Կլիմայական գոտիների թանգարան

թանգարան Գերմանիայում

Կլիմայական գոտիների թանգարան (գերմ.՝ Klimahaus Bremerhaven 8 ° Ost), գերմանական Բրեմերհաֆեն քաղաքում գործող գիտական կենտրոն։ Գտնվում է Հին նավահանգստում, համարվում է ափամերձ Հաֆենվելտեն թաղամասի բաղկացուցիչ մասը, տեսքով նման է նավակի։ Թանգարանի ցուցասրահները այցելուներին հնարավորություն են տալիս հյուսիս-հարավ ուղղությամբ վիրտուալ ճանապարհորդություն կատարելու Երկրի շուրջ։ «Գիտելիքների և փորձի աշխարհ» բաժանմունքը, որ զբաղեցնում է 18 800 քառակուսի մետր տարածք, նվիրված է տարբեր գոտիների կլիմային ու նրա փոփոխություններին։ Գիտական կենտրոնը գործարկողը Կլիմահաուս կառավարող ընկերությունն է։ 2004 թվականից կենտրոնի ռեժիսորը Առնե Դունկերն է[3][4]։ Մինչև 2014 թվականը յուրաքանչյուր տարի թանգարան այցելել է մոտավորապես 600 000, իսկ 2020 թվականին՝ շուրջ 500 000 մարդ[5]։

Կլիմայական գոտիների թանգարան
Տեսակթանգարան
Երկիր Գերմանիա[1]
ՏեղագրությունԲրեմերհաֆեն[1]
ՎայրԲրեմերհաֆեն
ՀասցեAm Längengrad 8, 27568 Bremerhaven[2]27568
Հիմնադրվել է2009
Մակերես11 500 քառակուսի մետր
Կայքklimahaus-bremerhaven.de
Քարտեզ
Քարտեզ

«Կլիմահաուս Բրեմերհաֆեն»-ի հանդիսավոր բացումը կատարել է իռլանդացի երաժիշտ և իրավապաշտպան Բոբ Գելդոֆը 2009 թվականի հունիսի 25-ին։ Մինչ այդ գործարկված «Հյուսիսային ծով» գիտական կենտրոնի հետ մեկտեղ[6]՝ այն դարձել է երկրորդ գիտկենտրոնը Բրեմերհաֆենում և երրորդը՝ Գերմանիայի դաշնային Բրեմեն երկրամասում («Universum Bremen»-ի հետ միասին)։

Կառույցի սեփականատերը Բրեմերհաֆեն քաղաքն է, որը նրա կառավարումը վստահել է Bremerhaven Development Company Alter/Neuer Hafen (BEAN) դուստր ընկերությանը[7]։

Ցուցադրությունը խմբագրել

Թանգարանում ցուցադրությունների ընդհանուր մակերեսը շուրջ 11 500 քառակուսի մետր է[8]։ Այն բաժանված է ցուցադրական երեք գոտիների, որոնք պայմանականորեն անվանված են «Ճանապարհորդություններ», «Հեռանկարներ», «Հնարավորություններ»։ Առաջին՝ զբոսաշրջային գոտին ամենաընդարձակն է և զբաղեցնում է 4 800 քառակուսի մետր մակերես։ Ճանապարհորդությունն սկսվում է Բրեմերհաֆենից, արևելյան երկայնության 8 ° միջօրեականով անցնում ութ երկրներում գտնվող ինը կայաններով, որոնք ընկած են հինգ աշխարհամասերում և ներկայացնում են կլիմայական տարբեր գոտիներ։ Արկտիկական կայանում ջերմաստիճանը մոտավորապես −6 աստիճան է ըստ Ցելսիուսի, նիգերյան կայանում՝ շուրջ 35 աստիճան։ Շվեյցարական կայանում կարելի է մոդելների վրա դիտել, թե ինչպես է կլիմայի փոփոխությունը փոխում մարդկանց կյանքը։ Մի քանի ցուցասրահ այն կողմ՝ «Կամերուն» կայանն է, որտեղ տարաշխարհիկ բույրերն ու հնչյուններն ուժեղացնում են արևադարձային անտառում գտնվելու պատրանքը․․․

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 archINFORM (գերմ.) — 1994.
  2. https://www.klimahaus-bremerhaven.de/entdecken/allgemeine-infos/kontakt-anfahrt.html
  3. «Arne Dunker - Klimahaus® Bremerhaven 8° Ost» (գերմաներեն). 2020 թ․ հուլիսի 6. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 12-ին.
  4. Drei Millionen Besucher im Klimahaus. Արխիվացված 2014-05-29 Wayback Machine omnibusrevue.de vom 24. Mai 2014, abgerufen am 29. Mai 2014
  5. «Buten un Binnen». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 28-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 12-ին.
  6. Webarchiv|url=http://www.phaenomenta-stiftung.de/sites/nordsee_science_center.php Արխիվացված 2013-12-11 Wayback Machine |wayback=20131211014213 |text=Nordsee Science Center e. V. |archiv-bot=2019-04-23 10:54:22 InternetArchiveBot
  7. Nordwest-Zeitung. «Streit um Klimahaus: Stadt Bremerhaven zahlt 900.000 Euro an Stahlbaufirma». www.nwzonline.de (գերմաներեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մարտի 9-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 9-ին.
  8. Webarchiv|url=http://klimahaus-bremerhaven.de/uploads/tx_klipage/01_Eine_Reise_um_die_Welt_auf_8___Ost.pdf Արխիվացված 2014-02-22 Wayback Machine |wayback=20140222023243 |text=Presseinfo Eine Klimareise um die Welt... |archiv-bot=2019-04-23 10:54:22 InternetArchiveBot (PDF; 257 kB)

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կլիմայական գոտիների թանգարան» հոդվածին։