Իրական խուզարկու (անգլ.՝ True Detective), ամերիկյան արտադրության հեռուստատեսային քրեական դրամա, որի պրեմիերան կայացել է 2014 հունվարի 12-ին ամերիկյան կաբելային HBO հեռուստաալիքով[2]։ Սերիալի ստեղծողն ու սցենարի հեղինակը Նիկ Պիցոլատոն է։ Սերիալը հեռարձակվում է անթոլոգիկ ձևաչափով՝ յուրաքանչյուր եթերաշրջան ունի իր սյուժեն և գործող անձինք[3]։

Իսկական խուզարկու
Изображение логотипа
Ժանրհեռուստադրամա, նեո նուառ, քրեական հեռուստասերիալ, առեղծվածների մասին հեռուստասերիալներ և Investigative television series?
ՍտեղծողՆիկ Պիցոլատո
Երկիր ԱՄՆ
Լեզուանգլերեն[1]
ՌեժիսորՔերի Ֆուկունագա
Գլխավոր
դերերում
Մեթյու Մակքոնահի և Ադրիա Արխոնա
Գործադիր պրոդյուսերՆիկ Պիցոլատո
ՍցենարիստՆիկ Պիցոլատո
ԵրաժշտությունT Bone Burnett?
Պատմվածքի վայրԿալիֆոռնիա և Լուիզիանա
Եթերաշրջանների քանակ3
Սերիաների քանակ24
Էկրաններին էհունվարի 12, 2014[1]-ից
ՀեռուստաալիքHBO
ԸնկերությունHBO
ԴիստրիբյուտորHulu և Max
Պատկերի ձևաչափ16:9
Պաշտոնական կայքէջ

Առաջին եթերաշրջանում պատմվում է Լուիզիանա նահանգի ոստիկանական բաժանմունքի երկու խուզարկուների մասին, որոնք փորձում են բացայատել առեղծվածային սպանության գործը։ Սակայն հանցագործին գտնելու նրանց փորձերը ձգվում է 17 տարի։ Գլխավոր դերերում են հանդես եկել Մեթյու Մակքոնահին, Վուդի Հարելսոնը և Միշել Մոնագանը։ Երկրորդ եթերաշրջանը հեռուստադիտողին տեղափոխում է Կալիֆորնիայ, որտեղ ոստիկանության 3 բաժինների 3 խուզարկու հետաքննում են հանցագործությունների մի շարք, որը, ըստ իրենց, կապված է կաշառակեր քաղաքական գործչի սպանության հետ։ Գլխավոր դերերում նկարահանվել են Քոլին Ֆարելը, Ռեյչել ՄաքԱդամսը, Վինս Վոնը, Քելի Ռայլին և Թեյլոր Կիտչը[4][5]։

Սերիալի առաջին եթերաշրջանն արժանացավ քննադատների հիացական արձագանքներին, իսկ ոմանք սերիալը համարեցին տարվա լավագույն հեռուստատեսային դրամա։ Այն արժանացավ 5 «Էմմի», Սպուտնիկ, TCA, BAFTA և այլ մրցանակների։ Սցենարիստ Նիկ Պիցոլատոն Սցենարիստների ամերիկյան գիլդիայի կողմից ստացավ երկու մրցանակ։ Երկրորդ եթերաշրջանն ավելի շատ քննադատվեց, քան առաջինը, թեև ընդհանուր առմամբ սերիալի շարունակության մասին լավ կարծիքներ հնչեցին։

Ծանոթագրություններ Խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Fernsehserien.de (գերմ.)
  2. Porter Rick (2013-10-16)։ «'Girls' Season 3 gets a January premiere date along with 'True Detective' and 'Looking'»։ Zap2it (անգլերեն)։ Վերցված է 2014-01-22 
  3. Goldberg Lesley (2013-04-30)։ «HBO Lands Matthew McConaughey, Woody Harrelson Cop Drama»։ The Hollywood Reporter (անգլերեն)։ Վերցված է 2014-01-22 
  4. Ausiello Michael (ապրիլի 9, 2015)։ «True Detective Season 2 Trailer Is Here!»։ TVLine։ Արխիվացված է օրիգինալից 2015-04-10-ին։ Վերցված է ապրիլի 9, 2015 
  5. Kim Monica (հունիսի 17, 2015)։ «Meet the Troubled Cast of True Detective’s Season 2»։ Vogue։ Արխիվացված է օրիգինալից 2015-06-18-ին։ Վերցված է հունիսի 18, 2015 

Արտաքին հղումներ Խմբագրել