Կիյոսի Ացումի

Ճապոնացի դերասան

Կիյոսի Ացումի (ճապ.՝ 渥美清, մարտի 10, 1928(1928-03-10)[1][2][3], Տոկիո, Ճապոնիա - օգոստոսի 4, 1996(1996-08-04)[1][2][3], Տոկիո, Տոկիո, Ճապոնիա), իսկական անունը՝ Յասուո Թադոկորո (ճապ.՝ 田所 康雄), թատրոնի, կինոյի և հեռուստատեսության ճապոնացի կատակերգու դերասան։ XX դարի վերջին երեք տասնամյակների ընթացքում ճապոնացիները անհամբերությամբ էին սպասում անհաջողակ հերոսի դժբախտությունների նոր սերիաներին։ Ացումիի մասին քննադատներից մեկը ասել է. «Դերասանի դեմքը ճապոնացիներին ավելի հայտնի է, քան կայսեր դեմքը»։

Կիյոսի Ացումի
ճապ.՝ 渥美 清
Ծնվել էմարտի 10, 1928(1928-03-10)[1][2][3]
ԾննդավայրՏոկիո, Ճապոնիա
Մահացել էօգոստոսի 4, 1996(1996-08-04)[1][2][3] (68 տարեկան)
Մահվան վայրՏոկիո, Տոկիո, Ճապոնիա
ԿրթությունՏյուո համալսարան
Քաղաքացիություն Ճապոնիա
Մասնագիտությունդերասան, երգիչ, կատակերգու, կինոդերասան և հեռուստատեսային դերասան
ԸնտրանիQ11616153?, Q11562864?, Haikei Tennō-heika-sama?, It's Tough Being a Man?, Village of the Eight Tombs? և The Yellow Handkerchief?
Երեխա(ներ)Kentaro Tadokoro?
Պարգևներ և մրցանակներ

Կենսագրություն խմբագրել

Վաղ տարիներ խմբագրել

Յասուո Թադոկորոն (նրա իսկական անունն է) ծնվել է Տոկիոյում թերթի թղթակից Տոմոձիրո Յասուո Թադոկորոյի (նախկինում՝ տարրական դպրոցի ուսուցիչ) և նրա կնոջ՝ տնային տնտեսուհի Տացուի (ժամանակ առ ժամանակ ծայրը ծայրին հասցնելու համար նա զբաղվել է տնայնագործական կար ու ձևով) ընտանիքում։ Ապագա դերասանի լույս աշխարհ գալու ժամանակ ընտանքը ևս մեկ երեխա արդեն ուներ՝ նրա վեց տարեկան եղբայրը՝ Կենյիտիրոն (հետագայում նա մահացել է 25 տարեկանում)։ Իր մանկության մեծագույն մասը Կիյոսին անցկացրել է Տոկիոյի Իտաբասի շրջանում, ուր սովորել է Սուգամոյի միջնակարգ դպրոցի տարրական դասարաններում (ներկայումս՝ Sugamo High School): Նա վատ է սովորել՝ հիմնականում ցածր գնահատականներով։ Երկրորդ համաշխարհային պատերազմի սկսվելուն պես նա, ինչպես շատ այլ երեխաներ, ստիպված է եղել աշխատել արտադրությունում։ Նա ինքնաթիռների ռադիատորներ է հավաքել։ Անցումային տարիքում դեռահասը հայտնվել է վատ շրջապատում, եղել է փողոցային բանդայի պարագլուխ և հաճախակի հայտնվել է ոստիկանության բաժանմունքներում։ 1945 թվականին Կիյոսին մի կերպ ավարտել է միջնակարգ դպրոցը։

Պատերազմից հետո Ուենո կայարանի շրջակայքում գործող երիտասարդ մանր հանցագործների դաժան միջավայրում շարունակել է քրեական կյանքը։ Տարօրինակ կերպով և Ացումին, և «առանց պատճառի ապստամբներից» մի քանիսը հետագայում դարձան բավականին հարգված մարդիկ (նրանց շարքում ՝ նույնիսկ համալսարանի ապագա դասախոս և ֆինանսաների նախարարության ներկայացուցիչ)։ Կիյոսիի գործունեության հիմնական ուղղությունը եղել է Սենդայից Տոկիո բրնձի անօրինական մաքսանենգությունը, ինչը հետպատերազմյան սովի տարիներին լայնորեն տարածված էր։

Նրա կյանքը դեպի լավը փոխվեց, երբ միացավ ոչ մեծ շարժական թատերական մի խմբի, որտեղ նրան սկզբում միայն օժանդակ աշխատանքներ վստահեցին, ինչպես օրինակ՝ բարձրացնել վարագույրը։ Բայց, 1951 թվականի հունիսին նա, վերապատրաստվելով, սկսեց հանդես գալ որպես կատակերգու՝ զվարճացնելով Ասակուսա թաղամասի ժողովրդին, ապա սկսեց աշխատել հայտնի France-za ստրպ-շոուում, որից բազմաթիվ հայտնի կատակերգուներ են դուրս եկել։ 1954 թվականին Կիյոսին լրջորեն հիվանդացավ. նրա մոտ տուբերկուլյոզ ախտորոշեցին, որի պատճառով հեռացրեցին աջ թոքը։ Դրանից հետո Կիյոսին սկսեց ավելի հանդարտ և հավասարակշռված կյանք վարել՝ ընդգծված հատուկ ուշադրություն դարձնելով իր առողջությանը։ Հիվանդությունից հետո 1956 թվականին վերադառնալով France-za՝ նա Fuji TV

Հեռուստաընկերության կողմից ներգրավեց տաղանդների բացահայտմանը՝ վարձվելով այն ժամանակ դեռևս նոր-նոր ձևավորվող փոքր էկրանի տարբեր շոուների համար։ Այնուհետև նա պայմանագիր է կնքում NHK հեռուստաալիքի հետ, որտեղ էլ հանրահռչակ դարձավ ողջ Ճապոնիայում։ 1962 թվականի եթերաշրջանում հանդես է եկել O-ban (Fuji TV) հեռուստասերիալում, որտեղ անպարկեշտ ռամիկի կերպար էր մարմնավորում, ով լի էր կենսական ուժով, եռանդուն էր և անդիմադրելի զավեշտական հմայք ուներ։

Կարիերան կինոյում խմբագրել

Ֆիլմերում նա սկսել է նկարվել 1958 թվականից ի վեր՝ ոչ մեծ դերերով։ Կինոմատոգրաֆիայում նրա առաջին նշանակալի աշխատանքը եղել է 1963 թվականի կինոշրջանում ռեժիսիոր Յոսիտարո Նոմուրի կողմից մեծ հիթ դարձած «Սիրով Նորին Մեծությանը» կատակերգությունում նրան տրված դերը։ Հաջորդ տարի նկարահանվել է երկու առաջարկներում՝ «Սիրով Նորին Մեծությանը-2» և «Ողջ սիրով դեպի վարչապետը»։

1968 թվականին սկսվում է նոր շրջափուլ նրա կարիերայում։ Fuji TV հեռուստաընկերությունը Կիյոսիին հրավիրում է խաղալու «Տղամարդը դժվար է ապրում» կատակերգական սերիալում Տորա-սանի դերը. սցենարիստը եղել է Յոդզի Յամադան։ Սերիալը մեծ հաջողություն ունեցավ, և երբ գլխավոր հերոսը մեռնում է եզրափակիչ սերիայում, հեռուստաընկերությունը բառացիորեն ողողվում է զայրացած հեռուստադիտողների նամակներով, որոնց համար Տորա-սանը արդեն հարազատ էր դարձել։ Այսպես «Սյոտիկու» կինոընկերության մարքետինգային ծառայության մոտ գաղափար հղացավ արդեն մեծ էկրանին շարունակել Տորա-սանի կյանքը։ Բեմադրությունը հանձնարավեց Յոդզի Յամադային, Տորա-սանին դարձյալ մարմնավորեց Ացումին։ «Սյոտիկու» ընկերությունը այդ ժամանակ այլ ընկերությունների նման ունենալով ֆինանսական դժվարություններ՝ նույնիսկ չէր էլ պատկերացնում, որ այս նախագիծը այն աստիճան հաջող կլինի, որ ֆիրման կփրկի սնանկացումից։ Համարվում է, որ ֆիլմի հիմնական հաջողությունը գլխավոր դերում Կիյոսի Ացումիին նկարահանելն էր։ Նրա կերպարը՝ Տորադզիրո Կուրուման (պարզապես՝ Տորա-սան) ծնվել էր Սիտամատիում, աղքատ ընտանիքում, նա անհանգիստ բնավորություն տեր էր, իր ամբողջ կյանքը նա, տարածախ առևտրականը, շրջում է քաղաքից քաղաք, երբեմն վերադառնում է հարազատ տուն, որտեղ ապրում են իր հորեղբայրը, հորաքույրը և քույրը՝ Սակուրան։ Դերասանի մարդկային մեծ հմայքը այս դերի մեջ բացահայտվում է լիովին։ Նախագծի շշմեցուցիչ հաջողության շնորհիվ «Սյոտիկու»-ի ղեկավարությանը նորանոր բազմաթիվ առաջարկներ էր ստանում։ Այսպես, քառորդ դարի ընթացքում (1969 թվականից մինչև 1995 թվականը) նկարահանվել են 48 դրվագներ՝ պաշտոնապես ներառվելով Գինեսի ռեկորդների գրքի մեջ՝ որպես միևնույն հերոսով ամենաերկարատև սերիալը կինոյի պատմության մեջ։ Սերիալը հետագայում ևս կնկարահանվեր, եթե 1996 թվականին դերասանը անժամանակ չմահանար թոքի քաղցկեղից։ Նրա մահը, իսկ դրա հետ նաև՝ սիրելի սերիալի վերջանալը, սգում էին միլիոնավոր ճապոնացիներ։

Կիյոսի Ացումին մինչև իր կյանքի վերջը հրաժարվել է իր անձնական կյանքից որևէ բացահայտումներ անելուց։ Դա վերաբերվում է նաև մահվանը։ Ացումիի ընտանիքը չորս օր շարունակ թաքցրել է նրա մահվան փաստը։ Միայն կինը՝ Մասակոն և նրա երկու երեխաներն են ներկա եղել դիակիզմանը։ Նույնիսկ ռեժիսիոր Յոդզի Յամադան, ինչպես ցանկացած այլ մարդ, իր ֆիլմերի մեծ մասին աստղի մահվան մասին իմացել է միայն նրա ՝ առանց ավելորդ աղմուկի և արարողակարգի հեռանալուց հետո։

Մրցանակներ և նոմինացիաներ խմբագրել

[4]

Մրցանակ Տարի Կատեգորիա Ֆիլմ (կամ սինգլ) Արդյունքներ
Ճապոնիայի ակադեմիականկինոմրցանակ 1978 Տղամարդու լավագույն դեր Ութ գերեզմանների գյուղը
Տղամարդը դժվար է ապրում, ֆիլմ 19:Տորադզիրոն և ջենտլմենը.
Տղամարդը դժվար է ապրում ֆիլմ 20։ Դիմացիր Տորադզիրո!
Առաջադրված
1979 Տղամարդու լավագույն դեր Տղամարդը դժվար է ապրում, ֆիլմ 21։ Տորադզիրոն քայլում է իր ճանապարհով
Տղամարդը դժվար է ապրում, ֆիլմ 22։ Խոսակցություններ Տորադզիրոյի մասին
Առաջադրված
1980 Տղամարդու լավագույն դեր Տղամարդը դժվար է ապրում, ֆիլմ 23։ Օդով սավառնող Տորադզիրոն
Տղամարդը դժվար է ապրում, ֆիլմ 24։ Տորադզիրոյի գարնանային երազատեսությունը
Առաջադրված
1981 Հատուկ մրցանակ «Տղամարդը դժվար է ապրում» ֆիլմում նրա կատարած աշխատանքի համար Հաղթանակ
1981 Կնոջ լավագույն դեր Տղամարդը դժվար է ապրում, ֆիլմ 25։ — Բաղրջուկի ծաղիկ Տորադզիրոն Առաջադրված
1982 Տղամարդու լավագույն դեր Տղամարդը դժվար է ապրում, ֆիլմ 26։ Տորադզիրոյի գորշակապույտ որորի երգը
Տղամարդը դժվար է ապրում, ֆիլմ 27։ Տորադզիրոյի
Առաջադրված
1983 Հատուկ պրեմիա Հաղթանակ
1987 Տղամարդու լավագույն դեր Տղամարդը դժվար է ապրում, ֆիլմ 36։ Սիբամատի մեջ հոգին դրածը
Վերջին դուբլը
Առաջադրված
1997 Հատուկ պրեմիա Ցմահ գործունեության համար (հետմահու) Հաղթանակ
Կինոմրցանակ «Երկնագույն ժապավեն» 1983 Տղամարդու լավագույն դեր Տղամարդը դժվար է ապրում, ֆիլմ 30։ Տորադզիրո՝ ծաղիկների և փոթորկի մեջ Հաղթանակ
1996 Հատուկ պրեմիա Հաղթանակ
1997 Հատուկ պրեմիա Կարիերայի համար (հետմահու) Հաղթանակ
Կինոմրցանակ «Մայնիտի» 1970 Տղամարդու լավագույն դեր Տղամարդը դժվար է ապրում
Տղամարդը դժվար է ապրում. շարունակություն
Տղամարդ-կին
Հաղթանակ
1997 Հատուկ պրեմիա Կարիերայի համար (հետմահու) Հաղթանակ
Nikkan Sports Film Award 1988 Տղամարդու լավագույն դեր Տղամարդը դժվար է ապրում, ֆիլմ 39։ Պատմվածք Տորադզիրոյի մասին Հաղթանակ
1996 Հատուկ պրեմիա Կարիերայի համար (հետմահու) Հաղթանակ
Կինոմրցանակ

«Կինեմա Դզյումպո»

1970 Տղամարդու լավագույն դեր Տղամարդը դժվար է ապրում Հաղթանակ
Hochi Film Awards 1996 Տղամարդու լավագույն դեր Կարիերայի համար (հետմահու) Հաղթանակ

Ֆիլմագրություն խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  4. Kiyoshi Atsumi on IMDb-Awards (անգլ.)
  5. 渥美清 on Japanese Movie Database (JMDb) (ճապոներեն)
  6. Kiyoshi Atsumi on IMDb (անգլ.)
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կիյոսի Ացումի» հոդվածին։