Կարպիս Բոյաջյան
Կարպիս Բոյաջյան (նաև՝ Կարապետ, 1946, Բեյրութ, Լիբանան), երգիչ (բարիտոն)։
Կարպիս Բոյաջյան | |
---|---|
Ծնվել է | 1946 Բեյրութ, Լիբանան |
Մասնագիտություն | երգիչ |
Երգչաձայն | բարիտոն |
Կրթություն | Լիբանանի կոնսերվատորիա |
Կենսագրություն
խմբագրելԱվարտել է Բեյրութի կոնսերվատորիան, կատարելագործվել Բոլոնիայի կոնսերվատորիայում, միաժամանակ ձայնը մշակել նշանավոր երգիչ-մանկավարժների ղեկավարությամբ։ Նույն շրջանում Թուրինի և Տրիեստի օպերային թատրոններում հանդես է եկել Ռիգոլետտոյի (Ջուզեպպե Վերդիի «Ռիգոլետտո»), 1975 թվականին Վերոնայի օպերային թատրոնում՝ Դոն Կառլոսի (Ջուզեպպե Վերդիի «Դոն Կարլոս») դերերգերով։ Երգել է նաև Համբուրգի, Վիեննայի, Շտուտգարտի, Մյունխենի, Նյու Յորքի («Մետրոպոլիտեն օպերա») և այլ օպերային թատրոններում (Ամոնասրո, Յագո՝ Ջուզեպպե Վերդիի «Աիդա», «Օթելլո», Դոն Ժուան՝ Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի «Դոն Ժուան», Էսկամիլիո՝ Ժորժ Բիզեի «Կարմեն»)։
Բոյաջյանի երգեցողությունն իտալական մամուլում բնորոշել են որպես «արվեստի բացառիկ կատարելություն»։ Հանդես է եկել նշանավոր երգիչներ Պլասիդո Դոմինգոյի, Մոնսերատ Կաբալյեի հետ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |