Կարոլինում (Carolinum, երբեմն նաև՝ Prophezei կամ Prophezey), կրթական հաստատություն, Ցյուրիխի համալսարանի աստվածաբանական ֆակուլտետի նախորդը, որը հիմնադրվել է 1525 թվականին։ Որպես շինություն՝ հանդիսանում է Ցյուրիխի Գրոսմյունստեր և Կարոլինում (Ehemalige Mädchenschule am Grossmünster) նախկին վանական համալիրի մի մասը, որը գրանցված է ազգային և տարածաշրջանային նշանակության մշակութային արժեքների շվեյցարական ցանկում՝ որպես Ա դասի օբյեկտ։

Կարոլինում
Տեսակկառույց և համալսարան
Երկիր Շվեյցարիա
ՏեղագրությունՑյուրիխ
Ճարտարապետական ոճՆեոռոմանական ճարտարապետություն
Հարկեր3
ՍեփականատերՑյուրիխ
Հիմնադրված է1849
Ժառանգության կարգավիճակՇվեյցարիայի ազգային նշանակության մշակութային արժեք
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

 
Կարոլինումը և Գրոսմյունստերը Էմիլ Շուլհեսի կտավում, 1835
 
Նախկին համալիրը, տեսարան Գրոսմյունստերի տաճարի աշտարակից

Ցյուրիխի պաշտոնական ակադեմիական կրթությունն իր արմատներն ունի միջնադարյան քոլեջներում և քաղաքային դպրոցներում։ Եվրոպական ուշ միջնադարում հիշատակվում է Կարոլինումը, որը կապված է եղել Գրոսմյունստեր վանքի և նրա եկեղեցական կանոնների հետ։ Ցյուրիխում ռեֆորմացիայի սկսվելուց հետո այնտեղ սովորելը կարևոր քայլ է դարձել ապագա բողոքական աստվածաբանների պատրաստման գործում։ Ինչպես մյուս ուսումնական հաստատությունները, այն կրում է Կարլ Մեծի անունը («Կարոլ» կամ շվեյցարա-գերմաներեն՝ «Կարլ»)։

1523 թվականի սեպտեմբերի 29-ին Ցյուրիխի քաղաքային խորհրդի հանձնարարությամբ բարեփոխիչ Ուլրիխ Ցվինգլին նախաձեռնել է նախկին լատինական «Prophezey» կամ «Prophezei» դպրոցի վերափոխումը բարեփոխված աստվածաբանների վերապատրաստման կենտրոնի, որտեղ դասերը սկսվել են 1525 թվականի հունիսի 19-ին։ Ամենօրյա դասախոսությունները («Lezgen» կամ «Lectiones», բառացի՝ դասեր) անվճար էին Ցյուրիխ քաղաքի քաղաքային և գյուղական շրջաններից եկած բոլոր այցելուների համար, դրանք լավ կրթված մարդիկ էին։ Հենրիխ Բուլինգերի Schola Tigurina-ն հավանաբար ազդել է բազմաթիվ այլ հաստատությունների կրթության վրա, սկսած 1559 թվականից[1]։ 18-րդ դարում Bullinger's Schola Tigurina-ն միավորվել է աստվածաբանական ֆակուլտետի և այն ժամանակվա Կարոլինումի միջնակարգ դպրոցի բարձր դասարանների հետ։ Նախկին Գրոսմյունստեր վանքի աշխարհիկացված կանոնիկոսները պատասխանատու են եղել ամբիոնների և դասախոսների ֆինանսավորման համար։ Բացի աստվածաբանական առարկաներից և դասական լեզուներից, 1541 թվականին ստեղծվել է բնագիտության բաժինը (Կոնրադ Հեսներ), 1731 թվականին՝ քաղաքագիտության (Յոհան Յակոբ Բոդմեր), իսկ 1782 թվականին՝ բժիշկների պատրաստման վիրաբուժական ինստիտուտ[2]։

1832 թվականին Chorherrenstift համայնքի վերանալուց հետո շենքը վաճառվել է Ցյուրիխ կանտոնին։ 1849 թվականին կառույցները քանդվել են և փոխարինվել Գուստավ Ալբերտ Վեգմանի շենքով։ Կանանց գիմնազիայի Grossmünsterplatz (այժմ՝ Töchterschule) շենքը, աղջիկների քաղաքային միջնակարգ դպրոցը, կառուցվել է 1875 թվականին, գիմնազիան այդտեղ է գտնվել մինչև 1976 թվականը, երբ այնտեղ է տեղափոխվել Ցյուրիխի համալսարանի աստվածաբանական ֆակուլտետը[3]։

Ցյուրիխի ներկայիս համալսարանը գտնվում է Կարոլինումում և օգտագործում է իր նախկին տարբերանշանը՝ Գրոսմյունստեր եկեղեցու ուրվագիծը։ Ենթադրվում է, որ համալսարանը ստեղծվել է Կարոլինումի հաստատությունների կանոնների ավանդույթի համաձայն[4]։

Հայտնի դեմքեր խմբագրել

  • Թեոդոր Բիբլիանդեր, դասախոս
  • Յոհան Յակոբ Բոդմեր, դասախոս
  • Հայնրիխ Բուլինգեր, դասախոս
  • Կոնրադ Հեսներ, դասախոս
  • Կոնրադ Պելլիկան, դասախոս
  • Յոսիա Զիմլեր, դասախոս
  • Պյոտր Մարտիր Վերմիգլի, դասախոս

Ճարտարապետություն խմբագրել

Շենքը գտնվում է Kirchgasse 9 հասցեում՝ Grossmünsterplatz հրապարակում։ Արևելյան կողմից սահմանակից է Գրոսմյունստեր եկեղեցուն, հարավ-արևելքից՝ Նոյմարկտին և հյուսիս-արևմուտքից՝ Ցյուրիխի Մյունստերհոֆ հրապարակին։

Վանք և Կարոլինում խմբագրել

 
Վանքի ներքին տեսք

Chorherrenstift Grossmünster եկեղեցու նախկին վանական համալիրը, որը Ավգուստինյան կանոնիկոսների տեղական մասնաճյուղն է եղել, թվագրվում է 12-րդ դարի վերջով։ Վանքը լուծարվել է 1832 թվականին՝ տեղ բացելով աղջիկների դպրոցի համար։ Վանական համալիրը մասամբ ավերվել է, մասամբ ինտեգրվել նոր շենքին, որի կառուցվածքը հիմնված է եղել սկզբնական ճարտարապետության վրա, սակայն ներառում է ճարտարապետի կողմից կատարված բազմաթիվ փոփոխություններ[5]։ Նախկին վանքում կազմակերպվել են նաև Ցվինգլիին և Ռեֆորմացիայի ժամանակաշրջանի այլ հայտնի անձանց նվիրված մշտական ցուցահանդեսներ[6]։

 
Բույսերի այգին

Վանական համալիրը վերականգնվել է 2009 թվականին, մաքրվել են ավազաքարային ճարտարապետական տարրերը, իսկ ներքին այգին վերափոխվել է ProSpecieRara հիմնադրամի համագործակցությամբ։ Մշակութային և պատմական դեկորատիվ բույսերի հավաքումը սկսել է բնագետ և խորագիտակ Կոնրադ Հեսները, ով իր վերջին հանգրվանն է գտել վանքում[5]։ Գեսները, ի թիվս այլ բաների, զբաղվում էր ուսուցմամբ, այդ պատճառով էլ արտաքին բակի նորացված այգին նվիրված էր հողի, կրակի, ջրի և օդի թեմային, որը ներկայացնում էր մշակութային և պատմական դեկորատիվ բույսերի չորս ծաղկանոցներ[6], որոնք նման էին Բուսաբանական այգու Գեսների-այգուն։

Ներկա վիճակ խմբագրել

1832 թվականին Chorherrenstift միաբանության վերացումից հետո և մինչև 1849 թվականը շենքերը հիմնականում քանդվել են և փոխարինվել ռոմանական վերածննդի ոճի Վեգմանի շենքով[3]։ Ֆակուլտետի ներկայիս շենքը կառուցվել է Գուստավ Ալբերտ Վեգմանի նախագծով 1843-1849 թվականներին։ Քանդման ժամանակ վանական համալիրն ապամոնտաժվել է, ավելացվել են բազմաթիվ նոր մասեր և 1851 թվականին ինտեգրվել է նոր շենքին։ Գրոսմունստեր եկեղեցու շենքը պատկանում է Ցյուրիխի կանտոնին, իսկ կցակառույցը, որը նախկինում մենաստան է եղել, պատկանում է Ցյուրիխ քաղաքին։ 1976 թվականից այն վարձով է տրվել Ցյուրիխի համալսարանի աստվածաբանական ֆակուլտետին[5]։

Մշակութային ժառանգություն խմբագրել

Գրոսմյունստերը և Կարոլինումը (Ehemalige Mädchenschule am Grossmünster) ընդգրկված են ազգային և տարածաշրջանային նշանակության մշակութային արժեքների շվեյցարական ցանկում՝ որպես ազգային նշանակության Ա դասի օբյեկտներ[7]։

Գրականություն խմբագրել

  • Daniel Gutscher: Das Grossmünster in Zürich. Eine baugeschichtliche Monographie. Beiträge zur Kunstgeschichte der Schweiz, Volume 5. Redaction by Catherine Courtiau, Stefan Biffiger, Gian-Willi Vonesch. Gesellschaft für Schweizerische Kunstgeschichte Stäfa, Bern, 1983, ISBN 3-85717-017-4

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Emidio Campi (2008). «175 Jahre Universität Zürich und ihre Vorgeschichte» (PDF) (German). UZH. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 15-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  2. Sebastian Brändli (2011 թ․ հունվարի 28). «Universität Zürich» (German). HDS. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 15-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  3. 3,0 3,1 «Kantonsschule Hohe Promenade» (German). alt-zueri.ch. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 28-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 16-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  4. «UZH Theologische Fakultät: Vor der Universität» (German). University of Zürich. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 15-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  5. 5,0 5,1 5,2 «Kreuzgang Grossmünster – Oase der Besinnung» (German). Hochbaudepartement Stadt Zürich. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 16-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  6. 6,0 6,1 «Sanierter Kreuzgang Grossmünster» (German). Hochbaudepartement Stadt Zürich. 2009 թ․ հոկտեմբերի 29. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 16-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  7. «A-Objekte KGS-Inventar» (PDF). Schweizerische Eidgenossenschaft, Amt für Bevölkerungsschutz. 2015 թ․ հունվարի 1. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015 թ․ հոկտեմբերի 1-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 13-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարոլինում (Ցյուրիխ)» հոդվածին։