«Կարմրակատար» (անգլ. The Goldfinch), ամերիկացի գրող Դոննա Տարտի երրորդ վեպը։ Հրատարակվել է 2013 թվականին։ Վեպն անվանվել է հոլանդացի հայտնի նկարիչ Կարել Ֆաբրիցիուսի «Կարմրակատար» (1654) նկարի պատվին, որը գլխավոր հերոսի ճակատագրում կարևոր դեր է խաղացել։ Գիրքն արժանացել է բազմաթիվ մրցանակների, այդ թվում՝ Պուլիտցերյան մրցանակի (2014)։

Կարմրակատար
անգլ.՝ The Goldfinch
ՀեղինակԴոննա Տարտ
Անվանվել էThe Goldfinch?
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրվեպ
Բնօրինակ լեզուամերիկյան անգլերեն
Կազմի հեղինակԿարել Ֆաբրիցիուս
Երկիր ԱՄՆ
ՀրատարակիչLittle, Brown and Company
Հրատարակման տարեթիվհոկտեմբերի 22, 2013[1]
OCLC855491725
Պարգև(ներ)

Սյուժե խմբագրել

Պայթյունից հետո արթնանալով Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում՝ 13 տարեկան Տեո Դեկերը մահամերձ ծերունուց ստանում է մատանի և Կարել Ֆաբրիցիուսի գողացված նկարը՝ պատվերով, որ պետք է դրանք դուրս հանի թանգարանից։ Տեոն պետք է թափառի տարբեր տներով և ընտանիքներով՝ սկսած Նյու Յորքի մեկենասներից մինչև ծերունի-կարմրափայտագործների տները, Լաս Վեգասի ծայրամասային տներից մինչև Ամստերդամի հյուրանոցային համարները, իսկ գողացված նկարը կդառնա նրա այն անեծքը, որը կձգի նրան ամենախորքը, և այն փարոսը, որը կօգնի նրան գնալ դեպի լույսը։

Կարծիքներ խմբագրել

Արտասահմանյան և ռուսական[2][3][4] քննադատները միաձայն ընդունել են վեպը։ Ռուս կինոքննադատ և լրագրող Անտոն Դոլինը գրել է․

  Այս գրքում այնքան գեղեցկություն և գաղտնիք, սրություն և զվարճանք, պարադոքսայնություն և բացահայտումներ կան, բայց միևնույն ժամանակ այն այնքան հարմարավետ-դասական է, որ կարողացել է մտնել հոգիս և դուրս չի գալիս[5]։  

«Աֆիշա»-ի գրախոս Վարվարա Բաբիցկայան Տարտի վեպում հայտնաբերել է Ռեյ Բրեդբերիին և Չարլզ Դիքենսին, ինչպես նաև նշել է․

  Արվեստը հորինվել է որպես հոգեթերապիա՝ ընթերցողին առաջարկելով կատարսիս։ Տարտը վեպին վերադարձրել է այս անմիջական, պարզ, մխիթարական գործառույթը ինչպես ուղղակիորեն՝ վերջին էջի քարոզի տեսքով, այնպես էլ անուղղակիորեն՝ ժամանակի ընթացքում իր գրքի ամենաերկար տևողությամբ[6]։  

Սթիվեն Քինգը նույնպես հիացել է վեպով։ Նա վեպի մասին ասել է․

  Այնպիսի գրքերը, ինչպիսին «Կարմրակատարն» է, կարող են տասը տարում լույս տեսնել հինգ հատ, բայց ոչ ավելին։ Այն գրված է և՛ մտքով, և՛ հոգով։ Դոննա Տարտը հանրությանը ներկայացրել է փայլուն սիրավեպ»[7]։  

Պարգևներ խմբագրել

Պուլիտցերյան մրցանակից բացի վեպը նաև արժանացել է իտալական գրական Մալապարտե մրցանակին՝ օտարերկրյա գրողների համար[8], և Էնդրյու Քարնեգիի մեդալին՝ ԱՄՆ-ում հրատարակված լավագույն գեղարվեստական գրքի համար (2014)[9]։

«Կարմրակատարը» Amazon.com կայքի վարկածով ճանաչվել է որպես 2013 թվականի լավագույն գիրք[10]։

Էկրանավորում խմբագրել

Վեպի էկրանավորման իրավունքը գնել է «Warner Bros.» ընկերությունը։ Սցենարիստը Փիթեր Ստրոհանն է (Peter Straughan), որն աշխատել է նաև «Հատուկ խենթ ջոկատայիններ» (2009), «Լրտես, դուրս եկ» (2011) և «Ֆրենկ» (2013) ֆիլմերի վրա։

«Կարմրակատար» ֆիլմը 2019 թվականի սեպտեմբերի 12-ին հայտնվել է համաշխարհային և ռուսական վարձույթում։ Ռեժիսորը Ջոն Քրոուլին է, որը հայտնի է «Իսկական խուզարկու» սերիալի աշխատանքներով և Քոլմ Տոյբինի՝ «Բրուքլին» վեպի էկրանավորմամբ։ Ֆիլմում գլխավոր դերերը կատարել են Էնսել Էլգորթը, Անեյրին Բարնարդը և Նիկոլ Քիդմանը[11]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Freebase տվյալների վերբեռնումGoogle.
  2. Майя Кучерская (2014 թ․ դեկտեմբերի 1). «На русском языке вышел самый обсуждаемый роман нынешнего года — «Щегол» Донны Тартт». vedomosti.ru.
  3. Татьяна Сохарева (2014 թ․ դեկտեմբերի 11). «Великий американский щегол». газета.ru. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 1-ին.
  4. Мария Степанова (2014 թ․ նոյեմբերի 21). «Родина Щегла». Журнал «Коммерсантъ Weekend» № 45.
  5. Антон Долин. Страничка в facebook
  6. Варвара Бабицкая (2014 թ․ դեկտեմբերի 11). ««Щегол» Донны Тартт: время ничего не значит». «Афиша-Воздух».
  7. Margaret Eby (2013 թ․ սեպտեմբերի 21). «Stephen King slams 'Twilight' as 'tweenager porn'». NYDailyNews.com. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 25-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 1-ին.
  8. Vanityfair.it. News. 16.10.2014.
  9. Hillel Italie (2014 թ․ հունիսի 30). «Tartt, Goodwin awarded Carnegie medals». Seattle Times. Associated Press. Վերցված է 2014 թ․ հուլիսի 1-ին.
  10. Amazon.com: Best Books of 2013: Books
  11. «The Goldfinch». Վերցված է 2019 թ․ հունիսի 27-ին.