Կերակրող կինը վարձվում է ուրիշի երեխային կրծքով կերակրելու[1][2] և, հաճախ, նրան խնամելու համար։

Կերակրող մայր

Պատճառներ խմբագրել

Կերակրող կին կարող է հրավիրվել, եթե երեխայի մայրը չի կարողանում կամ չի ցանկանում կրծքով կերակրել իր երեխային։ Պատճառները բազմազան են։ Կերակրման համար խոչընդոտ կարող են հանդիսանալ ինչպես լուրջ քրոնիկ հիվանդությունները, ինչպիսին է, օրինակ, քաղցկեղը, այնպես էլ այն թյուր կարծիքը, որ կրծքով կերակրումը հանգեցնում է կրծքագեղձի դեֆորմացիայի։ Պատճառներից մեկն էլ կրող է լինել մոր դեղանյութերի ընդունումը, եթե դեղանյութը փոխում է մոր կաթի բաղադրությունը։

Կերակրող մոր անհրաժեշտություն կա նաև այն դեպքերում, երբ մոր կաթի պաշարը անբավարար է, այսինքն՝ մայրը զգում է, որ չի կարող պատշաճ կերպով կերակրել իր երեխային։ Սա դիտվում է հատկապես երկվորյակների ծնվելուց հետո։ Կերակրող մայրերը հատկապես շատ են այն երկրներում, որտեղ մայրական մահացության մակարդակը բարձր է[3]։

Կաթի առաջացում խմբագրել

Կինը կարող է կերակրող լինել միայն այն դեպքում, եթե նա կրծքի կաթ ունի։ Նախկինում ենթադրվում էր, որ վերջինս պետք է որոշ ժամանակ առաջ ծննդաբերի։ Դա միշտ չէ, որ այդպես է, քանի որ կրծքի պարբերաբար ծծումը կարող է լակտացիա առաջացնել նյարդային ռեֆլեքսների և պրոլակտինի միջոցով[4]։ Որոշ մայրեր, ուրիշների երեխաներին կերակրելու համար, օգտագործում են կրծքի մեխանիկական պոմպ կաթի առաջացման համար[5]։

Բժիշկ Գաբրիել Պալմերն ասել է[6]

  Բժշկական պատճառ չկա, թե ինչու կնոջ օրգանիզմում երկար ժամանակ չի կարող կաթ արտադրվել, կամ ինչու նա չի կարող միաժամանակ մեկից ավելի երեխայի կերակրել… որոշ կանայք տեսականորեն կարողացել են կերակրել մինչև 5 երեխա[7]։  

Մշակույթ խմբագրել

 
Ապագա թագավոր Լուի XIV-ը իրեն կերակրող կնոջ գրկում

Կերակրող մայրերի մասին հիշատակումները արդեն իսկ հանդիպում է հին հունական դիցաբանության մեջ. Օրինակ, պտղաբերության աստվածուհի Դեմետրան, գնում է Էլեֆսիս և իր վրա է վերցնում նորածին Դեմոֆոնին կերակրելու պարտականությունը[8]։

Կերակրող մայրերի ծառայությունից օգտվելու պրակտիկան հնագույն է և ընդհանուր շատ մշակույթների համար։ Նա կապված էր արիստոկրատիայի, ազնվականության և հասարակության բարձր խավերի սոցիալական դասի հետ, որոնք վարձում էին կերակրող մայրորին, որպեսզի մոտակա ժամանակներում նորից հղիանային։ Կրծքով կերակրումը որոշ կանանց մոտ ճնշում է օվուլյացիան, ինչը հաստատված է պրակտիկայով։ Կերակրող մայրերի հրավիրելը ոչ միայն սովորական, այլև պարտադիր դարձավ ազնվական ծագում ունեցող մարդկանց համար[9]։ Ավելին, այս միտումը պահպանվել է հարյուրավոր տարիներ՝ մինչև 20-րդ դարի սկիզբը։ Աղքատ խավի կանայք, հատկապես նրանք, ովքեր ծննդաբերել են արտաամուսնական կապից, պետք է որոշ ժամանակով կամ ընդմիշտ իրենց երեխային հանձնեին կերակրող մայրերին։

Կերակրող մայրերի դերը մշակույթում խմբագրել

 
Ռուս կերակրող մայր։ Նկարը Ֆրեդերիկ դե Հանենի

Ռուսական թագավորական ընտանիքներն ունեին մինչև չորս կերակրող մայր, իսկ սովորական ընտանիքները՝ հիմնականում մեկ։ Կերակրող մորը մինչև խոր ծերություն պահելն ընդունված էր, ուստի ազնվական ընտանիքում կերակրող մոր պաշտոն ստանալը համարվում էր հաջողություն։

Նիկոլայ I-ին կերակրող մայրը՝ Էֆրոսինյա Էրշովան, կանոնավոր կերպով հայտնվում էր Կայսերական արքունիքում գլխավոր եկեղեցական տոներին և ստանում տարեկան 125 ռուբլի նպաստ[10]։.

Ալեքսանդր II-ին կերակրող մայրը՝ Եկատերինա Լուժնիկովան էր՝ Ցարսկոյե Սելոյի շրջանից։ Նրան նշանակել են 100 ռուբլի ցմահ թոշակ և հավելյալ դրամական պարգևներ Սուրբ Ծննդյան և Զատիկի համար։

Կերակրող մայր ընտրելիս նախապատվությունը տրվել է առողջ կանանց։ Մարդիկ նախապաշարմունքներ ունեին մազերի գույնի վերաբերյալ։ Ամենից հաճախ նախապատվությունը տրվում էր շիկահերներին (կարծում էին, որ նրանք ավելի լավ կաթ ունեն)։ Կարմրահեր կանանց կաթը համարվում էր վնասակար[11]։

Հետաքրքիր է, որ 19-րդ դարի վերջում ծառայությունն այնքան տարածված էր դարձել, որ կերակրող մայրերի երեխաների համար կացարաններ կային, ինչպես նաև գրասենյակներ, որոնք վերահսկում էին այդ կանանց առողջական վիճակը:

  Կերակրող մայրս, ով շատ էր սիրում ինձ, նորից հայտնվում է հիշողություններիս մեջ․ երբեմն հեռվում, թաքնված նայում է ինձ ուրիշների թիկունքից, երբեմն համբուրում ձեռքերս, դեմքս ու լաց լինում վրաս։ Նա գյուղացի կին էր և ապրում էր երեսուն մղոն հեռավորության վրա. նա շաբաթ երեկոյան ոտքով լքեց գյուղը և կիրակի վաղ առավոտյան եկավ Ուֆա, տեսավ ինձ և հանգստացավ, և ոտքով կրկին վերադարձավ Կասիմովկա»։
- Ս․ Ասկակով
 

Կերակրող մայրերը ավելի բարձր նպաստներ էին ստանում և ավելի մեծ նախապատվություններ էին ստանում, քան մնացած տան աշխատողները։ Նրանց տրամադրվում էր հագուստ, օճառ և լոգանքի պարագաներ։ Հաճախ «թոշակի անցնելուց» հետո կնոջը օժիտ էին տրամադրում՝ խրճիթի տեսքով։

18-րդ դարից սկսած կերակրող մայրերն ունեին արդեն հայտնի արտաքին․ հագնում էին սարաֆան և գլխարկ, բայց ի տարբերություն սովորական գյուղացիական հագուստի, նրանց հագուստը կարված էր թանկարժեք գործվածքներից։ Երբեմն արտաքին տեսքը լրացնում էին ազնվական հագուստի դետալները, ինչը հաստատում են այն ժամանակվա նկարները[12]։

Կրոնական հայացքներ խմբագրել

Ղուրանում խմբագրել

  Եթե նրանք (ծնողները) ցանկանում են երեխային կրծքից կտրել փոխադարձ համաձայնությամբ և խորհուրդներով, ապա նրանք մեղք չեն գործի։ Եվ եթե ուզում եք ձեր երեխաների համար թաց բուժքույր գրավել, ապա մեղք չեք գործի, եթե խղճով շնորհակալություն հայտնեք նրան ձեր տվածով։ Եվ զգուշացիր Աստծուց և իմացիր, որ Աստված տեսնում է այն, ինչ անում ես։
- (Ղուրան 2:233)
 

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Толковый словарь русского языка С. И. Ожегова Արխիվացված 2010-07-11 Wayback Machine (ссылка проверена 4 июля 2010 г.)
  2. Толковый словарь русского языка Д. И. Ушакова Արխիվացված 2013-05-15 Wayback Machine (ссылка проверена 4 июля 2010 г.)
  3. Beeton, Mrs Isabella Կաղապար:Нп3. — London: S. O. Beeton, 18 Bouverie Street, London EC. — С. 1022—1024.
  4. E. Goljan, Pathology, 2nd ed. Mosby Elsevier, Rapid Review Series.
  5. Wilson-Clay, Barbara (1996). «Induced Lactation» Արխիվացված 2010-02-09 Wayback Machine. The American Surrogacy Center. Արխիվացված 2016-08-01 Wayback Machine
  6. Lecturer in Human Nutrition at the London School of Hygiene & Tropical Medicine and author of The Politics of Breastfeeding
  7. «The Guardian, Viv Groskop: 2007. Not your mother's milk». Արխիվացված օրիգինալից 2009 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 23-ին.
  8. Щукарев А. Н. (1890–1907). «Демофон». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  9. S. Chao . The effect of lactation on ovulation and fertility. // Clinical Perinatology March 1987. Т. 14, вып. 1, с. 39-50.
  10. И. Зимин Двор российских императоров. Энциклопедия жизни и быта. — 978-5-9950-0390-8. — 2014. — С. 100.
  11. Ника Батхен. «Кормилица: утраченная профессия» (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 2-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 2-ին.
  12. «Кормилица с ребенком». rusmuseumvrm.ru. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 3-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 3-ին.

Գրականություն խմբագրել

  • Л. В. Беловинский Кормилица // Иллюстрированный энциклопедический историко-бытовой словарь русского народа. XVIII — начало XIX в / под ред. Н. Ерёминой. — М.: Эксмо, 2007. — С. 308. — 784 с.: — ил. с. — 5000 экз. — ISBN 978-5-699-24458-4