Թիոտանիներ
փափկամորթների դաս
Թիոտանիներ, (Scaphopoda), փափկամորթների դաս։ Մարմնի երկարությունը 3 մմ– 12 սմ է։ Երկսիմետրիկ են, խեցու մեջ ամփոփված, որի ծայրերը երկու կողմից բաց են (առջևինը լայն է ետինից)։ Առջևի կողմից դուրս են հանում գլուխը և ոտքը։ Խռիկներ չունեն, շնչառությունն իրականանում է թիկնոցի խոռոչի պատի բարակ ծալքերով։ Բաժանասեռ են, բեղմնավորությունն արտաքին է, թրթուրը լողացող տրոխոֆոր է։ Ապրում են ծովի տարբեր խորություններում։ Թիոտանիները ընդգրկում են երկու ընտանիք, 350 տեսակ։
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/6/60/Scaphopoda.svg/300px-Scaphopoda.svg.png)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 188)։ ![]() |