Կիտեն
Կիտեն (բուլղար․՝ Китен), քաղաք Բուլղարիայի հարավարևելյան հատվածում։ Գտնվում է Բուլղարիայի սևծովյան ափին՝ Կարագաչ գետի շրջակայքում։ Վարչականորեն մտնում է Բուրգասի մարզի Պրիմորսկոյի համայնքի կազմի մեջ։
Քաղաք | ||
---|---|---|
Կիտեն | ||
Китен | ||
![]() Ծովափ Կիտենում | ||
Երկիր | ![]() | |
Տարածաշրջան | Հարավարևելյան տարածաշրջան | |
Մարզ | Բուրգասի մարզ | |
Համայնք | Պրիմորսկոյի համայնք[1] | |
Մակերես | 17,003 կմ² | |
ԲԾՄ | 10 մ | |
Խոսվող լեզուներ | բուլղարերեն | |
Բնակչություն | ▼1068 մարդ (մարտի 15, 2024)[2] | |
Ժամային գոտի | UTC+2 և UTC+3 | |
Հեռախոսային կոդ | 550 | |
Փոստային դասիչ | 8183 | |
| ||
Ըստ 2012 թվականի մարդահամարի տվյալների՝ Կիտենի բնակչությունը կազմում է 1170 մարդ[3]։
Աշխարհագրություն
խմբագրելՔաղաքը տեղակայված է Բալկանյան թերակղզու վրա՝ Բուլղարիայի սևծովյան ափին՝ ծովի մակարդակից ընդամենը 10 մետր բարձրության վրա։ Մեծ է ծովի ազդեցությունը կլիմայի ձևավորման գործում։
Շնորհիվ նման նպաստավոր աշխարհագրական դիրքի՝ Կիտենը ձեռք է բերել զբոսաշրջային կարևոր նշանակություն տարածաշրջանում։
Տեսարժան վայրեր
խմբագրելԿիտենը բավականին նախընտրելի ուղղություն է տեղացի և արտասահմանցի զբոսաշրջիկների համար։ Քաղաքի սևծովյան հատվածում կան երկու ծովափեր՝ Ատլամանը հյուսիսում, իսկ Ուրդովիզան՝ հարավում։
Քաղաքի առողջարանի շրջակայքում առկա է նաև փոքրիկ նավահանգիստ։ Այնտեղ կարելի է մակույկ վարձել և դրա միջոցով տեղափոխվել հարևան բնակավայրեր՝ Լոզենեց, Ախտոպոլ և Պրիմորսկո։
Ծանոթագրություններ
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրել- Կիտենի կմետություն Արխիվացված 2008-05-12 Wayback Machine (բուլղ.)
- Կիտեն քաղաքի մասին (բուլղ.)
- Տեղագրությունը bgmaps.com էլեկտրոնային քարտեզում(չաշխատող հղում) (բուլղ.)
- Տեղագրությունը emaps.bg էլեկտրոնային քարտեզում(չաշխատող հղում) (բուլղ.)