Կեմարի (ճապ.՝ 蹴鞠), ֆուտբոլի տարատեսակ, խաղ, որը տարածված էր Ճապոնիայում Հեյանի ժամանակաշրջանում։ Այժմ Կեմարին կրկին մասսայական է դարձել։

Կեմարի
Կեմարի Մացուրին Տանզանի տաճարում
Տեսակգնդակով խաղ
 Kemari Վիքիպահեստում
Կեմարի Մացուրին Տանզանի տաճարում

Պատմություն խմբագրել

Խաղի մասին առաջին հիշատաակումը հանդիպում է մ․թ․ա․ 644 թվականին։ Խաղի կանոնները հաստատվել են 13-րդ դարում։ Կեմարին դարձավ լայնորեն զարգացած սպորտաձև Ճապոնիայում[1]։

Հնարավոր է, խաղի վրա ազդեցություն է ունեցել չինական Քուջու սպորտաձևը[2]։ Չինարեն հիերոգլիֆները, որոնք նշանակում են «Կեմարի» նույնն են ինչ «Քուջու»-ն։ Չինական խաղը Ճապոնիա է եկել մոտ 600 թվականին, Ասուկայի ժամանակաշրջանում։

Մեր օրերում կեմարի խաղում են փառատոնների ժամանակ սինտոնյան սրբավայրերում[2]։

Նկարագրություն խմբագրել

Կեմարին լավ ֆիզիկական վարժություն է ցանկացած տարիքի մարդու մարմնի համար։ Խաղում չկան հաղթողներ և պարտվողներ, այդ պատճառով այն խաղում են հաճույքի և խաղացողներին դիտելու համար[1]։

Խաղի նպատակն է գնդակը պահել օդում մի քանի խաղացողների թիմային գործողությունների օգնությամբ[2]։ Խաղացողները կարող են օգտագործել գլուխը, ոտնաթաթերը, ծնկները, մեջքը, երբեմն թույլատրվում է խաղալ ուսերով։ Գնդակը, որն անվանում են Մարի, եղջերուի կաշվից է՝ ներսը մորթին, դրսի մասը կաշին։ Գնդակին ձև տալու համար ներսում լցնում են գարու հատիկներ։ Երբ կաշին կոպտանում է և գնդակը իր ձևն է ստանում, գնդակի միջից հանում են հատիկները և ձիու կաշվի շերտերով կարում գնդակը։ Գնդակին հարվածողին անվանում են մարիյասի։ Լավ մարիյասին պետք է կարղոանա թեթև հարվածներով վերահստկել մարին և թույլ չտա, որ այն գետնին դիպչի։

Կեմարին խաղում են մոտ 6-7 մ² զբաղեցնող հարթ հողատարածքի վրա[1]։ Խաղացողները հագնում են Հեյանի ժամանակաշրջանի պատմական զգեստներ, նաև ագռավի գլխի տեսքով գլխարկ։ Այդ զգեստները անվանում են կարիգինու, որոնք այլևս նորաձև չեն։

Կեմարին մշակույթում խմբագրել

  • Ինույաշայի կերպարը «Պատվավար տիրակալի սրերը» երրորդ լիամետրաժ ֆլմում «Ինույաշա» անիմեն նշում է, որ խաղացել է Կեմարի, երբ փոքր էր։
  • «Koei» հրատարակչի ստեղծած «Samurai Warriors» խաղերի շարքում Իմագավա Յոսիմիտոն օգտագործում է կեմարին որպես զենք իր թրի հետ միասին։
  • Ցուբակի կերպարը Soul Eater անիմեում և մանգայում, հիշում է Կեմարի խաղի մասին, որ փոքր ժամական խաղացել է մեծ եղբոր հետ։
  • «Բլիչ» անիմեում կերպարները 205 էպիզոդում խաղում են Կեմարի։
  • «Գենջիի մասին հեքիաթը» անիմեում կերպարները խաղում են Կեմարի։
  • Ջորջ Բուշ կրտսերը խաղացել է կեմարի Ճապոնիայում նախագահական այցերից մեկի ժամանակ[3][4][5]։
  • Sekiro: Shadows Die Twice համակարգչային խաղում «Ծագման պալատ» վայրում կան հակառակորդներ, ովքեր օգտագործում են Կեմարին որպես զենք։

Ծանոթագրություն խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Allen Guttmann, Lee Austin Thompson Japanese sports: a history. — University of Hawaii Press, 2001. — С. 307. — ISBN 0824824644, 9780824824648
  2. 2,0 2,1 2,2 Witzig, Richard The Global Art of Soccer. — CusiBoy Publishing, 2006. — С. 500. — ISBN 0977668800, 9780977668809
  3. Lewis H. Lapham Hotel America: scenes in the lobby of the fin-de-siècle. — Verso, 1995. — С. 69. — ISBN 9781859840627
  4. Wines, Michael (1992 թ․ հունվարի 7). «On Japan Leg of Journey, Bush's Stakes Are High». The New York Times. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 3-ին.
  5. Wines, Michael (1992 թ․ հունվարի 8). «Japanese Visit, on the Surface: Jovial Bush, Friendly Crowds». The New York Times. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 3-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կեմարի» հոդվածին։