Կելասուրի
Վրաստանի գյուղեր
Կելասուրի կամ Կյալաշիր (վրաց.` კელასური), գյուղ Աբխազիայի Սուխումի շրջանում, Սուխումից 5 կմ արևելք։ Գտնվում է ծովի մակարդակից 22 մ բարձրության վրա։
Գյուղ | ||
---|---|---|
Կելասուրի | ||
վրաց.՝ კელასური | ||
Երկիր | ![]() | |
Մունիցիպալիտետ | Սուխումի մունիցիպալիտետ | |
ԲԾՄ | 22 մ | |
Ազգային կազմ | Հայեր, Վրացիներ | |
Ժամային գոտի | UTC+3 | |
|
Բնակչությունը խմբագրել
Գյուղում բնակվում են հայեր և վրացիներ։ Բնակիչներն զբաղվում են ծխախոտի, եգիպտացորենի, թեյի և ցիտրուսային կուլտուրաների մշակությամբ, այգեգործությամբ, բանջարաբուծությամբ և շերամապահությամբ։ Գյուղն ուներ հայկական տարրական դպրոց։
Կելասուրին հիմնադրվել է 1818 թվականին, իսկ հայերը եկել են Տրապիզոնից և նրա շրջակայքի գյուղերից` 1898 թվականին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 356)։ |