Կիյոհարա Յուկինոբու (ճապ.՝ 清原雪信, հայտնի է նաև որպես Կանո Յուկինոբու, 1643, Կիոտո, Ճապոնիա - հունիսի 5, 1682(1682-06-05)), ճապոնացի նկարչուհի, Ճապոնիայում առաջին և ակնառու կին նկարիչներից և Կանո դպրոցին առնչվող նկարչուհիներից մեկը։

Կիյոհարա Յուկինոբու
Ծնվել է1643
ԾննդավայրԿիոտո, Ճապոնիա
Վախճանվել էհունիսի 5, 1682(1682-06-05)
Քաղաքացիություն Tokugawa shogunate
Մասնագիտություննկարչուհի
ՈճԿանո դպրոց
Թեմաներգեղանկարչություն
ՀայրԿուսումի Մորիկագե
 Kiyohara Yukinobu Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Կիյոհարա Յուկինոբուն ծնվել է 1643 թվականին նկարիչ Կուսումի Մորիկագեի և նկարիչ Կանո Տանյուի զարմուհու ընտանիքում։ Հայրը և պապը եղել են Կանո դպրոցի ներկայացուցիչներ[1]։ Ճապոնիայում կանանց շրջանում արվեստը խիստ խրախուսվում էր, իսկ վրձիններն ու այլ գեղանկարչական գործիքները հաճախ ներառվում էին օժիտի մեջ[1]։ Այնուամենայնիվ, քիչ կին նկարիչներ են հաջողության հասնել կրթության բացակայության պատճառով, քանի որ նրանք կարող էին միայն տանը սովորել[1]։ Հարուստ արիստոկրատների կանայք և դուստրերը կարող էին վարձել ուսուցիչներ տանը պարապելու համար, սակայն նրանցից քչերն են դարձել ճանաչված նկարչուհիներ[1]։ Կիյոհարա Յուկինոբուն հնարավորություն է ունեցել նկարչություն սովորել հորից Կիոտոյում և Կանո Տանյուի աշխատանքների ոճից[2]։

Կիյոհարա Յուկինոբուն շարունակել է Կանո դպրոցի ավանդույթները, սակայն վերամշակել է այս դպրոցին բնորոշ թեմաները իր ձևով և ի վերջո ճանաչվել է որպես նկարչուհի և կին, ով արվեստում (կեյսու) և կտավների գնորդների շրջանում բարձունքների է հասել[1][2]։ Այս ամենի վկայությունը նրա աշխատանքների վրա արված ստորագրություններն են։ Նա աշխատել է ինչպես ճապոնական գեղանկարչության ավանդական ձևերով (էմակիմոնո և կակեմոնո), այնպես էլ խոշոր ֆորմատի նախշանկարներով, օրինակ՝ առաջակալները։ Ցավոք, պահպանվել է նրա հեղինակության միայն մեկ առաջակալ[2]։ Կիյոհարա Յուկինոբուի ստեղծագործություններից շատերը ստեղծվել են յամատո-է ոճով, հաճախ նա պատկերել է Կանո դպրոցի ավանդական ծաղիկներ ու թռչուններ և կերպարներ չինական պատմությունից ու գրականությունից[2], սակայն հայտնի է դարձել կանանց կերպարներ նկարելով, այդ թվում բանաստեղծուհի և գրող, «Ասք Գենջիի մասին» վեպի հեղինակ Մուրասակի Շիկիբուի նկարով[3][4]։ Հայտնի ստեղծագործությունների շարքում են «Չորս եղանակների թռչուններ և ծաղիկներ» առաջակալի նախշանկարը, «Լոր և կորեկ» և «Սրնգահավերը, բալենու ծաղիկները և բամբուկը առվակի մոտ» (երկուսն էլ ներկայումս գտնվում են Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանի հավաքածուում)։

Գրող Իհարա Սայկակուի ստեղծագործություններից մեկում կա մի տեսարան, որտեղ կուրտիզանուհին Կիյոհարա Յուկինոբուին պատվիրում է նկար ստեղծել[3][4]։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Alice Gordenker (2015 թ․ հունիսի 1). «Painting women of Japan» (անգլերեն). Japan Times.
  2. 2,0 2,1 2,2 2,3 «小川に連雀桜竹図 Waxwings, Cherry Blossoms, and Bamboo by a Stream». The Metropolitan Museum of Art.
  3. 3,0 3,1 Fister, Patricia (1988). Japanese Women Artists 1600-1900. Lawrence, Kansas: Spencer Museum of Art, University of Kansas. էջեր 34–35. ISBN 0-913689-25-4.
  4. 4,0 4,1 Weidner, Marsha Smith, ed. (1990). Flowering in the Shadows: Women in the History of Chinese and Japanese Painting. University of Hawaii Press. ISBN 9780824811495.