Կա’ Ֆոսկարին կամ Պալացցո Ֆոսկարին (իտալ.՝ Ca' Foscari, Palazzo Foscari), պալատ Վենետիկում, որը պատկանել է դոժ Ֆրանչեսկո Ֆոսկարիին։ Պալատը տեղակայված է Մեծ Ջրանցքի (Գրանդ-կանալ, իտալ.՝ Canal Grande) լայն ոլորանի վրա, Դորսոդուրո շրջանում, որտեղ պատմական Ռեգատայի (իտալ.՝ Regata Storica Venezia) ընթացքում տեղադրում են լողացող փայտե կառուցվածք՝ հայտնի որպես "Machina" (այդ կառուցվածքի վրա Վենետիկի իշխանությունները մրցարշավներ են նայում և մրցանակներ հանձնում).

Կա’ Ֆոսկարի
Տեսակքաղաքային պալատ
Երկիր Իտալիա[1]
ՏեղագրությունԴորսոդուրո[1]
Ճարտարապետական ոճմիջազգային գոթիկա
ՍեփականատերԿա Ֆոսկարի համալսարան
ՃարտարապետԲարտոլոմեո Բոն
Քարտեզ
Քարտեզ

Պալացցո Ֆոսկարին կառուցվել է 1452 թվականին, շենքը նախագծել է Բարտոլոմեո Բոնը։ Ներկայումս այստեղ գտնվում է Կա Ֆոսկարի համալսարանը (իտալ.՝ Università Ca'Foscari

Երկու աշտարակով տուն խմբագրել

Պալացցո Ֆոսկարին կառուցվել է հին շենքի տեղում, որը կոչվում էր «Երկու աշտարակով տուն»։ Այն Բեռնարդո Ջուստինիանիից 1429 թվականին գնել էր Վենետիկյան Հանրապետությունը, որպեսզի այն դարձներ հանրապետության փոխկապիտան Ջանֆրանչեսկո Գոնզագայի նստավայր (իտալ.՝ Gianfrancesco Gonzaga)։ Այդ ժամանակ պալատն այլ տեսք ուներ. այն կազմված էր երկու աշտարակից և կենտրոնական բլոկից։ Քանի որ Գոնզագան երբեք չօգտագործեց իր նստավայրը, շենքն օգտագործում էին հանրապետության հռչակավոր հյուրերին՝ այդ թվում թագավորներին և դիվանագետներին, ընդունելու համար։ 1439 թվականին երկու աշտարակներով տունը փոխանցվեց այլ կոնդոտյերի՝ Ֆրանչեսկո Սֆորցային (Francesco Sforza)։ Պալատը Մեծ ջրանցքի ոլորանի վրայի իր դիրքի պատճառով միշտ համարվել է Վենետիկյան Հանրապետության շտաբակայան։ Ցավոք, այդ երկու կապիտանները դավաճանեցին հանրապետությանը։

Այսպիսով, Երկու աշտարակով տունը վաճառվում է աճուրդով, այն գնում է դոժ Ֆրանչեսկո Ֆոսկարին։ Պալատը քանդվում է, և վերակառուցվում է ուշ գոթական ոճով։ Շենքը դոժն ընտրել էր Գրանդ-կանալի վրա նրա դիրքի պատճառով։ Նա անմիջապես անցնում է նոր շենքի կառուցմանը, հին շենքը բերվեց Գրանդ-կանալին ավելի մոտ։ Պալատը գնել ու վերակառուցելը դոժի համար նշանակում էր իր քաղաքական և ռազմական իշխանության հաստատում։ Այդ ժամանակ դոժն ուներ մեծ հաջողություն Վենետիկի էքսպանսիայի ռազմական գործողություններում։ Հսկայական պալատի կառուցումը դեռևս չէր ավարտվել, երբ դոժն անհաջողություն ունեցավ և 1457 թվականին իջավ գահից։ Ֆրանչեսկո Ֆոսկարին իր նստավայրում նստեց 7 օր։

Ճարտարապետական առանձնահատկություններ խմբագրել

Կա Ֆոսկարին հանդիսանում է վենետիկյան նշանավորների ու վաճառակնների նստավայրի տիպիկ օրինակ։ Ցոկոլային հարկն օգտագործվում էր որպես պահեստ, առաջին և երկրորդ հարկերն օգտագործվում էին որպես կացարան և կոչվում էին “Piano nobile”։ Երկրորդ հարկի կենտրոնական կամարասրահն արված է Պալացցո Դուկալեի սյունասրահի ճակատի մոդելներով։ Կամարասրահի կենտրոնական մեծ պատուհանը լուսավորում է Մեծ դահլիճը, կողքերին գտնվում են ավելի փոքր պատուհաններ։ Սա ամենամեծ բակով ամենատպավորիչ շենքերից մեկն է, որ կարելի է տեսնել Վենետիկում։ Պալատի գլխավոր մուտքը ջրանցքի կողմից է եղել, քանի որ գլխավոր գործունեությունն առևտուրն էր։

Տարբերությունը Կա Ֆոսկարիի և «Երկու աշտարակով տան» միջև խմբագրել

Երկու աշտարակներով տունը օգտագործվում էր որպես պահեստ, որովհետև այդ ժամանակներում Վենետիկում հիմնական զբաղմունքը առևտուրն էր։ Այն բանից հետո, երբ դոժը վերակառուցեց շենքը, այն վերածվեց ազնվական տան։ Երկու աշտարակները քանդում են, ավելացվում է երկրորդ ազնվական հարկը, առաջին հարկը պահեստից դառնում է հսկայական դահլիճ։ Երկրորդ և երրորդ հարկերն ազնվականներն օգտագործում էին պարահանդեսների և վերջին հարկն օգտագործում էին սպասավորները։

Դարպաս խմբագրել

Մեր օրերում Կա Ֆոսկարիի դարպասները հանդիսանում են գլխավոր մուտք։ Այն 2008 թվականին վերականգնել են Կա Ֆոսկարի համալասարանի տեխնոլոգիաների կոնսերվացիայի և վերականգնման քիմիկա–ինժեներական ֆակուլտետի ուսանողները։ Դարպասները կառուցվել են նուրբ սպիտակ իստրիական մարմարից, ունի ուղղանկյուն ձև, վերևում գտնվում է կամարամահիկ։ Դարպասը գեղազարդված է գոթական ոճի տարրերով՝ ոլորաձև զարդերով և շախմատային նախշով։

Կամարամահիկում գտնվում է Ֆոսկարիների ընտանիքի զինանշանը, որի վրա պատկերված են առարկաներ, որոնք խորհրդանշում են զինանշանի սեփականատիրոջը՝ վահան և երեք հրեշտակ, երկուսը վահանի կողքերին, երրորդը՝ վերևում։ Վահանին պատկերված է առյուծ Սուրբ Մարկոսը, որը պահում է բաց գիրք։ Բաց գիրքը խոսում է այն մասին, որ դարպասը կառուցվել է Վենետիկի և Միլանի միջև խաղաղության ժամանակ։ 1797 թվականին Նապոլեոնի գալստյան հետ ընտանեկան զինանշաններն արգելվեցին, նրա հրամանով զինանշանները ոչնչացվեցին կամ փակվեցին։ Թույլատրվում էին միայն կրոնական տարրերը։ Կա Ֆոսկարիի դարպասների զինանշանը նույնպես փակվեց, բայց չոչնչացվեց։

Նախասենյակ խմբագրել

Նախասրահը 1936 թվականին վերականգնել է իտալացի հայտնի ճարտարապետ Կառլո Սկարպան (Carlo Scarpa)։ Այդ առիթով Սկարպան մտածել էր նոր դիզայն.

  • Մուտքի ապակյա պատը, որը հիշեցնում է երկրորդ հարկի մեծ դահլիճի պատուհանները
  • Նստարանները (տիպիկ T-ով)
  • 19-րդ դարի սանդուղքի ճաղաշարը
  • Լամպերը

Մարիո Բարատոյի դահլիճ խմբագրել

Մարիո Բարատոյին (իտալական գրականության պրոֆեսոր, ով մահացել է 1984 թվականին դասախոսության ժամանակ) նվիրված Մեծ դահլիճը գտնվում է պալատի երկրորդ հարկում։ Այդ դահլիճի առանձնահատկությունը կայանում է․

  • Կարլո Սկարպայի կատարած վերականգնումը
  • Մարիո Սիրոնիի և Մարիո Դելուիջիի որմնանկարները
  • Գրանդ Կանալի վրա դիրքը

1979 թվականին տեղի ունեցած հրդեհը ոչնչացրելէ դահլիճի մի մասը։ Հրդեհից հետո ճարտարապետ Վալերյանո Պաստորը վերականգնում է դահլիճը և տախտակադրվագը։ 2004 թվականին շենքի գլխավոր վերականգնման ժամանակ դահլիճը ևս մեկ անգամ էլ է վերականգվում։ Այդ առիթով հրավիրվում են վարպետներ, ովքեր աշխատել էին ճարտարապետ Կարլո Սկարպայի հետ տախտակադրվագի վերականգնման ժամանակ։

Կարլո Սկարպայի աշխատանք խմբագրել

1939 թվականին Կարլո Սկարպան վերականգնում է շենքի տարբեր հատվածներ, այդ թվում մեծ դահլիճը։ 1956 թվականին Սկարպան վերադառնում է Կա Ֆոսկարի՝ մեծ դահլիճը դասախոսությունների դահլիճի վերափոխելու համար։ Այդ անգամ նա ստեղծում է տախտակադրվագը։

Առաջին միջամտություն խմբագրել

1936 թվականին համալսարանի ռեկտոր Ագոստինո Լանցիլոն շենքի տարբեր հատվածների, այդ թվում մեծ դահլիճի վերականգնման համար Կառլո Սկարպային։ Մինչ այդ միջամտությունը սենյակն օգտագործվում էր որպես Տնտեսագիտական ֆակուլտետի թանգարան։

Սկարպայի նախագիծը ներառում է.

  • 15-րդ դարի գոթական պատուհանի համար շրջանակ ապակուց և փայտից
  • փայտյա հենահարթակ լատինական գրությամբ մարմարյա սալաքարով և երկու պատվանդան
  • փայտյա ամբիոն
  • լատինական գրությամբ մարմարյա դուռ

Երկրորդ միջամտություն խմբագրել

1956 թվականին Կարլո Սկարպային խնդրում են վերադառնալ Կա Ֆոսկարի մեծ դահլիճը և դասախոսությունների դահլիճը վերափոխելու համար։ Սկարպան հեռացրեց ուսանողների ամբիոնը և ստեղծեց տախտակադրվագը։ Տախտակադրվագի ստեղծման համար նա օգտագործեց ամբիոնից մնացած փայտը։ Տախտակադրվագը դահլիճն առանձնացնում է միջանցքից։ Տախտակադրվագի լուսամուտները հայելու նման արտացոլում են յուրահատուկ լուսային էֆեկտով գոթական լուսամուտը։

Որմնանկարներ խմբագրել

Venezia, l’Italia e gli Studi Մարիո Սիրոնի խմբագրել

Venezia, l’Italia e gli Studi (Վենետիկ, Իտալիա և հետազոտություններ), 1936 թվականին Մարիո Սիրոնին (Mario Sironi) հրավիրվում է Մարիո Բարատտոյի մեծ դահլիճի ձևավորման համար։ Նկարում պատկերված են այլաբանական պատկերների շարք.

  • աթլետիկ ուսանող, որը ձեռքում գիրք և մուշկետ ունի
  • այլաբանական տեխնիկա
  • այլաբանական բժշկություն
  • Վենետիկ
  • հայրենիք
  • սբ. Մարկոյի առյուծը

La scuola, Մարիո Դելուիջի խմբագրել

La scuola (Դպրոց), Մարիո Դելուիջի (Mario Deluigi)։ Դելուիջին Կարլո Սկարպեի լավագույն ընկերն է եղել, նրանք միասին են սովորել Վենետիկի արվեստի ակադեմիայում։ Դելուիջին հրավիրվում է առաջին հարկի դահլիճի ձևավորրման համար, մեր ժամանակներում որմնանկարը տեղափոխվել է երկրորդ հարկի մեծ դահլիճ։ Դելուիջին սկսել է որպես կուբիստ, բայց հետո շարունակել է աբստրակտ ոճում։ Նկարում պատկերված է իր ուսանողներով շրջապատված փիլիսոփան։

2004-2006 թվականների վերականգնումը խմբագրել

Կա Ֆոսկարիի և Կա Ջուստինիանի վերջին վերականգնումը կատարել է SACAIM ֆիրման։ 2004 թվականին ամրացվել են պատմական հիմքը և շենքի կառուցվածքը։ Վերակառուցումն շարունակվում էր 2004 թվականի հունվարից մինչև 2006 թվականի ամառը։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 archINFORM (գերմ.) — 1994.

Մատենագրություններ խմբագրել

  • Marcello Brusegan. La grande guida dei monumenti di Venezia. Roma, Newton & Compton, 2005. ISBN 88-541-0475-2.
  • Guida d'Italia – Venezia. 3a ed. Milano, Touring Editore, 2007. ISBN 978-88-365-4347-2.
  • Elsa e Wanda Eleodori. Il Canal Grande. Palazzi e Famiglie. Venezia, Corbo e Fiore, 2007. ISBN 88-7086-057-4.
  • Elena Gobbo, Indagine chimico-fisica della superficie lapidea del portale di Ca’ Foscari, tesi di laurea, Università Ca' Foscari Venezia, 2007.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կա’ Ֆոսկարի» հոդվածին։