Շամքորեցոց Սուրբ Աստվածածին եկեղեցի

Շամքորեցոց Սուրբ Աստվածածին եկեղեցի (նաև՝ Կարմիր Ավետարան եկեղեցի), հայկական առաքելական եկեղեցի ներկայիս Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի հայկական Հավլաբար թաղամասում՝ Մետեխի, Իսանի (նախկին Շամխորի) և Ֆիգների (նախկին Պրեոբրաժենսկայա) փողոցների խաչմերուկում, Սուրբ Էջմիածին հայկական եկեղեցուց 160 մ դեպի հարավ-արևելք։

Շամքորեցոց Սուրբ Աստվածածին եկեղեցի
Եկեղեցին 1900-ական թթ.
Հիմնական տվյալներ
Տեսակվանք և եկեղեցի
ԵրկիրՎրաստան Վրաստան
ՏեղագրությունՎրաստան Վրաստան Թբիլիսի
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
ԹեմՎիրահայոց
Հոգևոր կարգավիճակՉգործող
Հիմնական ամսաթվերը1775
Ներկա վիճակԿիսավեր
Ճարտարապետական ոճՀայկական
Կառուցման ավարտ1775 թ.
Հիմնադրված1775
Արտաքին գմբեթի բարձրություն40 մ
Քարտեզ
Քարտեզ
 Armenian Church of the Red Gospel, Tbilisi Վիքիպահեստում

Անվանում խմբագրել

Հայտնի է, որ 18-ից 19-րդ դարերում Թիֆլիսում (ներկայիս Թբիլիսիում) բնակվող հայերը եղել են ինչպես բնիկ, այնպես էլ այլ բնակավայրերից տարբեր պատճառներով այստեղ տեղափոխվածներ։ 18-րդ դարի երկրորդ կեսին Գանձակից և հարակից բնակավայրերից, Արցախից, ինչպես նաև Արարատյան դաշտի բնակավայրերից Թիֆլիս տեղափոխվեցին բազմաթիվ հայեր։ Նրանցից շատերը բնակություն հաստատեցին իրար մոտ և հիմնեցին այսպես ասած ներհայկական համայնք, ինչպիսիք են Շամխորեցիք, Էջմիածնեցիք և այլն։ Նրանց կառուցած եկեղեցիները, բնակության վայրերը սկսեցին կոչվել իրենց ընդհանրական անուններով։ Այսպես է բացատրվում Թբիլիսիի Շամքորեցոց Սուրբ Աստվածածին եկեղեցու անվանումը, այսինքն՝ Շամքոր քաղաքից և հարակից բնակավայրերից Թբիլիսի տեղափոխված հայերի եկեղեցի։ Հայտնի է նաև, որ եկեղեցին Շամխորեցոց էր կոչվում նախքան 18-րդ դարի հիմնովին վերակառուցումը։

Եկեղեցին հայտնի է նաև որպես Կարմիր Ավետարան, որը ժողովրդական անվանում է։

Արտաքին հղումներ խմբագրել