Կարվալյալ Կառլուշ

պորտուգալացի ֆուտբոլիստ

Կառլուշ Աուգուշտու Սոարեշ դա Կոստա Ֆարիա Կարվալյալ (պորտ.՝ Carlos Augusto Soares da Costa Faria Carvalhal;դեկտեմբերի 4, 1965(1965-12-04)[1], Բրագա ),  պորտուգալացի ֆուտբոլիստ և ֆուտբոլային մարզիչ։

Կարվալյալ Կառլուշ
պորտ.՝ Carlos Carvalhal
Քաղաքացիությունը  Պորտուգալիա
Ծննդյան ամսաթիվ դեկտեմբերի 4, 1965(1965-12-04)[1] (58 տարեկան)
Ծննդավայր Բրագա
Հասակ 178 սանտիմետր
Դիրք կենտրոնական պաշտպան

Խաղացողի կարիերա

խմբագրել

Պորտուգալական «Բրագայի» սան։ 1983-1985 թվականներին հանդես է եկել հիմնական թիմում։ Պորտուգալիայի առաջնությունում մասնակցել է 7 հանդիպման[2][3]։

1985/86 մրցաշրջանում հանդես է եկել «Շավեշում»։ Պորտուգալիայի առաջնությունում մասնակցել է 28 հանդիպման[4]։

1986-1988 թվականներին կրկին հանդես է եկել «Բրագայում»։ Պորտուգալիայի առաջնությունում մասնակցել է 60 հանդիպման և դարձել 1 գոլի հեղինակ[5][6]։

1988/89 մրցաշրջանում հանդես է եկել «Պորտուում»։ Սակայն Պորտուգալիայի առաջնությունում անցկացրել է ընդամենը 1 հանդիպում[7]։

1989/90 մրցաշրջանում հանդես է եկել «Բեյրա Մար»-ում։ Պորտուգալիայի առաջնությունում մասնակցել է 23 հանդիպման[8]։

1990-1992 թվականներին կարիերայում երրորդ անգամ հանդես է եկել «Բրագայում»։ Պորտուգալիայի առաջնությունում մասնակցել է 33 հանդիպման[9][10].

1992/93 մրցաշրջանում հանդես է եկել «Տիրսենսում»։ Պորտուգալիայի առաջնությունում մասնակցել է 14 հանդիպման[11]։

1993-1995 թվականներին կարիերայում երկրորդ անգամ հանդես է եկել «Շավեշ»- ում։ 1993/94 մրցաշրջանում մասնակցել է 1 խաղի Պորտուգալիայի երկրորդ լիգայում[12]։ Ակումբը առաջնությունում գրավեց 3-րդ տեղը և ուղիղ դուրս եկավ բարձրագույն խումբ[13]։ 1994/95 մրցաշրջանում Պորտուգալիայի առաջնությունում մասնակցել է 17 հանդիպման[14]։

1995-1998 թվականներին հանդես է եկել Էշպինյայում»։ 1995/96 մրցաշրջանում Պորտուգալիայի երկրորդ լիգայում անցկացրել է 23 հանդիպում[15]։ Ակումբը առաջնությունում գրավեց 3-րդ տեղը և ուղիղ դուրս եկավ բարձրագույն խումբ[16]։ 1996/97 մրցաշրջանում Պորտուգալիայի առաջնությունում մասնակցել է 14 հանդիպման[17]։ Ակումբը զբաղեցրեց 16-րդ տեղը և դուրս եկավ երկրորդ լիգա[18]։ 1997/98 մրցաշրջանում մասնակցել է 12 խաղի երկրորդ լիգայում[19]։

Մարզչի կարիերա

խմբագրել

Ավարտել է Պորտոյի համալսարանի մարզական ֆակուլտետը և մեկ տարի փիլիսոփայություն է սովորել Բրագայի համալսարանում։ Մարզչական կարիերան սկսել եմ այնտեղ, որտեղ ավարտել եմ ֆուտբոլիստի կարիերան՝ «Էշպինյոյում» 1998/99 մրցաշրջանում ակումբը Պորտուգալիայի երկրորդ լիգայում զբաղեցրել է 7-րդ տեղը[20]։ 1999 թվականի նոյեմբերին լքել է պաշտոնը։

1999 թվականի նոյեմբերից մինչև 2000 թվականի մայիսը աշխատել է «Ֆրեամունդե» ակումբում։ Պորտուգալիայի երկրորդ լիգայում ակումբի հետ զբաղեցրել է 10-րդ տեղը[21]։

2000 թվականի օգոստոս-դեկտեմբեր ամիսներին աշխատել է Պորտուգալիայի 3-րդ դիվիզիոնի «Վիզելում»։

2000 թվականի օգոստոս-դեկտեմբեր ամիսներին աշխատել է Պորտուգալիայի 3-րդ դիվիզիոնի «Վիզելում»։

2001 թվականի հուլիսից մինչև 2002 թվականի դեկտեմբերը աշխատել է «Լեյշոյնշ» ակումբի հետ։ 2001/02 մրցաշրջանում ակումբը Պորտուգալիայի 3-րդ դիվիզիոնում գրավեց 2-րդ տեղը և ստացավ ՈՒԵՖԱ-ի գավաթի ուղեգիր։

2003/2004 մրցաշրջանում աշխատել է «Վիտորիայում»։ Ակումբը Պորտուգալիայի երկրորդ լիգայում զբաղեցրել է 2-րդ տեղը և ուղղակիորեն դուրս է եկել բարձրագույն դիվիզիոն[22]։

2004 թվականի մայիսին գլխավորել է «Բելենենսեշը»։ 2004/05 մրցաշրջանում ակումբը Պորտուգալիայի առաջնությունում զբաղեցրել է 9-րդ տեղը[23]։ 2005 թվականի հոկտեմբերին Կարվալիալը լքել է իր պաշտոնը։

2006 թվականի օգոստոս-նոյեմբեր ամիսներին աշխատել է Պորտուգալիայի բարձրագույն դիվիզիոնում հանդես եկող «Բրագայի» մարզիչ։

2006 թվականի նոյեմբեր-2007 թվականի հունվար ամիսներին մարզել է Պորտուգալիայի բարձրագույն դիվիզիոնում հանդես եկող «Բեյրա-Մար» ակումբը։

2007 թվականի մայիսին կարիերայում երկրորդ անգամ գլխավորել է «Վիտորիան» Ակումբը Պորտուգալիայի առաջնությունում գրավել է 6-րդ տեղը և ստացել ՈՒԵՖԱ-ի գավաթի խաղարկության ուղեգիր[24]։ Ակումբը նաև նվաճեց Պորտուգալիայի լիգայի գավաթը՝ եզրափակչում հաղթելով Լիսաբոնի «Սպորտինգին»[25]։

2008 թվականի մայիս-հոկտեմբեր ամիսներին մարզել է հունական «Աստերասը» (Տրիպոլիս), որը հանդես էր գալիս Հունաստանի բարձրագույն խմբում։

2009 թվականի փետրվար-սեպտեմբեր ամիսներին եղել է Պորտուգալիայի բարձրագույն խմբում հանդես եկող «Մարիտիմուի» մարզիչը բուժման։

2009 թվականի նոյեմբերին գլխավորել է Լիսաբոնի «Սպորտինգը»[26]։ 2009/10 մրցաշրջանում ակումբը Պորտուգալիայի առաջնությունում զբաղեցրել է 4-րդ տեղը[27]։

2011 թվականի օգոստոսից մինչև 2012 թվականի ապրիլը եղել է Թուրքիայի բարձրագույն խմբում հանդես եկող թուրքական «Բեշիկթաշի» գլխավոր մարզիչը։

2012 թվականի մայիս-նոյեմբեր ամիսներին մարզել է թուրքական «Իստանբուլ Բաշաքշեհիրը», որը նույնպես հանդես է եկել Թուրքիայի բարձրագույն խմբում։ Այնուհետև մինչև 2015 թվականը աշխատել է Դուբայի «Ալ Ահլի» ակումբի ակադեմիայի տեխնիկական տնօրեն։

«Շեֆիլդ Ուենսդեյ»

խմբագրել

2015 թվականի ամռանը դարձել է Չեմպիոնշիփում (Անգլիայի 2-րդ դիվիզիոն) հանդես եկող անգլիական «Շեֆիլդ Ուենսդեյ» ակումբի գլխավոր մարզիչը[28]։ 2015/16 մրցաշրջանում ակումբը 74 միավորով զբաղեցրել է 6-րդ հորիզոնականը[29]։ «Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոնն» անցավ փլեյ-օֆֆ, սակայն զիջեց «Հալ Սիթիին»[30]։ 2016/17 մրցաշրջանում զբաղեցրել են 4-րդ հորիզոնականը՝ վաստակելով 81 միավոր[31]։ Փլեյ-օֆ-ում պարտվել են «Հադերսֆիլդ Թաունը»[32]։ 2017 թվականի դեկտեմբերի 24-ին լքել է պաշտոնը։ 23 տուրից հետո թիմն ընթանում է 15-րդ տեղում՝ իր ակտիվում ունենալով 27 միավոր[33][34]։

«Սուոնսի Սիթի»

խմբագրել

2017 թվականի դեկտեմբերի 28-ին դարձել է Անգլիայի Պրեմիեր լիգայում հանդես եկող ուելսյան «Սուոնսի Սիթի» ակումբի գլխավոր մարզիչը։ Պայմանագիրը նախատեսված էր մինչև մրցաշրջանի ավարտը։ 20 տուրից հետո թիմը զբաղեցրել է վերջին՝ 20-րդ տեղը՝ իր ակտիվում ունենալով 13 միավոր[35][36]։ Կարվալալի օրոք ակումբը 18 խաղում վաստակել է 20 միավոր և դուրս է մնացել ԱՊԼ-ից՝ զբաղեցնելով 18-րդ տեղը[37][38]։

2019 թվականի ամռանը դարձել է «Ռիու Ավեի» գլխավոր մարզիչ[39]։ Թիմը առաջնությունում գրավեց 5-րդ տեղը[40]։

2020 թվականի ամռանը գլխավորել է «Բրագան»[41]։ 2020/21 մրցաշրջանում թիմը զբաղեցրեց 4-րդ տեղը առաջնությունում[42]։ Թիմը նաև նվաճեց Պորտուգալիայի գավաթը[43]։ 2021/22 մրցաշրջանում թիմը զբաղեցրեց 4-րդ տեղը առաջնությունում[44]։

2022 թվականի հուլիսից մինչև դեկտեմբեր աշխատել է ԱՄԷ-ի «Ալ-Վահդա» ակումբում[45]։

2022 թվականի նոյեմբերին գլխավորել է իսպանական «Սելտան»[46][47]։ Թիմն առաջնությունում անցկացրել է 26 խաղ (8 հաղթանակ, 8 ոչ-ոքի, 10 պարտություն)[48]։ Մրցաշրջանի ավարտից հետո հեռացել է ակումբից[49][50]։

2023 թվականի դեկտեմբերին գլխավորել է հունական «Օլիմպիակոսը»[51]։

Գրել է երկու գիրք ֆուտբոլի մասին՝ Soccer: Developing A Know-How и Entre Linhas.

Ձեռքբերումներ

խմբագրել

Որպես խաղացող

խմբագրել
  Պորտուգալիա Շավեշ
  Պորտուգալիա Էշպինյու

Որպես մարզիչ

խմբագրել
  Պորտուգալիա Լեյշոյնշ
  • Պորտուգալիայի Գավաթի եզրափակչի մասնակից (1)՝ 2001/02
  • Պորտուգալիայի Սուպերգավաթի Եզրափակչի մասնակից (1)՝ 2002
  Պորտուգալիա Վիտորիա (Սետուբալ)
  • 2-րդ տեղ երկրորդ լիգայում (ուղիղ մուտք բարձրագույն դիվիզիոն) (1)՝ 2003/04
  • Պորտուգալական լիգայի գավաթակիր (1)՝ 2007/08
  Պորտուգալիա Բրագա
  • Պորտուգալիայի Գավաթակիր (1)՝ 2020/21
  • Պորտուգալիայի լիգայի Գավաթի եզրափակչի մասնակից (1)՝ 2020/21
  • Պորտուգալիայի Սուպերգավաթի եզրափակչի մասնակից (1)՝ 2021

Մարզչական վիճակագրություն

խմբագրել

Տվյալները ճշգրտվել են 2024 թվականի հունվարի 12-ի դրությամբ[52][53][54]։

Թիմ Աշխատանքի սկիզբ Աշխատանքի ավարտ Ցուցանիշներ
Խ Հ Ն Պ % հաղթանակ
  Պորտուգալիա Էշպինյու 1998 թվականի հուլիսի 1 1999 թվականի նոյեմբերի 5 44 17 12 15 38,64
  Պորտուգալիա Ֆրեամունդե 1999 թվականի նոյեմբերի 21 2000 թվականի մայիսի 14 24 9 7 8 37,5
  Պորտուգալիա Վիզելա 2000 թվականի օգոստոսի 27 2000 թվականի դեկտեմբերի 10 13 7 4 2 53,85
  Պորտուգալիա Ավեշ 2000 թվականի դեկտեմբերի 10 2001 թվականի հունիսի 30 22 2 8 12 9,08
  Պորտուգալիա Լեյշոյնշ 2001 թվականի հուլիսի 1 2002 թվականի դեկտեմբերի 8 56 35 13 8 62,5
  Պորտուգալիա Վիտորիա (Սետուբալ) 2003 թվականի հուլիսի 1 2004 թվականի մայիսի 20 38 20 11 7 52,62
  Պորտուգալիա Բելենենսեշ 2004 թվականի մայիսի 21 2005 թվականի հոկտեմբերի 27 46 18 8 20 39,12
  Պորտուգալիա Բրագա 2006 թվականի օգոստոսի 26 2006 թվականի նոյեմբերի 8 13 6 2 5 46,14
  Պորտուգալիա Բեյրա-Մար 2006 թվականի նոյեմբերի 10 2007 թվականի հունվարի 8 6 1 2 3 16,67
  Պորտուգալիա Վիտորիա 2007 թվականի մայիսի 23 2008 թվականի մայիսի 13 43 19 16 8 44,19
  Հունաստան Աստերաս (Տրիպոլիս) 2008 թվականի մայիսի 14 2008 թվականի հոկտեմբերի 15 8 1 4 3 12,5
  Պորտուգալիա Մարիտիմու 2009 թվակնի փետրվարի 24 2009 թվականի սեպտեմբերի 28 18 2 8 8 11,1
  Պորտուգալիա Սպորտինգ (Լիսաբոն) 2009 թվականի նոյեմբերի 15 2010 թվականի մայիսի 9 33 16 7 10 48,47
  Թուրքիա Բեշիկթաշ 2011 թվականի օգոստոսի 2 2012 թվականի ապրիլի 2 47 22 9 16 46,81
  Թուրքիա Իստանբուլ Բաշակշեհիր 2012 թվականի մայիսի 16 2012 թվականի նոյեմբերի 12 12 3 2 7 25
  Անգլիա Շեֆիլդ Ուենսդեյ 2015 թվականի հուլիսի 1 2017 թվականի դեկտեմբերի 24 131 56 37 38 42,75
  Անգլիա Սուոնսի Սիթի 2017 թվականի դեկտեմբերի 28 2018 թվականի հունիսի 30 25 8 8 9 32
  Պորտուգալիա Ռիու Ավե 2019 թվականի հուլիսի 1 2020 թվականի օգոստոսի 2 42 20 11 11 47
  Պորտուգալիա Բրագա 2020 թվականի օգոստոսի 3 2022 թվականի հունիսի 30 104 58 20 26 55
  ԱՄԷ Ալ-Վահդա 2022 թվականի հուլիսի 1 2022 թվականի հոկտեմբերի 3 4 1 1 2 25
  Իսպանիա Սելտա 2022 թվականի նոյեմբերի 2 2023 թվականի հունիսի 30 29 10 8 11 34
  Հունաստան Օլիմպիակոս (Պիրեյ) 2023 թվականի դեկտեմբերի 5 2024 թվականի հունվարի 7 11 5 3 3 45,45
Ընդհանուր 769 336 201 232 44

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Сезон 1983/1984». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մարտի 16-ին.
  3. «Сезон 1984/1985».
  4. «Сезон 1985/1986».
  5. «Сезон 1986/1987».
  6. «Сезон 1987/1988».
  7. «Сезон 1988/1989».
  8. «Сезон 1989/1990». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մարտի 16-ին.
  9. «Сезон 1990/1991».
  10. «Сезон 1991/1992».
  11. «Сезон 1992/1993». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մարտի 31-ին.
  12. «Сезон 1993/1994».
  13. «Вторая лига Португалии по футболу 1993/1994». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 16-ին.
  14. «Сезон 1994/1995».
  15. «Сезон 1995/1996».
  16. «Вторая лига Португалии по футболу 1995/1996». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 16-ին.
  17. «Сезон 1996/1997».
  18. «Portugal 1996-97». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մայիսի 20-ին.
  19. «Сезон 1997/1998».
  20. «Portugal 1998/99». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 30-ին.
  21. «Portugal 1999/2000». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հունվարի 22-ին.
  22. «Portugal 2003/04». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մայիսի 20-ին.
  23. «Portugal 2004/05». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մայիսի 20-ին.
  24. «Table Liga NOS 07/08».
  25. «Taça CTT 2007/2008».
  26. «Карлуш Карвальял — новый главный тренер лиссабонского «Спортинга»».
  27. «Table Liga NOS 09/10».
  28. «Sheffield Wednesday name Carlos Carvalhal as new head coach». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունվարի 10-ին.
  29. «Table Championship 15/16». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 24-ին.
  30. «Championship Playoffs 15/16». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 24-ին.
  31. «Table Championship 16/17». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 24-ին.
  32. «All matches Championship Playoffs 16/17». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 24-ին.
  33. «Match day 23 - Championship 17/18». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 24-ին.
  34. «Sheffield Wednesday part company with boss Carlos Carvalhal». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 30-ին.
  35. «Carvalhal named Swans boss». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 28-ին.
  36. «Карлуш Карвальял: «Если опросить 100 человек, они скажут, что «Суонси» вылетит»». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 28-ին.
  37. «Суонси Сити в АПЛ». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ մայիսի 20-ին.
  38. «Table Premier League 17/18». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ մայիսի 20-ին.
  39. «Rio Ave: Carlos Carvalhal é o novo treinador».
  40. «Table Liga NOS 2019/20». Արխիվացված օրիգինալից 2023 թ․ դեկտեմբերի 18-ին.
  41. «Карлуш Карвальял назначен главным тренером «Браги»». Արխիվացված օրիգինալից 2024 թ․ հունվարի 12-ին.
  42. «Table Liga NOS 2020/21». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 16-ին.
  43. «Taça de Portugal 2020/21». Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունվարի 24-ին.
  44. «Table Liga NOS 2021/22». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ ապրիլի 16-ին.
  45. «Al Wahda justifica saída de Carlos Carvalhal com os "resultados negativos"». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հոկտեմբերի 5-ին.
  46. «Carlos Carvalhal, nuevo entrenador del Celta tras la destitución de Coudet». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ նոյեմբերի 11-ին.
  47. «Карвальял возглавил «Сельту». Контракт – до 2024 года». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ նոյեմբերի 13-ին.
  48. «Чемпионат 2022/23».
  49. «El RC Celta y Carlos Carvalhal dan por concluida su vinculación contractual». Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունիսի 10-ին.
  50. ««Сельта» и Карвальял расторгли контракт. Клуб занял 13-е место в Ла Лиге». Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունիսի 11-ին.
  51. ««Олимпиакос» назначил нового главного тренера». Արխիվացված օրիգինալից 2024 թ․ հունվարի 12-ին.
  52. «Carlos Carvalhal. Appointments». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 24-ին.
  53. «Carlos Carvalhal. Career data». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 24-ին.
  54. «Carlos Carvalhal. Histórico Equipes».

Արտաքին հղումներ

խմբագրել