Դոննա Տարտ
Դոննա Լուիզա Տարտ (անգլ.՝ Donna Louise Tartt, դեկտեմբերի 23, 1963[1][2][3][…], Greenwood, Միսսիսիպի, ԱՄՆ), ամերիկացի կին գրող։ «Կարմրակատար» վեպի համար 2014 թվականին արժանացել է Պուլիցերյան մրցանակի։
Դոննա Տարտ | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 23, 1963[1][2][3][…] (60 տարեկան) |
Ծննդավայր | Greenwood, Միսսիսիպի, ԱՄՆ |
Մասնագիտություն | գրող, վիպասան, գրական քննադատ և ակնարկագիր |
Լեզու | անգլերեն |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Բենինգթոնի քոլեջ և Kirk Academy? |
Ուշագրավ աշխատանքներ | The Secret History?, The Little Friend? և Կարմրակատար (վեպ) |
Պարգևներ | |
Ներշնչվել է
| |
Donna Tartt Վիքիպահեստում |
Կյանք և գործունեություն
խմբագրելԴոննա Տարտը ծնվել է 1963 թվականին, Միացյալ Նահանգների Միսսիսիպի նահանգի Գրինվուդ քաղաքում և մեծացել հարևան Գրինեյդ ավանում։ Հինգ տարեկանում Դոննան գրել է իր առաջին բանաստեղծությունը, իսկ նրա առաջին հրատարակումը լույս է տեսել «Միսսիսիպիի գրական հանդեսում», երբ նա տասներեք տարեկան էր։
1981 թվականին ընդունվել Է Միսսիսիպիի համալսարան և դարձել «Կապա Կապա Գամմա» միաբանության անդամ, իսկ 1982 թվականին, դասախոսի հորդորով, տեղափոխվել է «ազատ արվեստների» բնագավառում մասնագիտացող Բենինգթոնի քոլեջը (Վերմոնտ նահանգ, Միացյալ Նահանգներ), որտեղ նրա դասախոսներից մեկը եղել է գրող և լրագրող Ջո Մաքգինիսը։ 1986 թվականին ավարտել է քոլեջի դասական փիլիսոփայության բաժինը։
1992 թվականին հրատարակվել է գրողի առաջին վեպը՝ «Գաղտնի պատմությունը» (անգլ.՝ The Secret History), որը դարձել է բեսթսելլեր և թարգմանվել արտասահմանյան 24 լեզվով[4]։
2002 թվականին լույս է տեսել երկրորդ վեպը՝ «Փոքրիկ ընկերը» (անգլ.՝ The Little Friend):
2013 թվականին հրատարակվել է երրորդ վեպը՝ «Կարմրակատարը» (անգլ.՝ The Goldfinch): Հաջորդ տարի այդ վեպն արժանացել է Պուլիցերյան մրցանակի[5]։ «Warner Bros.» և «RatPac Entertainment» ընկերություններն իրավունք են ստացել էկրանավորելու գիրքը[6][7]։ 2019 թվականին թողարկվել է «Կարմրակատարը» ֆիլմը։
2014 թվականին «Time» ամսագիրը Դոննա Տարտին ներառել է «Աշխարհի ամենաազդեցիկ մարդկանց հարյուրյակում»[8][9]։
Մրցանակներ և անվանակարգեր
խմբագրել- «WNSmith» գրախանութների և գրքերի տաղավարների անգլիական ցանցի գրական մրցանակ (2003)՝ «Փոքրիկ ընկերը» գրքի համար[4]։
- Էնդրյու Քարնեգիի մեդալ՝ Միացյալ Նահանգներում հրատարակված լավագույն գեղարվեստական գրքի (2014)՝ «Կարմրակատարը» վեպի համար[10]։
- Օտարազգի գրողների իտալական գրական մրցանակ՝ Մալապարտեի մրցանակ (2014)՝ «Կարմրակատարը» վեպի համար[11]։
- Պուլիցերյան մրցանակ՝ «Կարմրակատարը» գեղարվեստական գրքի համար (2014)[12]։
Մատենագիտություն
խմբագրել- Կարճ պատմություններ
- "Tam-O'-Shanter", The New Yorker, April 19, 1993, pp. 90–91[13]
- "A Christmas Pageant", Harper’s 287.1723, December 1993, pp. 45–51
- "A Garter Snake", GQ 65.5, May 1995, pp. 89ff
- "The Ambush", The Guardian, June 25, 2005
- Վավերագրական
- "Sleepytown: A Southern Gothic Childhood, with Codeine", Harper’s 285.1706, July 1992, pp. 60–66
- "Basketball Season" in The Best American Sports Writing, edited and with an introduction by Frank Deford, Houghton Mifflin, 1993
- "Team Spirit: Memories of Being a Freshman Cheerleader for the Basketball Team", Harper’s 288.1727, April 1994, pp. 37–40
- Աուդիոգրքեր
- The Secret History
- The Little Friend
- True Grit
- Winesburg, Ohio
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Kuiper K. Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 Discogs — 2000.
- ↑ 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 4,0 4,1 Елена Бердникова (2006 թ․ սեպտեմբերի 4). «Фабрика нового гуманизма». журнал «Профиль». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 13-ին.
- ↑ The Pulitzer Prizes | Citation
- ↑ Warner Bros. экранизирует роман лауреата Пулитцеровской премии Донны Тартт lenta.ru, 29 июля 2014
- ↑ Роман лауреата Пулитцеровской премии Донны Тартт экранизируют. Интерфакс, 29 июля 2014 года
- ↑ Журнал Time опубликовал список самых влиятельных людей мира. Интерфакс, 24 апреля 2014
- ↑ TIME 100: The Most Influential People in the World in 2014 «Time»
- ↑ American Lidrary Association
- ↑ Vanityfair.it. News. 16.10.2014.
- ↑ Пулитцеровская премия за художественную книгу в 2014 году
- ↑ Tartt, Donna (1993 թ․ ապրիլի 19). «Fiction: Tam-O'-Shanter» (abstract). The New Yorker. Վերցված է 2008 թ․ հունվարի 14-ին.
Գրականություն
խմբագրել- Черноземова Е. Н. Функция экфрасических обращений в романе Донны Тартт «Тайная история» // Информационный гуманитарный портал «Знание. Понимание. Умение». — 2016. — № 4 (июль — август) (архивировано в WebCite).
Աղբյուրներ
խմբագրել- Hargreaves, Tracy (2001). Donna Tartt's "The Secret History". New York and London: Continuum International Publishing Group. 0-8264-5320-1.
- Kakutani, Michiko (1992). "Students Indulging in Course of Destruction". New York Times, September 4, 1992.
- Kaplan, James (1992). "Smart Tartt". Vanity Fair, September 1992.
- McOran-Campbell, Adrian (August 2000). The Secret History.
- Tartt, Donna (2000). "Spanish Grandeur in Mississippi". Oxford American, Fall 2000.
- Yee, Danny (1994). "Studying Ancient Greek Warps the Mind of the Young?"
Արտաքին հղումներ
խմբագրել- Դոննա Տարտը The Electronic Literary Database (ELDb) կայքում
- Դոննա Տարտի կենսագրություն
- И вброд, и вплавь. Алексей Цветков о книге года по версии Amazon — «Щегле» Донны Тартт
- Donna Tartt The author whose characters' lives change our own
- Donna Tartt interviewed by Robert Birnbaum at identitytheory.com
- Interview with Jill Eisenstadt in BOMB Արխիվացված 2015-06-04 Wayback Machine
- Tartt on reading and her Scottish grandmother Արխիվացված 2012-02-07 Wayback Machine
- Tartt in Vogue on her teenage worship of Hunter S. Thompson Արխիվացված 2013-04-07 Wayback Machine
- NPR: Talk of the Nation: Donna Tartt interviewed by Lynn Neary (November 5, 2002)
- NPR: Talk of the Nation: Donna Tartt and Anne Rice interviewed by Ray Suarez (October 30, 1997)
- Donna Tartt at BBC Radio 4 – Bookclub interviewed by James Naughtie (January 5, 2014)
- The Guardian's 10 Best Dressed People of 2013
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դոննա Տարտ» հոդվածին։ |