Կեսկլին (էստ․՝ Kesklinn), Էստոնիայի մայրաքաղաք Տալլինի կենտրոնական շրջան։ Հյուսիս-արևմուտքից սահմանակցում է Պիհյա-Տալլին, արևմուտքում՝ Քրիստինե, հարավ-արևմուտքում՝ Նիմմե, արևելքում՝ Լասնամայե և Պիրիտա թաղամասերին, հարավում՝ Ռայե քաղաքին։ Հյուսիսից քաղաքային շրջանի ափերը ողողում է ֆիննական ծովը, սահմանը հանդիսանում է ֆիննական ծոցի ջրերը։ Նախքան 1993 թ.-ին տարածքային բարեփոխումները՝ շրջանը բաժանված էր 4 մասի։ Կեսկլին շրջանը իր մեջ ընդգրկում է Յուլեմիստե լիճը և Տալլինի նավահանգիստը։ Շրջանին է ենթարկվում Աեգնա կղզին։ Հին քաղաքի ու նավահանգստի հարևանությամբ տեղակայված են գործարար կենտրոններ։ Այս շրջանում են գտնվում քաղաքի մշակութային և հասարակական հաստատությունները, Էստոնիայի Ազգային ժողովի, կառավարության, օպերայի, ազգային գրադարանի շենքերը, Կալևյան մարզադաշտը, ինչպես նաև մեծ թվքով թանգարաններ, թատրոններ և պետական հաստատություններ։ Այստեղ բնակելի տարածքի գները ամենաբարձրն են ոչ միայն Տալլինում, այլև ամբողջ Էստոնիայում։ Հին քաղաքից բացի տեսարժան վայրեր են համարվում 18-րդ դարում բարոկկո ոճով կառուցված Եկատիրինյան պալատը հարակից այգիներով հանդերձ, ինչպես նաև Թաթարի և Ռոտերմաննա թաղամասերը։ Քաղաքի այս շրջանում են գտնվում նաև 42 կանաչապատ տարածքներ, այդ թվում՝ Կադրիորգյան, Տուումպարկ, Հիրվե, Տամմսարե զբոսայգիները։

Քաղաքային շրջան
Կեսկլին
Kesklinn
Դրոշ Զինանշան
Kesklinn lipp.jpg Kesklinn vapp.jpg

Old town of Tallinn 06-03-2012.jpg
Կոորդինատներ: 59°26′0″ հս․ լ. 24°45′0″ ավ. ե. / 59.43333° հս․. լ. 24.75000° ավ. ե. / 59.43333; 24.75000
ԵրկիրԷստոնիա Էստոնիա
ԵնթարկումՏալլինի քաղաքային իշխանություններին
ՂեկավարՄիքայել Կորբ (էստ․՝ Mihhail Korb) (Կենտրոնամետ կուսակցություն)
Մակերես30,6 կմ² կմ²
Խոսվող լեզուներԷստոներեն
Բնակչություն48657 մարդ[1] մարդ (2009 թ.-ի դեկտեմբերի 1)
Խտություն1587 մարդ/կմ² մարդ/կմ²
Պաշտոնական կայքtallinn.ee/kesklinn
##Կեսկլին (Տալլին) (Էստոնիա)
Red pog.png

ՊատկերներԽմբագրել

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Տալլինի բնակչության թվաքանակը(էստոներեն)