«Հանգիստ ընտանիքը» (կորեերեն՝ 조용한 가족), 1998 թվականի հարավկորեական սատիրիկ հումորով ֆիլմ, Քիմ Ջի Ունի առաջին լիամետրաժ ֆիլմը։ Տակասի Միիքեն 2001 թվականին ստեղծել է այս ֆիլմի ռեմեյքը՝ «Կատակուրի ընտանիքի երջանկությունը»[2] անվամբ։

Հանգիստ ընտանիքը
կորեերեն՝ 조용한 가족
Երկիր Հարավային Կորեա
Ժանրսարսափ ժանրի կատակերգություն, կինոկատակերգություն և դրամա
Թվական1998
Լեզուկորեերեն
ՌեժիսորԿիմ Չժի Ուն[1]
ՊրոդյուսերԼի Ին
Սցենարի հեղինակԿիմ Չժի Ուն
ԴերակատարներՉհոի Մին Սիկ[1], Սոն Կան Հո[1] և Park In-hwan?[1]
ԵրաժշտությունՉո Յոնուկ
ՄոնտաժԿո Իմ Փյո
Տևողություն99 րոպե

Սյուժե խմբագրել

Վեց հոգուց բաղկացած ընտանիքը քաղաքի ծայրամասում մի հյուրանոց է վարձում՝ զբոսաշրջիկներից եկամուտ ստանալու հույսով։ Երբ իրենց առաջին հաճախորդը ինքնասպանության է դիմում, ընտանիքը ավելորդ քաշքշուքից խուսափելու համար որոշում է թաքցնել նրա մարմինը։ Բայց նոր եկած զբոսաշրջիկների անհասկանալի մահանալը նորից ու նորից կրկնվում էր։ Ոստիկանությանը սկսում է հետաքրքրել, թե ինչու են այդ խորհրդավոր տանը մարդիկ անհետանում։

Դերասանական կազմ խմբագրել

Դերասան Դեր
Պակ Ին Հվան հայր հայր
Նա Մուն Խի տիկին Կան տիկին Կան
Սոն Քան Հո որդի որդի
Չխվե Մին Սիկ հորեղբայր հորեղբայր
Գո Հո Հյոն դուստր դուստր
Լի Յուն Սոն դուստր դուստր

Ծանոթագրություններ խմբագրել