Կարմրախածի ձիաթռչնակ (լատին․՝ Anthus cervina), խատտնիկներ ընտանիքին պատկանող թռչուն։ Բնադրող-չվող թռչուն է։

Կարմրախածի ձիաթռչնակ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Թռչուններ
Կարգ Ճնճղուկանմաններ
Ընտանիք Խաղտտնիկներ
Ցեղ Ձիաթռչնակ
Տեսակ Կարմրախածի ձիաթռչնակ
Լատիներեն անվանում
Anthus cervina
Հատուկ պահպանություն
պատկեր


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 178398
NCBI 88112
EOL 916864

Արտաքին կառուցվածք խմբագրել

Փոքր թռչուն է։ Մարմնի վերին մասը դարչնագույն է։ Գլխի և մեջքի վրա կան մուգ բծեր։ Արուի գլուխը, կոկորդը, կտնառքը և կուրծքը ժանգաշիկավուն են։ Քաշը՝ 17-24 գրամ է, թևի երկարությունը՝ 77-91 մմ։ Քայլում է մանրավազքով։

Կենսակերպ խմբագրել

Հայաստանում բնադրվող, չվող թռչուն է։ Գարնանը վերադառնում է մարտ-ապրիլ ամիսներին, աշնանը՝ սեպտեմբերից մինչև հոկտեմբեր։ Չվում է ինչպես առանձնյակներով, այնպես էլ փոքր խմբերով՝ տարբեր տեսակների ձիաթռչնակների հետ երամներ կազմած։

Տարածվածություն խմբագրել

Տարածված է Եվրոպայի հյուսիսային շրջաններում։ Հանդիպում է Հայաստանում, Կոլա թերակղզուց մինչև Չուկոտի թերակղզի, ինչպես նաև Կովկասում։ Ապրում է ճահճացած մարգագետիններում, գետերի և լճերի խոնավ ափերում և նման այլ վայրերում։ Հանդիպում է Արարատյան հարթավայրի ճահճացած և արհեստական ջրավազանների տարածքում։ Տունդրայում զբաղեցնում է խոտաբույսերով ծածկված ուռուտների, թփուտավոր կեչու հատվածները[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Մ․Ս․Ադամյան, Հայաստանի թռչունները, Երևան, «Արևիկ», 1988
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարմրախածի ձիաթռչնակ» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարմրախածի ձիաթռչնակ» հոդվածին։