Կենաց դար (նախաձեռնություն)

«Կենաց դար» (անգլ.՝ Living Century), նախաձեռնություն, որը հնարավորություն է ընձեռում տնկել ծառեր՝ ի հիշատակ Մեծ Եղեռնի զոհերի[1]։

Գործունեություն, նպատակ խմբագրել

Նախաձեռնության շնորհիվ Հայաստանի հյուսիսում տնկվելու են 10 անտառներ, որոնք կխորհրդանշեն Եղեռնի ժամանակ հալածված Արևմտյան Հայաստանի համայնքները՝

«Էյ Թի Փի»Հայաստանի և Արցախի հազարավոր վայրերում տնկել է շուրջ 4․7 միլիոն ծառ, այդ թվում Պատմական Հայաստանի համայնքների անունները կրող Նոր Խարբերդ, Մուսա Լեռ և Զեյթուն համայնքներում։ Նախաձեռնության շրջանակում մինչև 2015 թվականի ավարտ տնկվելու են շուրջ 300.000 ծառ, և ևս 250.000 ծառ կծառայեն անտառվերականգնման նպատակներով։

«Կենաց դար» նախաձեռնության տասն անտառտնկման տեղամասերը ներկայացնում են Պատմական Հայաստանի շրջանները և ընդգրկում են ներկայիս Հայաստանի Շիրակի, Լոռու և Կոտայքի մարզերը։ Այս տարածքներում «Էյ Թի Փի»-ն տնկումներ իրականացրել է 2004 թվականից[4]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. ATP Honors Genocide Centennial by Launching ‘Living Century Initiative’ (չաշխատող հղում)
  2. From Bitlis to Fresno: The Karabians of Fresno
  3. «Ավելի քան 700 ծառ տնկվեց Կոտայքի մարզի Ակունք գյուղում». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 16-ին.
  4. «ԷյԹիՓի»-ի նոր «Կենաց դար» նախաձեռնությունը նվիրվում է Ցեղասպանության հարյուրերորդ տարելիցին

Արտաքին հղումներ խմբագրել