Կենդանաբանական թանգարան (Սանկտ Պետերբուրգ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կենդանաբանական թանգարան (այլ կիրառումներ)
ՌԳԱ Կենդանաբանության ինստիտուտի Կենդանաբանության թանգարանը Ռուսաստանի ամենահիտ կենդանաբանական թանգարանն է։
ՌԳԱ Կենդանաբանության ինստիտուտի Կենդաբանաբության թանգարան | |
---|---|
Թանգարանի առաջին սրահը | |
Տեսակ | թանգարան և գիտահետազոտական ինստիտուտ |
Երկիր | Ռուսաստան |
Տեղագրություն | Ռուսաստան, 199034, Սանկտ Պետերբուրգ, Համալսարանային առափյնա, տուն 1 |
Վայր | Old Saint Petersburg Stock Exchange - Southern Warehouse?[1] |
Մասն է | Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի կենդանաբանության ինստիտուտ[2] |
Ղեկավարության նստավայր | Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան |
Հիմնադրվել է | հուլիսի 4 (16), 1832[3] |
Տնօրեն | Ալեկսեյ Նիկոլաևիչ |
Կայք | zin.ru/museum/(ռուս.) |
Որպես առանձին միավոր, թանգարանը ձևավորվել է 1832 թվականին՝ Կունստկամերի ցուցանմուշներից անջատման շնորհիվ։ Ներկայումս մտնում է ՌԳԱ Կենդանաբանության ինստիտուտի կազմի մեջ։
Ցուցանմուշներ
խմբագրելՑուցադրվող նմուշների քանակը գերազանցում է 30 000-ը, ցուցասրահների ընդհանուր մակերեսը կազմում է 6 000 մ2՝ թանգարանը համարյա ամբողջությամբ զբաղեցնում է Կենդանաբանության ինստիտուտի երկրորդ հարկը և առաջին հարկի դահլիճները։
- Առաջին սրահում ներկայացված է միջատների ավելի քան 10 000 նմուշ, թիոտանիներ, կետանմաններ, այդ թվում՝ աշխարհում ամենամեծ կապույտ կետի ցուցանմուշը (27 մետր), ինչպես նաև Կունստկամերից բերված առացին ցուցանմուշները, որոնք գնվել են Պետրոս I-ի կողմից 1716 թվականին։
- Երկրորդ սրահում ցուցադրվում են ողնաշարավոր կենդանիների՝ ձկների, երկկենցաղների, սողունների և թռչունների ցուցափեղկեր։ Ներկայացված են նաև մոտ 3000 տարբեր տեսակի անողնաշարավորներ՝ սպունգներ, կորալներ, խեցգետնակերպեր, փափկամարմիններ և կենդանիների ու մարդու համար վտանգավոր մակաբույծներ։
- Երրորդ սրահը ամբողջությամբ նվիրված է կաթնասունների ցուցանմուշներին. սիստեմատիկ հավաքածուները զբաղեցնում են սրահի աջ հատվածը, իսկ ձախում և կենտրոնում ներկայացված են 89 տարբեր կենսաբանական խմբեր՝ տարբեր չափերի լանդշաֆտներ։ Այստեղ կան տարբեր ոչնչացած տեսակների յուրօրինակ ցուցանմուշներ՝ տասմանյան գայլ (խրտվիլակ և կմախք), ծովային կով (լավ պահպանված կմախք)։ Հատուկ արժեք ունի մամոնտների հավաքածուն։
Պատմություն
խմբագրել1896 թվականին սկսված տեղափոխության ժամանակ ավելի քան 5 տարի է պահանջվել, որ թանգարանը տեղափոխվի և վերակառուցվի։ 1901 թվականի փետրվարի 6-19-ը, վերջապես, ռուսական կայսր Նիկոլայ II-ի, թագավորական ընտանիքի անդամների և մեծաքանակ կառավարական պաշտոնյաների մասնակցությամբ թանգարանը վերաբացվեց։
1922 թվականի մայիսին գիտական կառույցի վիճակը գնահատելիս նրա փոխնախագահ՝ Վլադիմիր Ստեկլովը նշեց, որ Կենդանաբանական թանգարանի ցուցանմուշները փչանում են, գիտաշխատողների աշխատանքը և նոր ցուցանմուշները պատրաստումը դառնում է անհնար[4]։
1941-1945 թվականներին Հայրենական Մեծ պատերազմի տարիներին ՌԳԱ-ի կենդանաբանության ինստիտուտի կոլեկտիվը ունեցավ հսկայական կորուստներ, որի մասին վկայում է թանգարանի մուտքի մոտ տեղադրված հուշատախտակը։
Ցուցանմուշները 1947-1954 թվականներին ենթարկվել են նկատելի փոփոխությունների, երբ թանգարանը գլխավորեց պրոֆեսոր Վ. Բ. Դուբինինը։ Ստուգվեցին բոլոր ցուցանմուշների իսկությունը, իսկ արդեն 1954-1964 թվականներին, երբ թանգարանը գլխավորեց Ա. Ի. Իվանովը կազմվեցին նոր պիտակներ։ Թանգարանը հետագայում գլխավորել է կենսաբանական գիտությունների դոկտոր Դ. Վ. Նաումովը (1964-1984), Ռ. Լ. Պոտապովը (1984-2006) և Ա. Ն. Տիխոնովը (2007-)։
Հայտնի խրտվիլակներ
խմբագրել- Լիզետա՝ Պետրոս Առաջինի ձին,
- Տիգրան` Պետրոս առաջինի շունը։
Պատկերասրահ
խմբագրելԳրականություն
խմբագրել- Зоологический институт. 150 лет. (Скарлато О. А. — ред.) — Л: «Наука», 1982—243 с.
- Наумов Д. В. Зоологический музей АН СССР, Л., 1980. 112 с.
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Слепкова Н. В. Выставка «Династия Романовых и Зоологический музей Императорской Академии наук», The Exhibition “The Romanov’s Dynasty and the Zoological Museum of the Imperial Academy of Sciences” (ռուս.) // Историко-биологические исследования — 2013. — Т. 5, вып. 4. — С. 120—132. — ISSN 2076-8176; 2500-1221
- ↑ http://www.zin.ru/museum/
- ↑ Слепкова Н. В. Зоологический музей Императорской Академии наук в Санкт-Петербурге в XIX веке. Принципы экспонирования, The Zoological Museum of the Imperial Academy of Sciences of St. Petersburg in the 19th century. Principles of Exhibiting (ռուս.) // Историко-биологические исследования — 2016. — Т. 8, вып. 1. — С. 29—65. — ISSN 2076-8176; 2500-1221
- ↑ Ъ-Власть — «Коммунисты-академики не должны очутиться в положении неработоспособных». Журнал «Коммерсантъ Власть», № 8 (812), 02.03.2009.