Մաարյամյագի ամրոց[3], նաև՝ Մաարյամյաե ամրոց[4] (էստ․՝ Maarjamäe loss), Մաարյամյաե ամառային դաստակերտի ամրոց (էստ․՝ Maarjamäe suvemõisa loss), Մարիենբերգ (գերմ.՝ Marienberg)[5] և Օռլովի ամրոց (էստ․՝ Orlovi loss)[6], կոմս Անատոլի Վլադիմիրովիչ Օռլով-Դավիդովի ընտանիքի նախկին ամառային նստավայրը (դաստակերտ) Ռևելի արվարձանում (Էստոնիա

Մաարյամյաե
Տեսակդաստակերտ
Երկիր Էստոնիա[1]
ՏեղագրությունՏալլին
Ճարտարապետական ոճՌուսական կեղծգոթականություն
Մասն էՄաարյամյաե ամառային դաստակերտ
Հիմնադրված է1811
Ժառանգության կարգավիճակճարտարապետական հուշարձան[2]
Քարտեզ
Քարտեզ

1975 թվականից ամրոցը Էստոնիայի պատմության թանգարանի մասնաճյուղն է։ Մաարյամյաե դաստակերտը գտնվում է Տալլինի Կեսկլին շրջանում[5]։

Պատմություն խմբագրել

1874 թվականին կոմս Անատոլի Վլադիմիրովիչ Օռլով-Դավիդովը (կոմս Վլադիմիր Պետրովիչ Օռլով-Դավիդովի որդին) գնել է այն հողակտորը, որտեղ նախկինում գտնվել է գործարանային շենք, և այնտեղ կառուցել միջնադարյան դղյակի տեսքով մի շինություն[7]։

Ամրոցն իր անվանումը ստացել է հարակից զբոսայգուց՝ Մարիենբերգից (գերմ.՝ Marienberg, էստոներեն տարբերակով՝ Մաարյամյագի (էստ․՝ Maarjamägi), որն այդպես էր անվանել կոմս Ա. Վ. Օռլով-Դավիդովը՝ ի պատիվ իր կնոջ և դստեր (երկուսին անուններն էլ Մարիա էր)[7]։

Դաստակերտում նկարահանվել են խորհրդային մի շարք ֆիլմեր, այդ թվում ՝ «Խաղ առանց կանոնների» (1965), ««Օմեգա» տարբերակը» (1975) և «Բասկերվիլների շունը» (1981)[8] :

Թանգարան խմբագրել

Ամրոցում տեղակայված Էստոնիայի պատմության թանգարանի մասնաճյուղի ցուցադրությունն ընդգրկում է 19-րդ դարի սկզբից սկսած ժամանակահատվածը։ Կոմունիստական շարժման առաջնորդների հուշարձանները, որոնք նախկինում կանգնած էին Էստոնական ԽՍՀ քաղաքներում, բերվել են թանգարանի հարակից պուրակ[9]։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. GeoNames — 2005.
  2. Էստոնիայի մշակութային հուշարձանների ազգային գրանցամատյան — 1994.
  3. «Замок Маарьямяги Эстонского исторического музея». Visit Estonia. Официальный сайт туристической информации. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 4-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 5-ին.
  4. «Замок Маарьямяэ». Эстонский Исторический Музей.
  5. 5,0 5,1 «8521 Maarjamäe suvemõisa loss, 1874. a.». Kultuurimälestiste register (էստոներեն).
  6. VRK Projekt OÜ, AB R-Konsalt OÜ (2007). «Pirita tee struktuurplaan». Tallinn (էստոներեն). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 4-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 5-ին.
  7. 7,0 7,1 «Замок Маарьямяэ (Замок графа Орлова-Давыдова) в Таллинне». MODJARO (ռուսերեն). 2016 թ․ ապրիլի 23. Վերցված է 2021 թ․ մայիսի 5-ին.
  8. Замок Маарьямяги в роли Баскервиль-холла
  9. «Эстонский исторический музей (Eesti Ajaloomuuseum), Таллин, Эстония - описание, фото, на карте». www.openarium.ru. Վերցված է 2021 թ․ մայիսի 5-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մաարյամյաե» հոդվածին։