Տիրան Քելեկյան

հայ լրագրող, գրող

Տիրան Քելեկյան (1862[1][2], Կեսարիա, Թուրքիա - հոկտեմբերի 20, 1915(1915-10-20), Չանկիրի, Չանքըրըի մարզ), հայ լրագրող, գրող և դասախոս «Օսմանական համալսարանում» (Կոստանդնուպոլիս), «Ցիհան» (սկսած 1883 թվականից) և «Սաբահ» (սկսած 1908 թվականից) թերթերի խմբագիր։ Հայոց Ցեղասպանության զոհ։

Տիրան Քելեկյան
արմտ. հայ.՝ Տիրան Քէլէկեան
Ծնվել է1862[1][2]
ԾննդավայրԿեսարիա, Թուրքիա
Վախճանվել էհոկտեմբերի 20, 1915(1915-10-20)
Վախճանի վայրՉանկիրի, Օսմանյան կայսրություն
Մասնագիտությունլրագրող, գրող և համալսարանի դասախոս
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն
ԱշխատավայրԴար ուլ Ֆունուն
Տիրան Քելեկյան Վիքիդարանում
 Diran Kelekian Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Քելեկյանը սովորել է Կոստանդնուպոլիսում և Մարսելում (Ֆրանսիական գիտությունների ակադեմիա), որից հետո սկսել է դասախոսել Կոնստանդինուպոլիսի Օսմանական համալսարանում։ Լինելով «Սաբահ» թերթի խմբագիր, նա թղթակցել է նաև «Դեյլի Մեյլին» և «Փրես Ասոսիեին», տպագրել է լրագրողական նյութեր թուրքերեն, օգտագործելով հայերեն տառեր, ստեղծել է ֆրանսերեն-թուրքերեն բառարան։

1915 թվականին Քելեկյանին ձերբակալել են, ապա աքսորել Չանկիրի, որտեղ էլ նա սպանվել է։

Գրականություն խմբագրել

  • “ARMENIA: The Survival of a Nation”, revised second edition, 1990 Christopher J. Walker, Page 427
  • Friedrich Schrader, Politisches Leben in der Türkei։ Die Neue Zeit, 1919, Jahrgang 37, Band 2, pp. 463.

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տիրան Քելեկյան» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տիրան Քելեկյան» հոդվածին։