Կիմ Շուքուրյան
Կիմ Հայկի Շուքուրյան (հուլիսի 26, 1924, Նոր Բայազետ, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - մարտի 1, 2000, Երևան, Հայաստան), հայ բժիշկ, քիթկոկորդականջաբան (օտորինոլարինգոլոգ), վիրաբույժ։ Բժշկական գիտությունների դոկտոր (1966), պրոֆեսոր (1967)։ Հայաստանի գիտության վաստակավոր գործիչ (1990)։ ԽՄԿԿ անդամ 1947 թվականից։
Ծնվել է | հուլիսի 26, 1924 |
---|---|
Ծննդավայր | Նոր Բայազետ (այժմ` Գավառ |
Մահացել է | մարտի 1, 2000 (75 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայաստան |
Քաղաքացիություն | Հայաստան |
Կրթություն | Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան |
Մասնագիտություն | քիթկոկորդականջաբան |
Գիտական աստիճան | բժշկական գիտությունների դոկտոր |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Զավակներ | Սամվել Շուքուրյան |
Պարգևներ |
Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս Սամվել և Հայաստանի վաստակավոր բժիշկ Արթուր Շուքուրյանների հայրն է։
Կենսագրություն խմբագրել
1947 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետը։ 1962 թվականից եղել է Երևանի բժշկական ինստիտուտի քիթ-կոկորդ-ականջի հիվանդությունների ամբիոնի վարիչը։ Շուքուրյանը ՀԽՍՀ-ում առաջինն է կիրառել լսողությունը վերականգնող վիրահատությունները։ Գիտական աշխատությունները հիմնականում նվիրված են անգինաների և քրոնիկական նշիկաբորբերի ախտածնության մեխանիզմների պարզաբանման, դրանց ախտորոշման և բուժման հարցերին։ Շուքուրյանը ՀԽՍՀ քիթ-կոկորդ-ականջաբանների գիտական ընկերության նախագահն է (1970 -1990), ՀԽՍՀ առողջապահության նախարարության գլխավոր քիթկոկորդականջաբան (1970-1990)։ 1985-1990 թթ. եղել է ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատգամավոր[1]։
Պարգևներ խմբագրել
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան
- Մխիթար Հերացու մեդալ, 1999
Երկեր խմբագրել
- Համառոտ տեղեկագիրք ականջի, քթի և կոկորդի հիվանդությունների, Ե., 1973 (համահեղինակ)։
- Ականջի, քթի և կոկորդի հիվանդություններ, Ե., 1982։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 603)։ |