Կարմրավուն մրջյուն

միջատների տեսակ
Կարմրավուն մրջյուն
Կարմրավուն մրջյուն
Կարմրավուն մրջյուն
Դասակարգում
Թագավորություն  Կենդանիներ (Animalia)
Տիպ/Բաժին Հոդվածոտանիներ (Arthropoda)
Ենթատիպ Վեցոտանիներ (Hexapoda)
Դաս Միջատներ (Insecta)
Կարգ Թաղանթաթևեր (Hymenoptera)
Ընտանիք Մրջյուններ (Formicidae)
Ցեղ Manica
Տեսակ Կարմրավուն մրջյուն (M. rubida)
Միջազգային անվանում
Manica rubida

Կարմրավուն մրջյուն (լատին․՝ Manica rubida), մրջյունների ընտանիքին պատկանող միջատ, որը գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն խմբագրել

Աշխատավոր առանձնյակների մարմնի երկարությունը 5,5-7,5 մմ է (էգեր` 9-11 մմ և արուներ` 8-8,5 մմ)։ Բավականին խոշոր, բաց կարմրադարչնագույն գունավորմամբ մրջյուններ են։

Տարածվածություն խմբագրել

Տարածված են Եվրոպայի լեռներում (Ալպեր, Հարց, Ապենիններ, Սուդետներ, Կարպատներ, Բալկաններ), Թուրքիայում, Կովկասում։ Հայտնաբերվել է միայն Հայաստանի կենտրոնական մասում` Կոտայքի (Արտավազ գյուղի մոտակայք) և Արագածոտնի (Ապարան քաղաքի մոտակայք) մարզերում։

Էկոլոգիա խմբագրել

Ապրում են ենթալպյան մարգագետիններում` ծովի մակարդակից 2000-2500 մ բարձրություններում։ Հասարակական միջատներ են, գաղութները կարող են պարունակել մի քանի հարյուր առանձնյակ։ Բները պատրաստում են քարերի տակ և հողում։ Թևավոր սեռական առանձնյակները հայտնաբերվել են մրջնանոցներում հունիսին։ Սնվում են անողնաշար կենդանիներով և նրանց դիերով։

Պահպանություն խմբագրել

Հանրապետությունում սահմանափակ արեալով հազվագյուտ տեսակ է։ Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես վտանգված տեսակ։

Հազվադեպ է հանդիպում, հայտնի են մի քանի գաղութներ։

Թվաքանակի փոփոխության միտումները բացահայտված չեն։

Վտանգման հիմնական գործոն է հանդիսանում անասունների գերարածեցմամբ պայմանավորված էկոհամակարգերի դեգրադացումը։

Պահպանության միջոցառումներ չեն իրականացվում[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարմրավուն մրջյուն» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարմրավուն մրջյուն» հոդվածին։