Կարմիր Ցարիցինի պաշտպանության հերոսների հուշարձան

Կարմիր Ցարիցինի պաշտպանության հերոսների հուշարձան (ռուս.՝ Памятник героям обороны Красного Царицына), քանդակագործական հորինվածք, որը նվիրված է Ռուսաստանի քաղաքացիական պատերազմի հերոսներին, ինչպես նաև Ցարիցին գյուղի (այժմ` Վոլգոգրադ) ձեռնարկությունների աշխատակիցներին, որոնք ակտիվորեն մասնակցել են 1918-1919 թվականների մարտերին։ Գտնվում է Վոլգոգրադի Մետաղագործների հրապարակում, Ցարիցինի օպերայի շենքի առջև[1]։

Կարմիր Ցարիցինի պաշտպանության հերոսների հուշարձան
Կարմիր Ցարիցինի պաշտպանության հերոսների հուշարձանը
Քարտեզ
Քարտեզ
Տեսակտեսարժան վայր և հուշարձան
Ստեղծում1961
Բարձրություն8 մետր
Երկիր Ռուսաստան
ԲնակավայրԿրասնոկտյաբրսկի շրջան
Շինության ձևՀուշարձան
Նյութբրոնզ, բետոն և գրանիտ
Ներկա վիճակԿանգուն
 Monument to the heroes of defense of Red Tsaritsyn Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

Ցարիցինի պաշտպանությունը, որը եղել է խոշոր արդյունաբերական կենտրոն և երկրի կենտրոնական շրջանները Ներքին Պովոլժիեին, Հյուսիսային Կովկասին և Միջին Ասիային կապող հաղորդակցության առանցքային հանգույց, մեծ դեր է խաղացել քաղաքացիական պատերազմի իրադարձություններում։ Համառ պաշտպանության համար քաղաքը 1919 թվականի մայիսի 17-ին պարգևատրվել է Պատվավոր հեղափոխական կարմիր դրոշով, իսկ 1924 թվականի ապրիլի 14-ին` Կարմիր դրոշի շքանշանով[2]։

Քաղաքի պաշտպանների հուշարձանը, որը ստեղծել են քանդակագործ Ալեքսանդր Կիբալնիկովը և ճարտարապետ Վասիլի Շալաշովը, տեղադրվել է 1961 թվականին Ստալինգրադի Մետաղագործների հրապարակում` Լենինի անվան մշակույթի պալատի շենքի առջև (այժմ` Ցարիցինի օպերա)[3]։

Հուշարձանն ընդունվել է պետական պաշտպանության` ՌԽՖՍՀ նախարարների խորհրդի 1974 թվականի դեկտեմբերի 4-ի № 624 որոշմամբ[4]։

 

Նկարագրություն խմբագրել

4 մետր բարձրությամբ քանդակը ձուլված է բրոնզից և պատկերում է զենքը ձեռքներին վեց բանվորների, որոնք, կարծես, քարացել են շարժման մեջ։ Նրանց դեմքերն արտահայտում են ցանկացած պահի քաղաքը պաշտպանելու վճռականություն։ Քանդակը տեղադրված է 4-մետրանոց բետոնե պատվանդանին, որն ունի զուգահեռանիստի ձև և երեսպատված է մուգ մոխրագույն մարմարե սալիկներով։ Վերին կենտրոնական սալիկի վրա փորագրված է հետևյալ մակագրությունը. «Կարմիր Ցարիցինի պաշտպանության հերոսներին հավերժ փա՛ռք»[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Памятник героям обороны Красного Царицына». 2ГИС. Վերցված է 2018 թ․ մայիսի 18-ին.
  2. «Памятник Героям обороны Красного Царицына в г.Волгограде». shukach.com. 2018 թ․ մարտի 1. Վերցված է 2018 թ․ մայիսի 19-ին.
  3. «Памятник Героям обороны Красного Царицына». volgograd.ru. 2016 թ․ դեկտեմբերի 8. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 19-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 19-ին.
  4. «Постановление Совмина РСФСР от 04.12.1974 N 624». Վերցված է 2018 թ․ մայիսի 18-ին.
  5. «Памятник героям обороны Красного Царицына». volgograd-history.ru. Վերցված է 2018 թ․ մայիսի 19-ին.