Տիգրան Քելեկյան

հայ արվեստի կոլեկցիոներ, հասարակական գործիչ

Տիգրան Կարապետի Քելեգեան (հունվարի 19, 1868(1868-01-19)[1], Կեսարիա, Անկարայի վիլայեթ, Օսմանյան կայսրություն[2] - հունվար 1951[3][4][5], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), հասարակական գործիչ, դիվանագետ, հավաքորդ։

Տիգրան Քելեկյան
Դիմանկար
Ծնվել էհունվարի 19, 1868(1868-01-19)[1]
ԾննդավայրԿեսարիա, Անկարայի վիլայեթ, Օսմանյան կայսրություն[2]
Մահացել էհունվար 1951[3][4][5]
Մահվան վայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ և  Օսմանյան կայսրություն
Ազգությունհայ
ԿրթությունՌոբերթ քոլեջ
Մասնագիտությունարվեստի կոլեկցիոներ, նկարների վաճառող և antiquarian
ԱնդամությունՀԲԸՄ
ԵրեխաներCharles Dikran Kelekian?[4]
 Dikran Kelekian Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Տիգրան Քելեգեանը ծնվել է 1868 թվականին կեսարացի հայ վաճառական Կարապետ Քելեկյանի ընտանիքում։ Նախնական կրթությունն ստացել է Կոստանդնուպոլսի Հակոբ Գուրգենի հայկական վարժարանում։ 1892 թվականին եղբոր՝ Գևորգի հետ Ստամբուլում հիմնել են անտիկ իրերի բիզնես։ 1893 թվականին Քելեկյանը Չիկագոյի միջազգային ցուցահանդեսում հիմնել է Պարսկաստանի տաղավարը և ցուցադրել արևելյան իրերի իր հավաքածուն։ 1904 թվականին ԱՄՆ-ի Սենտ-Լուիս քաղաքում նշանավոր գորգավաճառ Հովհաննես Թավշանճյանի հետ սեփական ծախսով կառուցել են մի թանգարան-տաղավար, որտեղ ցուցադրել են պատմական գորգերի ու կերպասների թանկարժեք, հարուստ հավաքածու։ Պարսկական արվեստը միջազգային ասպարեզ հանելու, Պարսկաստանին մատուցած ծառայությունների համար Քելեկյանը շահի կողմից արժանացել է խանի տիտղոսի, պարգևատրվել «Շիր ի խուրշիդ» շքանշանով և 1884-1904 թվականներին եղել է Նյու Յորքում Պարսկաստանի պատվավոր հյուպատոսը[6]։ Քելեկյանը ներկայացրել է միջագետքյան, ղպտական, պարսկական հախճապակե իրերի, բյուզանդական ու արևելյան մետաքսեղենի, հյուսվածքների, կերպասների, թավիշների ու գորգերի, հայկական ձեռագրերի իր հավաքածուն 1907 թվականին Փարիզի դեկորատիվ արվեստի թանգարանում, 1912 թվականին՝ Լոնդոնի Սաութ Կենսինգտոն, 1931 թվականին՝ Բրիլինգտոն Հաուզ և այլ ցուցահանդեսներում, իսկ 1936 թվականին, որպես աներկբա հեղինակություն, Լենինգրադում մասնակցեց պարսկական արվեստի 3-րդ միջազգային կոնգրեսին։

1909 թվականին Ադանայի հայոց կոտորածներից հետո 1912 թվականին Դորթյոլում հիմնել է Քելեկյան որբանոցը, որը հետագայում տեղափոխվեց Բեյրութ և գոյատևեց մինչև 1932 թվականը, այսինքն, մինչ որբերը կմեծանային։ 1910 թվականից եղել է ՀԲԸՄ բարերար, ապա՝ վարչության անդամ, իսկ 1922 թվականից՝ փոխնախագահ։ Նա բարեգործություն է արել նաև Կոստանդնուպոլսի Սուրբ Փրկչյան ազգային հիվանդանոցին, Երուսաղեմի Սուրբ Հակոբ վանքին, Կեսարիայի որբերին, Փարիզի հայ ուսանողներին, Կահիրեի «Կեսարիո և շրջակայքի հայրենակցական միությանը։ 1910-ական թվականներին ֆինանսական, նյութական ու բարոյական օժանդակություն է ցույց տվել նկարիչներ Բրաքին, Մատիսին, Պիկասոյին։

Քելեկյանը եռանդորեն մասնակցել է ազգային-քաղաքական խնդիրների լուծմանը. 1912-1920 թվականներին եղել է Ազգային պատվիրակության անդամ, 1918-1920 թվականներին՝ Համահայկական համագումարների պատգամավոր և ջանք չի խնայել Հայ դատի, հայոց պետականության վերականգնման և ամրապնդման համար։ Հայաստանում խորհրդային կարգերի հաստատումից հետո, Քելեկյանն, այն համարելով չարյաց փոքրագույն՝ ստեղծել էր մի օջախ, որտեղ հայության մի հատվածը կարող էր ապահով և անվտանգ գոյատևել։

Հայաստանի ազգային պատկերասրահին է նվիրել հայ նկարիչների 18 կտավներ, Մաշտոցի անվան մատենադարանին՝ Իգնատիոսի 13-րդ դ. ավետարանը, իսկ 1946 թվականին նպաստեց հայրենադարձության կազմակերպմանը[7][8]։

Պարգևներ խմբագրել

  • Ֆրանսիական Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ
  • «Շիր ի խուրշիդ» շքանշան, խանի տիտղոս

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 http://thisweekinarmenianhistory.blogspot.com/2014/01/birth-of-dikran-khan-kelekian-january.html
  2. 2,0 2,1 2,2 https://www.freersackler.si.edu/wp-content/uploads/2017/09//Kelekian-Dikran.pdf
  3. 3,0 3,1 3,2 Faceted Application of Subject Terminology
  4. 4,0 4,1 4,2 4,3 https://www.nytimes.com/1982/01/18/obituaries/chalres-dikran-kelekian-82-major-dealer-in-ancient-art.html
  5. 5,0 5,1 5,2 http://research.frick.org/directoryweb/browserecord.php?-action=browse&-recid=6740
  6. 1868 թվականի այս օրը ծնվել է հասարակական գործիչ Տիգրան Քելեկյանը
  7. Խաչատուր Դադայան, Դիվանագետ վաճառականներ, Տիգրան Քելեկյան(չաշխատող հղում)
  8. «Տիգրան Քելեկյան, 1868-1951». Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ մայիսի 6-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 5-ին.