Չոի Մին Սիկ
Չհոի Մին Սիկ (կորեերեն՝ 최민식; 27 ապրիլի 1962 թվականին, Սեուլ), հարավկորեացի դերասան։
Չոի Մին Սիկ կորեերեն՝ 최민식 | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 27, 1962[1] (62 տարեկան) |
Ծննդավայր | Սեուլ, Հարավային Կորեա |
Կրթություն | Դոնգուկի համալսարան |
Քաղաքացիություն | Հարավային Կորեա |
Մասնագիտություն | դերասան, կինոդերասան, թատրոնի դերասան և հեռուստատեսային դերասան |
Պարգևներ և մրցանակներ | |
Կարիերա
խմբագրելՍոնգ Կանգ Հոյի հետ մի շարքում, Չհոի Մին Սիկը համարվում է ամենահայտնի կորեացի դերասաններից մեկը ինչպես իր հայրենիքում, այնպես էլ հայրենիքի սահմաններից դուրս։ Չհոին սկսել է իր կարիերան որպես թատրոնի դերասան, որից հետո սկսել է նկարահանվել ֆիլմերում։ 1999 թվականին նկարահանվել է հյուսիսկորեացի գործակալի դեր մեծ ճանաչում ձեռք բերած «Շիրի» ֆիլմում։
2000-ական թվականներին շարունակել է նկարահանվել տարբեր դերերում․ նա խաղացել է ավազակի դեր «Ֆայլան» ֆիլմում, իսկ հետո XIX դարի նկարիչի «Կրակի ստվերագծեր» ֆիլմում։ 2003 թվականին նա խաղացել է Օ Դե Սուի դերըմ միջազգային ճանաչում ձեռք բերած «Օլդբոյ» ֆիլմում։
2006 թվականին Չհոի Մին Սիկը (և այլ կորեացի դերասաններ և ռեժիսորների հետ միասին) ներկայացրել է Սեուլը Կաննի կինոփառատոնում, հաշվի չառնել Հարավային Կորեայի որոշումը, ըստ որի ժամանակավոր նվազեցվում էր կորեական ֆիլմերի ցուցադրումների թույլտվությունը երկրում 146- ից դարձնելով 73 օր։
2008 թվականի նոյեմբերին, երբ Universal Studios կինոընկերությունը հաստատել է իր ցանկությունը նկարահանել «Օլդբոյ» ֆիլմի հոլիվուդյան տարբերակը, Չհոին խոստովանել է ֆրանսիացի լրագրողներին, որ նա հիասթափված է Հոլիվուդի քաղաքականությունից՝ ասիացի և եվրոպացի ռեժիսորների վրա ճնշում գործադրել, ԱՄՆ-ում արտասահմանյան ֆիլմերի կրկնօրինակները նկարահաննելու նպատակով։ 2010 թվականին Չհոին նկարահանվել է Կիմ ՋԻ Ունի «Ես հանդիպել եմ սատանայի» թրիլերում, խաղալով հանցագործ խելագարի դեր[2]։.
Ֆիլմագրություն
խմբագրել- Kuro Arirang (1989)
- Our Twisted Hero (1992)
- Սառան մեղավոր է (1993)
- No. 3 (1997)
- Լուռ ընտանիք (1998)
- Շիրի (1999)
- Ուրախ վերջաբան (1999)
- Ֆայլան (2001)
- Կրակի ստվերագծեր (2002)
- Օլդբոյ (2003)
- 38-րդ զուգահեռագիծ (2004) — կամեո
- Գարուն (2004)
- Աղաղակող բռունցք (2005)
- Կարեկցություն տիկին Վրեժին (2005)
- Հիմալայ, այնտեղ, որտեղ ապրում է քամին (2008)
- Ես տեսել եմ սատանային (2010)
- Leafie, A Hen into the Wild (2011)
- Անանուն ավազակ (2012)
- Նոր աշխարհ (2013)
- Լյուսի (2014)
- Պատերազմ Մյոն Ռյանի համար (2014)
- Վագր (2015)
Ծանոթագրություններ
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրել- Choi Min-sik (անգլ.) Internet Movie Database կայքում
- Choi Min-sik at Koreanfilm.org
- Choi Min-sik Photo Gallery Արխիվացված 2011-07-11 Wayback Machine
- Choi Min-sik and Bong Joon-Ho Holding Screen Quota Vigils at Cannes @ Twitch Film Արխիվացված 2008-10-11 Wayback Machine
- Korean Screen Quota Reduced From July Արխիվացված 2008-08-08 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չոի Մին Սիկ» հոդվածին։ |