Կեսարիայի բարբառ, հայերենի բարբառ։

Ըստ հայերենի բարբառների ձևաբանական դասակարգման՝ պատկանում է «գա» ճյուղին, ըստ բազմահատկանիշ վիճակագրական դասակարգման՝ Փոքր Ասիայի կամ արևմտյան բարբառախմբին։ Խոսվել է Կեսարիայում, ապա՝ Մունճուսուն, Նիզե, Պալակեսի, Էվերեկ-Ֆենեսե, Թոմարզա և այլ բնակավայրերում։ Կեսարիայի բարբառն ունի ա, է, ը, ի, ու, օ, ö, ü, ä ձայնավորները։

Բաղաձայնական համակարգը երկաստիճան է՝

  • ձայնեղ-շնչեղ
  • խուլ

Գրաբարի այ>ա (փայտ>փադ), ոյ և ի>ու (լոյս>լուս, ալիւր>ալուր), ութիւն վերջածանցի իւ>ը (զօրութիւն>զօրըթըն)։ Անվանական հոլովման մեջ առկա է 4 հոլովաձև, 7 հոլովում՝

  • ի (ն)
  • ու (ն)
  • ան (ը)
  • օչ (ը)
  • վան
  • ց
  • ա

Բացառականն ընդունում է էն / մէն / էմէն)

Գործիականը՝ օվ վերջավորություն։

Անձ ցույց տվող գոյականների գործիականը կազմվում է սեռականով և հէդ (ը) կապով։

Հոգնակիի վերջավորություններն են՝

  • էր, նէր, անք / վանք, դիք / վըդիք, անդիք, նի

Դերբայներ խմբագրել

Դերբայները 4 են՝

  • անորոշ
  • կատարելի
  • հարակատար (կազմում է ժամանակային ձևեր)
  • ենթակայական

Ունի է, ի, ա և ու խոնարհումները (վերջինը միայն սոսկածանցավոր բայերի համար)։ Բաղաձայնով սկսվող բայերի սահմանական եղանակի ներկան կազմվում է գա (որը շարունակականի իմաստ չունի) մասնիկով (գա գիրէմ = գրում եմ), դրանց ժխտականի կազմությունը յուրահատուկ է (չի-քամ գիրէմ)։ Անորոշ դերբայի սեռականը կազմվում է կրկնակի՝ ու և ի վերջավորությամբ (մընալույի, վասդըգէլույի)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 387