Կացուա Օկադա

ճապոնացի քաղաքական և պետական գործիչ

Կացուա Օկադա (ճապ.՝ 岡田 克也 Օկադա Կացուա, հուլիսի 14, 1953(1953-07-14), Յոկաիտի, Միե, Ճապոնիա), ճապոնացի քաղաքական և պետական գործիչ։ Ճապոնիայի խորհրդարանի անդամ և Ճապոնիայի դեմոկրատական կուսակցության նախկին ղեկավար ու ներկայիս գլխավոր քարտուղար։ 2009 թվականի սեպտեմբերի 16-ից մինչև 2010 թվականի սեպտեմբերի 17-ը Ճապոնիայի արտաքին գործերի նախարարն էր[1]։

Կացուա Օկադա
岡田 克也
Դրոշ
Դրոշ
(103-րդ) Ճապոնիայի արտաքին գործերի նախարար
սեպտեմբերի 16, 2009 - սեպտեմբերի 17, 2010
Նախորդող Հիրոֆումի Նակոսեմե
Հաջորդող Սեիձի Մաեհարա
 
Կուսակցություն՝ Ճապոնիայի լիբերալ-դեմկրատական կուսակցություն (1994-ից առաջ)
Նոր սահմանագծերի կուսակցություն (1994–1996)
Աևի կուսակցություն (1996–1998)
Լավ կառավարության կուսակցություն (1998)
Ճապոնիայի դեմոկրատական կուսակցություն (1998–2016)
Կրթություն՝ Տոկիոյի համալսարան
Հարվարդի համալսարան
Մասնագիտություն՝ Բյուրոկրատ, քաղաքական գործիչ
Ազգություն ճապոնացի
Դավանանք սինտոիզմ
Ծննդյան օր հուլիսի 14, 1953 (70 տարեկան)
Ծննդավայր Ճապոնիա Յոկաիչի, Ճապոնիա
Դինաստիա Yokkaichi Okada family?
Քաղաքացիություն  Ճապոնիա
Հայր Տացուա Օկադա
Ամուսին Տացուկո Օկադա
Զավակներ 3
 
Կայք՝ katsuya.net
 
Ինքնագիր

Վաղ կյանք և ընտանիք խմբագրել

Կացուա Օկադան Տակուի Օկադայի երկրորդ որդին է, որը համարվում է ճապոնական առևտրական Æon Group (ճապ.՝ イオングループ Իոն գուրու պու) մեծ ընկերության հիմնադիրը[2]։ Նա ավագ եղբայրը՝ Մոտոա Օկադան AEON Group ընկերության նախագահն ու գլխավոր ադմինիստրատորն է։ Օկադան ավարտել է Տոկիոյի համալսարանը և անցել է աշխատանքի Ճապոնիայի ներքին առևտուրի ու արդյունաբերության նախարարությունում։ Նա նաև սովորել է Հարվարդի համալսարանի միջազգային գործերի Weatherhead կենտրոնում[3]։

Քաղաքական կարիերա խմբագրել

Օկադան 1990 թվականի ընտրությունների ժամանակ ընտրվել է խորհրդարանում ներկայացնելու Միե պրեֆեկտուրան, լիբերալ-դեմկրատական կուսակցությունից և միացել է Տակեսիտայի ՃԼԲԿ-ի ֆրակցիային։ Արդյունքում նա լքեց ֆրակցիան նրա ղեկավարներ Ցուտոմու Հատայից և Իտիրո Օձավայից հետո, որպեսզի 1993 թվականին միանա Ճապոնիայի վերածննդի կուսակցությանը[2]։ Մի քանի ցրումներից և միացումներից հետո, Օկադան դարձավ Սինսինտոյի Արևի կուսակցության անդամ և Մենսեիտոն վերջապես միացավ դեմոկրատական կուսակցությանը, 1998 թվականին[2]։

2004 թվականի մայիսի 18-ին նա դարձավ դեմոկրատական կուսակցության նախագահ և նույն թվականին այդ կուսակցությունը դարձրեց խորհրադարանի ընտրությունների ժամանակ ամենամեծ ընտրական հաղթանակ տարած կուսակցություններից մեկը։ Սակայն 2005 թվականի սեպտեմբերին նա լքեց պաշտոնը մեծ կորոստներ տալու պատճառով[4]։

2009 թվականի ընդհանուր ընտրությունների ժամանակ, դեմոկրատական կուսակցության հաղթանակից հետո, Յուկիո Հատոյաման նրան նշանակեց արտաքին գործերի նախարար[5];

Օկադայի մասին հայտնի է, որ նա սիրում է հավաքել հուշանվերների և գորտերի նկարների հավաքածու, որոնք զարդարում են նրա գրասենյակը[5]։

2010 թվականի սեպտեմբերի 16-ին նա լքեց նախարարի պաշտոնը, դեմոկրատիական կուսակցության գլխավոր քարտուղարի պաշտոնը զբաղեցնելու համար[6]։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել