Կեյմադա Գրանդի կղզի (պորտ.՝ Ilha da Queimada Grande), հայտնի նաև Օձերի կղզի անվամբ, ոչ հանրային մատչելիության անմարդաբնակ կղզի Ատլանտյան օվկիանոսում։ Տեղակայված է Բրազիլիայի Սան Պաուլու նահանգից 35 կմ դեպի հարավ։ Մակերեսը կազմում է 430 000 մ² (43 հա)[1]։

Կեյմադա Գրանդի
Տեսակկղզի
Երկիր Բրազիլիա
Վարչատարածքային միավորԻտանիենայի գավառ
Երկարություն1,5 կմ
Լայնություն0,5 կմ
Մակերես0,43 կմ²
Բնակչություն0 մարդ
Քարտեզ
Քարտեզ
Ոսկեգույն իժ

Անվտանգության նկատառումներով մուտքը դեպի կղզի արգելված է՝ շուրջ 5000 վտանգավոր օձերի տեսակների առկայության պատճառով[2]։ Կղզու յուրաքանչյուր քառակուսի մետրին բաժին է հասնում 1-5 թունավոր օձ։ Հանդիսանում է ոսկեգույն իժ (Bothrops insularis) խիստ թունավոր էնդեմիկ օձատեսակի միակ ապրելավայրն աշխարհում։ Համարվելով աշխարհի ամենավտանգավոր օձերի տեսակներից, ոսկեգույն իժերի թույնը կարող է առաջացնել ներքին օրգանների ներքին արյունահոսություն և գլխուղեղի այտուցվածություն[3][4]։

Օձերի խիստ մեծ քանակության պատճառով կղզում ոչ մի այլ կենդանատեսակ չի պահպանվել, ինչի պատճառով էլ երբեմն օձերի ընտանիքիների միջև հանդիպել են կանիբալիզմի դեպքեր[3]։

Ժամանակին փորձեր են կատարվել յուրացնելու կղզին և անտառազրկման միջոցով այնտեղ հիմնել բանանի պլանտացիաներ։ Նախատեսված է եղել անտառահատումն իրականացնել այրման և տեղում բանանի մշակաբույսերի տնկման ճանապարհով, որտեղից էլ սկիզբ է առել կղզու անվանումը, քանի որ queimada բառը պորտուգալերենից թարգմանաբար նշանակում է այրել («Ilha da Queimada Grande» — «Մեծ հողամաքրիչ կրակի կղզի»)։ Երկար տարիներ կղզու միակ բնակիչը եղել է փարոսի պահակը՝ իր ընտանիքով։ Ըստ որոշ զրույցների, երբ պահակի մոտ վերջանում են սննդի պաշարները, նա լքում է փարոսը և փորձում ափամերձ տարածքներում վայրի բանաններ որոնել։ Համաձայն շրջանառվող լեգենդի, փարոսի պահակը կործանվում է օձերի խայթոցից, իսկ հետագայում նույն բախտին են արժանանում նաև նրան փրկելու մեկնածները, որոնք բոլորն էլ մահանում են կղզու խորը անտառներում և մենության մեջ[5]։ Փարոսն այժմ աշխատում է ավտոմատ ռեժիմով[3]։

Ներկայումս Բրազիլիայի ռազմածովային ուժերն արգելում են քաղաքացիներին մուտք գործել կղզի։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Սենդի Դոնովան (2013) «Մահացու վտանգավոր գոտիներ», «Publisher Lerner Publications». ISBN 1467710261, էջ 16։(անգլ.)
  2. «Մոլորակի ամենասահմռկեցուցիչ 25 վայրը (լուսանկարներ)» Արխիվացված 2022-02-11 Wayback Machine(հայ.)
  3. 3,0 3,1 3,2 «Օձերի կղզին (ֆոտո)». «life.panorama.am». 2014 թ․ հոկտեմբերի 14. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 4-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 14-ին.(հայ.)
  4. http://www.atlasobscura.com/places/snake-island-ilha-de-queimada-grande
  5. «Օձերի կղզի, մաս 1»(անգլ.)

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կեյմադա Գրանդի» հոդվածին։