Կլիֆորդ Օդեթս (անգլ.՝ Clifford Odets, հուլիսի 18, 1906(1906-07-18)[1][2][3][…], Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ[4] - օգոստոսի 14, 1963(1963-08-14)[1][2][5][…], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4][6]), ամերիկացի դրամատուրգ, սցենարիստ և քաղաքական, սոցիալական և տնտեսական փիլիսոփայության ռեժիսոր։ Նրա ստեղծագործությունների հիման վրա նկարահանվել են 1939 թվականին Ոսկե տղա, 1952 թվականին Գիշերային բախում, 1954 թվականին Գյուղացի աղջիկ, 1955 թվականին Մեծ դանակ, 1957 թվականին Հաջողության քաղցր հոտ ֆիլմերը և այլն[7]։

Կլիֆորդ Օդեթս
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 18, 1906(1906-07-18)[1][2][3][…]
ԾննդավայրՖիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ[4]
Մահացել էօգոստոսի 14, 1963(1963-08-14)[1][2][5][…] (57 տարեկան)
Մահվան վայրԼոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4][6]
ԳերեզմանՖորեսթ Լոուն հուշայգի
Քաղաքացիություն ԱՄՆ
Մայրենի լեզուանգլերեն
Մասնագիտությունսցենարիստ, կինոռեժիսոր, դերասան, գրող, դրամատուրգ, թատրոնի դերասան, կինոդերասան և թատերական ռեժիսոր
ԱմուսինԼուիզա Ռայներ և Bette Grayson?
Պարգևներ և
մրցանակներ
ԵրեխաներWalt Odets?
 Clifford Odets Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Կլիֆորդ Օդեթսը ծնվել է հրեա ներգաղթյալների ընտանիքում և մեծացել Բրոնքսում։ Նա թողել է ուսումը, որպեսզի նվիրաբերի իր կյանքը թատրոնին։ 1931 թվականին Լի Ստրասբերգի հետ միասին նա Խմբակային թատրոնի անգլ.՝ Group Theatre առաջնագծում է եղել։ Այն ԱՄՆ-ում պրոպագանդում էր Ստանիսլավսկու համակարգը։ 1935 թվականին այդ խմբի համար գրել է Զարթնիր և երգիր ամենահայտնի պիեսը, որը մինչ այժմ ցուցադրվում է Բրոդվեյի թատրոնի բեմում[8]։ Նրա վաղ պիեսների հիմքում ընկած են մեծ ճգնաժամի տրավմատիկ իրավիճակները։ Դրանք բնութագրվում են մարքսիստական վարդապետության ուղիղ, որոշ չափով գռեհիկ մեկնաբանությամբ և լի են փողոցից մարդիկ երկխոսության բանաստեղծական փոխաբերություններով։ Էքսպոզիցիան և ընդհանրապես սյուժեի բաղադրիչը հասցված են նվազագույնի[9]։

Գործունեություն խմբագրել

Օդեթսը իդեալականացրել է խորհրդային պետությունը, որոշ ժամանակ եղել է ԱՄՆ կոմունիստական կուսակցության անդամ(1934 թվական)։ 1930 թվականների վերջին մեծ ճգնաժամի թեման, որը մշակվել էր դրամատուրգի կողմից, դադարել է հետաքրքրել Բրոդվեյի թատրոնում։ Օդեթսը ռոմանտիկ հարաբերությունների մեջ է եղել հոլիվուդյան դերասանուհներ՝ Ֆրենսիս Ֆարմերի և Լուիզա Ռայների հետ[10]։ Նա ամուսնացել է վերջինիս հետ և տեղափոխվել Հոլիվուդ՝ հույս ունենալով ծավալել սցենարիստի գործունեություն։ Հոլիվուդյան փոխակրիչին հարմարվել միանգամից հնարավոր չի եղել։ Նրա կենսագրության այս դրվագը հիմք Է հանդիսացել Բարթոն Ֆինք ֆիլմի համար (1991 թվական)։ Մաքարթիզմի գագաթնակետին Օդեթսը վկայություն է տվել Հակաամերիկյան գործունեության կոմիտեին։ Նա հերքել է իր կապերը կոմունիստների հետ և անվանել Հոլիվուդի կարմիրների մի քանի անուններ, որոնք արդեն հայտնի են եղել Էլիա Կազանի վկայությունից[11]։

Մահ խմբագրել

Օդեթսը երկար ժամանակ տառապել է աղեստամոքսային տրակտի խանգարման պատճառով։ 1963 թվականի հուլիսի 23-ին ընդունվել է Լոս Անջելեսի Լիբանան հիվանդանոց՝ ստամոքսի խոցը բուժելու նպատակով։ Վիրահատության ժամանակ բժիշկները պարզել են, որ նա ստամոքսի մետաստատիկ քաղցկեղ ունի։ Օդեթսը մահացել է 1963 թվականի օգոստոսի 14-ին՝ ստամոքսի քաղցկեղից։ Նա 57 տարեկան էր[12]։

Ստեղծագործություններ խմբագրել

Հավաքական պիեսներ խմբագրել

  • 1935 թվական, Սպասում է Լեֆտիին ռուս.՝ В ожидании Лефти
  • 1935 թվական, Վե՛ր կաց և հաղթանակիր ռուս.՝ Воспрянь и торжествуй
  • 1935 թվական, Կորած երկինք ռուս.՝ Потерянный рай
  • 1935 թվական, Ես չեմ կարողանում քնել ռուս.՝ Я не могу спать, մոնոպիես
  • 1936 թվական, Սառա Բերնխարդ ռուս.՝ Сара Бернхард, ռադիոպիես
  • 1937 թվական, Ոսկե տղան ռուս.՝ Золотой мальчик
  • 1938 թվական, Հրթիռ դեպի լուսին ռուս.՝ Ракета на луну
  • 1940 թվական, Գիշերային երաժշտություն ռուս.՝ Ночная музыка
  • 1941 թվական, Գիշերային բախում ռուս.՝ Стычка в ночи
  • 1949 թվական, Մեծ դանակ ռուս.՝ Большой нож
  • 1951 թվական, Գյուղացի աղջիկը ռուս.՝ Деревенская девушка
  • 1954 թվական, Ծաղկող դեղձը ռուս.՝ Цветущий персик

Սցենարներ խմբագրել

  • 1936 թվական, Գեներալը մահացել է լուսադեմին ռուս.՝ Генерал умер на рассвете
  • 1946 թվական, Վատ համբավ ռուս.՝ Дурная слава
  • 1946 թվական, Վերջնաժամկետ լուսաբացին ռուս.՝ Крайний срок на рассвете
  • 1957 թվական, Հաջողության քաղցր հոտը ռուս.՝ Сладкий запах успеха
  • 1959 թվական, Առաջին էջի պատմությունը ռուս.՝ История на первой странице

Գրականություն խմբագրել

  • Shuman, R. Baird. Clifford Odets. Twayne’s United States Authors. Ed. Bowman, Sylvia. New York: Twayne, 1962
  • Murray, Edward. Clifford Odets: The Thirties and After. New York: Frederick Ungar, 1968
  • Brenman-Gibson, Margaret. Clifford Odets, American Playwright: The Years 1906—1940. New York: Atheneum, 1982
  • Herr, Christopher J. Clifford Odets and American Political Theatre. Westport, CT and London: Praeger, 2003

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Broadway Database — 2000.
  3. 3,0 3,1 Itaú Cultural Enciclopédia Itaú Cultural (порт.)São Paulo: Itaú Cultural, 2001. — ISBN 978-85-7979-060-7
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Ancestry — 1996.
  5. 5,0 5,1 5,2 filmportal.de — 2005.
  6. 6,0 6,1 6,2 The Boston Globe, Boston Globe, The Boston Daily GlobeBoston: John W. Henry, 1963. — P. 22. — ISSN 0743-1791
  7. Sternlicht, Sanford (2002). «A reader's guide to modern American drama». Syracuse University Press. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 7-ին.
  8. Nast, Condé (2006 թ․ ապրիլի 9). «Stage Left». The New Yorker (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ օգոստոսի 7-ին.
  9. «Novel/fiction awards 1917-1994 : from Pearl S. Buck and Margaret Mitchell to Ernest Hemingway and John Updike». K.G. Saur. 1997. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 7-ին.
  10. «AFI's 100 YEARS…100 HEROES & VILLAINS». American Film Institute (անգլերեն). Վերցված է 2021 թ․ օգոստոսի 7-ին.
  11. Teachout, Terry (2012 թ․ դեկտեմբերի 7). «An American Master Returns to Broadway» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ օգոստոսի 7-ին.
  12. Cantor, Harold (2000). «Clifford Odets, playwright-poet». Scarecrow Press. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 7-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կլիֆորդ Օդեթս» հոդվածին։