Կարմիր տնով լեռը (անգլ.՝ Mountain with Red House), ամերիկացի նկարիչ Չարլզ Դեմուտի մոտավորապես 1913 թվականին ստեղծած բնանկարը, որն ընդգրկված է Մետրոպոլիտեն թանգարանի հավաքածուում[3]։

Կարմիր տնով լեռը
տեսակգեղանկար
նկարիչՉարլզ Դեմուտ[1]
տարիմոտ 1913
բարձրություն24,1 սանտիմետր
լայնություն32,1 սանտիմետր
ստեղծման երկիր ԱՄՆ
ժանրբնանկար[2]
նյութջրաներկ և թուղթ
գտնվում էՄետրոպոլիտեն թանգարան[1]
հավաքածուՄետրոպոլիտեն թանգարան[1]
Ծանոթագրություններ

Պատմություն և ստեղծում խմբագրել

Չարլզ Դեմուտն այս աշխատանքը նկարել է 1912 թվականի դեկտեմբերից մինչև 1914 թվականի գարուն, երբ ճամփորդում էր Ֆրանսիայում և Փարիզում տեխնիակական հմտություններ էր ձեռք բերում[4][5]։ 1913 թվականի ամռանը Դեմուտն այցելեց ֆրանսիական Էտրետա ափամերձ բնակավայր, որը, հավանաբար, պատկերել է այս կտավում։ Դեմուտի վրձնհարվածներն ու ջրաներկի կիառումն իրենց վրա են կրում Ջոն Մարինի ազդեցությունը։ Ամենայն հավանականությամբ, այս նկարը գտնվել է Չարլզ Դեմուտի մոտ, նախքան 1931 թվականին ընկերոջը՝ Ջորջիա Օ’Քիֆին հանձնելը[6]։

Նկարագրություն խմբագրել

Կտավում լեռների տեսարանին պատկերված է երկու փոքրիկ տուն։ Լեռնային տեսարանի հակառակ կողմում ջրաներկով պատկերված է Փարիզի Սեն գետի վրայի կամուրջը, ձախ կողմում՝ Փարիզի Աստվածամոր տաճարի գմբեթը[3]։ Կտավի բծավոր մակերեսը, նկարչի վրձնահարվածները, եզրագծերի բացակայությունը, անգույն պաստելային երանգներն արտացոլում են Մարինի 1907-1909 թվականների վաղ եվրոպական ստեղծագործությունների ոճն ու թեման։

Այն փաստը, որ այս կոմպոզիցիան թաքնված է եղել մեկ այլ ջրաներկի ետևում, կարող էր փրկել այն արվեստագետի կողմից ավերումից, որը հաճախ ազատվում էր այն վաղ աշխատանքներից, որոնք չէին համապատասխանում իր վերջին չափանիշներին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 http://www.metmuseum.org/collection/the-collection-online/search/488517
  2. https://www.metmuseum.org/art/collection/search/488517
  3. 3,0 3,1 «Mountain with Red House». Metropolitan Museum of Art.
  4. Farnham, Emily (1959). Charles Demuth: His Life, Psychology and Marks (Ph.D.). The Ohio State University: The Ohio State University. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 9-ին.
  5. «Mountain with Red House, ca. 1913». www.metmuseum.org. Վերցված է 2019 թ․ հունիսի 23-ին.
  6. Metropolitan Museum of Art (New York, N.Y.) (2011). Stieglitz and his artists : Matisse to O'Keeffe : the Alfred Stieglitz collection in the Metropolitan Museum of Art. Messinger, Lisa Mintz., Dabrowski, Magdalena. New York: Metropolitan Museum of Art. ISBN 9781588394330. OCLC 711045516.