Կարմիր ծանուցում (ֆիլմ)

ֆիլմ

Կարմիր ծանուցում (անգլ.՝ Red Notice), սպասվելիք ամերիկյան կատակերգական թրիլեր մարտաֆիլմ, որի հեղինակը և ռեժիսորը Ռոուսոն Մարշալ Թարբերն է։ Գլխավոր դերերում են Դուեյն Ջոնսոնը, Գալ Գադոտը և Ռայան Ռեյնոլդսը։ Ֆիլմը դարձել է Ջոնսոնի և Թարբերի երրորդ համագործակցությունը «Մեկուկես լրտես» և «Երկնաքեր» ֆիլմերից հետո։ Universal Pictures ընկերությունը ձեռք է բերել տեղայնացման իրավունքները և նախատեսել է թողարկումը 2020 թվականի նոյեմբերի 13-ին։ Սակայն 2019 թվականի հուլիսի 8-ին Universal-ը հրաժարվել է վճարել առաջարկվող բյուջեն և Նեթֆլիքսը համաձայնվել է տեղայնացնել ֆիլմը[1]։

Կարմիր ծանուցում
անգլ.՝ Red Notice
Երկիր ԱՄՆ
Ժանրթրիլեր, մարտաֆիլմ թրիլեր և կինոկատակերգություն
Թվականնոյեմբերի 12, 2021
Լեզուանգլերեն
ՌեժիսորՌոուսոն Մարշալ Թերբեր
ՊրոդյուսերԲո Ֆլին, Դուեյն Ջոնսոն, Դենի Գարսիա, Հիրամ Գարսիա և Ռոուսոն Մարշալ Թերբեր
Սցենարի հեղինակՌոուսոն Մարշալ Թերբեր
ԴերակատարներԴուեյն Ջոնսոն, Գալ Գադոթ, Ռայան Ռեյնոլդս, Ռիտու Արիա, Քրիս Դիամանտոպուլոս, Վինչենցո Ամատո և Պասկալ Պետարդի
ՕպերատորՄարկուս Ֆյորդերեր
ԵրաժշտությունՍթիվ Յաբլոնսկի
Նկարահանման վայրԱտլանտա
ԿինոընկերությունSeven Bucks Productions
Տևողություն118 րոպե
Պաշտոնական կայքէջ

Սինոփսիս խմբագրել

Միջազգային հանցավորության աշխարհում Ինտերպոլը Կարմիր ծանուցում (անգլ.՝ Red Notice) է հայտարարել՝ աշխարհի առավել հայտնի արվեստի գողերից մեկին գտնելու համար[2]։

Դերասանական կազմ խմբագրել

Արտադրություն խմբագրել

Զարգացում խմբագրել

2018 թվականի փետրվարի 8-ին ֆիլմը (կատակերգական մարտաֆիլմ Դուեյն Ջոնսոնի և հեղինակ ու ռեժիսոր Ռոուսոն Մարշալ Թարբերի կողմից) մշակվել է մրցութային պատերազմի շրջանակներում, որը բաղկացած է եղել դրա իրավունքների համար պայքարող խոշոր կինոընկերություններից։ Դրա մեջ ներգրավված են եղել Universal Pictures, Warner Bros. Pictures, Paramount Pictures, Legendary Entertainment, Նեթֆլիքս և Sony Pictures ստուդիաները։ 125-150 միլիոն ԱՄՆ դոլար բյուջեով ֆիլմի պրոդյուսերն է լինելու Բո Ֆլինն իր Flynn Picture Company-ով, իսկ Ջոնսոնը, Դանի Գարսիան և Հիրամ Գարսիան՝ իրենց Seven Bucks Productions-ով և Թարբերն՝ իր Bad Version Inc.-ով, ինչպես նաև Ուենդի Ջեյքոբսոնը, լինելու են գործադիր պրոդյուսերները[3]։ 2018 թվականի փետրվարի 9-ին հայտարարվել է, որ Universal և Legendary կինոընկերությունները դարձել են իրավունքների համար պատերազմի հաղթողներ։ Հաստատվել է նաև, որ Ջոնսոնը ֆիլմի համար 20 միլիոն դոլար է ստանալու[4]։

Քասթինգ խմբագրել

2018 թվականի հունիսի 11-ին հաստատվել է, որ Գալ Գադոտը նկարահանվելու է ֆիլմում[5]։ 2019 թվականի հուլիսի 8-ին Ռայան Ռեյնոլդսը միացել է դերասանական կազմին[1]։ 2020 թվականի փետրվարի 10-ին Ռիտու Արյան և Քրիս Դիամանթոփուլոսը միացել են ֆիլմի նկարահանումներին[6]։

Նկարահանումներ խմբագրել

Նկարահանման շրջանը սկսվել է 2020 թվականի հունվարի 3-ին Ջորջիա նահանգի Ատլանտա քաղաքում[7][8]։ Ֆիլմի արտադրությունն ի սկզբանե պետք է սկսվեր 2019 թվականի ապրիլին՝ «Ջումանջի։ Նոր մակարդակ» ֆիլմում Ջոնսոնի աշխատանքի ավարտից հետո[9]։ 2019 թվականի հուլիսի 8-ին նկարահանումները հետաձգվել են մինչև 2020 թվականի սկիզբ[1]։ Իտալիայում նախատեսվող նկարահանումները չեղարկվել են COVID-19 համավարակի պատճառով[10]։ Մարտի 14-ին հայտարարվել է, որ արտադրությունը սառեցվել է համավարակի պատճառով[11]։ Վիզուալ էֆեկտների համար Օսկար մրցանակի արժանացած (Շեղբի վրայով վազողը - 2049) արտիստ Ռիչարդ Ռ․ Հուվերը զբաղվելու է ֆիլմի վիզուալ էֆեկտներով[12]։

Երաժշտություն խմբագրել

2020 թվականի փետրվարի 26-ին հայտարարվել է, որ Սթիվ Յաբլոնսկին դառնալու է ֆիլմի երգահանը։ Յաբլոնսկին մինչ այդ համագործակցել է ռեժիսոր Ռոուսոն Մարշալ Թարբերի հետ՝ հեղինակելով «Երկնաքեր» ֆիլմի երաժշտությունը[13]։

Թողարկում խմբագրել

Ի սկզբանե Universal-ը նախատեսել է թողարկել ֆիլմը 2020 թվականի հունիսի 12-ին[14]։ Ամսաթիվը տեղափոխվել է 2020 թվականի նոյեմբերի 13-ի վրա[15]։ Ավելի ուշ՝ 2020 թվականի հունիսի 8-ին, նախագծի տեղայնացման իրավունքներն անցել են Նեթֆլիքսին[16]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Netflix Takes ‘Red Notice’; Ryan Reynolds Joins Dwayne Johnson & Gal Gadot In Ռոուսոն Մարշալ Թարբեր-Directed Global Heist Film
  2. 2,0 2,1 2,2 2,3 https://www.instagram.com/p/B7kic2QF7PR
  3. «Dwayne Johnson Eyes Big Payday for Action/Comedy Red Notice». Screen Rant. Վերցված է 2018 թ․ փետրվարի 8-ին.
  4. «Universal, Legendary Land 'Red Notice' After Ferocious Auction For Dwayne Johnson Vehicle». Deadline. Վերցված է 2018 թ․ փետրվարի 9-ին.
  5. «Gal Gadot to Star in Dwayne Johnson's Action-Comedy 'Red Notice'». Variety. Վերցված է 2018 թ․ հունիսի 11-ին.
  6. ‘Red Notice’: ‘The Umbrella Academy’s Ritu Arya, Chris Diamantopoulos Join Dwayne Johnson In Netflix Thriller
  7. «Dwayne Johnson's 'Red Notice' Atlanta Extras Casting Call for Prisoners». Project Casting. 2020 թ․ հունվարի 3. Վերցված է 2020 թ․ հունվարի 13-ին.
  8. Dennis, Ryan (2019 թ․ դեկտեմբերի 16). «Casting Call: Upcoming Netflix drama 'Red Notice' hiring actors». 11alive.com. Վերցված է 2020 թ․ հունվարի 13-ին.
  9. «Gal Gadot Teaming with Dwayne Johnson for Actioner 'Red Notice'». Collider. Վերցված է 2018 թ․ հունիսի 11-ին.
  10. Coronavirus Prompts Netflix To Explore Options Outside Of Italy For Dwayne Johnson’s ‘Red Notice’
  11. Bennett, Anita (2020 թ․ մարտի 14). «Netflix Film 'Red Notice' Temporarily Halts Production Over Coronavirus». Deadline Hollywood. Վերցված է 2020 թ․ մարտի 15-ին.
  12. Frei, Vincent (2020 թ․ փետրվարի 18). «6 Underground: Richard Hoover – Overall VFX Supervisor – Netflix». Վերցված է 2020 թ․ մարտի 3-ին.
  13. «Steve Jablonsky to Score Rawson Marshall Thurber's 'Red Notice'». Film Music Reporter. 2020 թ․ փետրվարի 26. Վերցված է 2020 թ․ մարտի 3-ին.
  14. «Dwayne Johnson's Action-Thriller 'Red Notice' Gets 2020 Release Date». Variety. Վերցված է 2018 թ․ մարտի 16-ին.
  15. «Dwayne Johnson Action-Thriller 'Red Notice' Heads To November 2020». Deadline. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 8-ին.
  16. Fleming, Mike (2019 թ․ հուլիսի 8). «Netflix Takes 'Red Notice'; Ryan Reynolds Joins Dwayne Johnson & Gal Gadot In Rawson Marshall Thurber-Directed Global Heist Film». Deadline Hollywood. Վերցված է 2020 թ․ փետրվարի 7-ին.

Արտաքին հղումներ խմբագրել