Կիսկիմի գավառակ
Կիսկիմ, գավառակ Արևմտյան Հայաստանում, էրզրումի վիլայեթում, Ճորոխ գետի միջին հովտում։ Ընդգրկում էր նախկին Բերդագրակ գավառակի տարածքը։ Ուներ մոտ 20 գյուղ։ Կենտրոնն էր Կիսկիմ գյուղը (Ճորոխի աջ ափին), որը հիշատակվում, է 16-րդ դարի սկզբին (1512) որպես ենթակա Սպերի իշխանին։
Գավառակ | |
---|---|
Կիսկիմ | |
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան |
Վիլայեթ | Էրզրումի վիլայեթ |
Գավառ | Էրզրումի գավառ |
Այլ անվանումներ | Կիսկին, Կիցկա, Քեսկիմ, Քիսգիմ, Քիսքիմ |
Պաշտոնական լեզու | Հայերեն |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) |
Տեղաբնականուն | կիսկիմցի |
Ժամային գոտի | UTC+3 |
Աշխարհագրություն
խմբագրելՏարածքն ընդգրկում էր Թորթում և Ճորոխ գետերի ջրբաժան լեռներից արևմուտքը՝ Ճորոխ գետի հովիտը։
Պատմություն
խմբագրել1829 թվականին գավառակը մտնում էր Ախլցխայի փաշայության մեջ։ Կիսկիմի քրիստոնյա հայերը զնագվածային կոտորածների են ենթարկվել 1915-1917 թվականներին։ Փրկվածները ապաստանել են Կովկասում, Ուկրաինայում և այլուր։
Բնակչություն
խմբագրելԸստ Վ. Քինեի Կիսկիմը 1891 թվականին ուներ 29 951 բնակիչ, որից 5954-ը՝ հայեր, մյուսները թուրքեր, բռնությամբ իսլամ ընդունած հայեր և լազեր։
20-րդ դարի սկզբին բնակչության մեծ մասը իսլամադավան հայ էին (բռնի կրոնափոխ եղած 18-րդ դարի վերջում), կային նաև հայ քրիստոնյաներ (հիմնականում՝ Կարմիրք, Կուդրաշեն, Մոխրկուտ գյուղերում)։
Տնտեսություն
խմբագրել19-րդ դարի և 20-րդ դարի սկզբին տնտեսության հիմնական ճյուղերը՝ այգեգործությունը, խաղողագործությունը, մեղվաբուծությունը և անասնապահությունն էին։ Զբաղվում էին նաև արհեստներով։
Օգտակար հանածոներ
խմբագրելԿիսկիմն ուներ պղնձի, երկաթի և արծաթի պաշարներ։
Պատմամշակութային կառույցներ
խմբագրելԿիսկիմի տարածքում կար հին հայկական բերդերի, դղյակների և վանքերի ավերակներ։ Միջին դարերում Մամիկոնյան, Բագրատունի և Պահլավունի նախարարներն իրենց կալվածքներն ունեին Կիսկիմում։
Վարչական բաժանում
խմբագրելԿիսկիմը բաժանվում էր 5 գյուղախմբերի։ 1909 թվականին ուներ 68 գյուղ, որից 24-ը հայաբնակ էին[1]։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 3, էջ 143
Աղբյուրներ
խմբագրել- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 448)։ |