Նրանք ունեն որդի[16]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Library of Congress AuthoritiesLibrary of Congress.
  2. 2,0 2,1 2,2 2,3 https://www.lemonde.fr/international/article/2024/01/02/la-presidente-de-l-universite-harvard-claudine-gay-annonce-sa-demission-a-la-suite-d-accusations-de-plagiat-et-de-debordements-antisemites-sur-le-campus_6208757_3210.html
  3. 3,0 3,1 Harvard names Claudine Gay 30th presidentHarvard Gazette, 2022.
  4. 4,0 4,1 Rosenberg J. S. Claudine Gay Named Harvard’s Thirtieth President // Harv. Mag.[Cambridge, Mass]: 2022. — ISSN 0095-2427
  5. https://www.amacad.org/new-members-2022
  6. Saul, Stephanie; Patel, Vimal (2022 թ․ դեկտեմբերի 16). «Harvard Names a New President, an Insider and Historic First» (անգլերեն). The New York Times. ISSN 0362-4331. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 22-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  7. «Harvard names Claudine Gay 30th president» (անգլերեն). Harvard Gazette. 2022 թ․ դեկտեմբերի 15. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 22-ին.
  8. Schuessler, Jennifer (2024 թ․ հունվարի 2). «Here's what to know about Claudine Gay's resignation». The New York Times (ամերիկյան անգլերեն). 0362-4331. Վերցված է 2024 թ․ հունվարի 2-ին.
  9. 9,0 9,1 9,2 ZAMAMDODA (2018 թ․ հուլիսի 23). «Meet The Haitian-American Woman Who's Harvard's New Dean Of The Faculty Of Arts & Science». afropunk (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 15-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 22-ին.
  10. «Meet Our Trustees | Phillips Exeter Academy». www.exeter.edu (անգլերեն). 2018 թ․ փետրվարի 2. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 15-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 22-ին.
  11. «Claudine Gay named Harvard FAS dean». The Harvard Gazette (անգլերեն). 2018 թ․ հուլիսի 23. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 21-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 22-ին.
  12. Reuell, Peter (2017 թ․ ապրիլի 14). «Claudine Gay named dean of social science». Harvard Gazette (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 22-ին.
  13. A.L. Lee (2022 թ․ դեկտեմբերի 16). «Harvard names Claudine Gay as first ever Black president». U.S. NEWS (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 23-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 22-ին.
  14. «Пенсильванский университет лишился 100 млн долларов из-за отказа его президента однозначно осудить призывы к геноциду евреев» (ռուսերեն). BBC News Русская служба. Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 10-ին.
  15. «Президент Гарвардского университета Клодин Гей обвиняется в плагиате». korrespondent.net (ռուսերեն). Վերցված է 2024 թ․ հունվարի 2-ին.
  16. Vaidyanathan, Vaishnavi (2023 թ․ հոկտեմբերի 12). «Who Is Christopher Afendulis, Harvard President Claudine Gay's Husband?». TimesNow (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ դեկտեմբերի 12-ին. Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 12-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կլոդին Գեյ» հոդվածին։