Կարմեն ակադեմիա (ֆր.՝ Académie Carmen), գեղարվեստի մասնավոր ակադեմիա Ֆրանսիայում՝ Փարիզի Notre-Dame-des-Champs շրջանում։ Այն գոյություն է ունեցել 1898-1901 թվականներին[1], հիմնադրվել է ամերիկացի նկարիչ Ջեյմս Էբբոտ Մաք-Նեյլ Ուիսթլերի և նախկին բնորդուհի Կարմեն Ռոսսիի կողմից։

Կարմեն ակադեմիա
ֆր.՝ Académie Carmen
ՏեսակԳեղարվեստի մասնավոր ակադեմիա
Հիմնադրված է1898
Լուծարված է6.04.1901
ՀիմնադրիրԿարմեն Ռոսսի
Երկիր Ֆրանսիա
ՏեղագրությունՓարիզ
ՀասցեՖրանսիա, Փարիզ

Պատմություն

խմբագրել
 
Джеймс Уистлер в мастерской (художник Сайрус Кунео, 1906)
 
Розовое и золотое: неаполитанка (портрет Кармен Росси). Дж. Уистлер, ок. 1897

Ակադեմիայի հիմնադրման գաղափարը պատկանում է Կարմեն Ռոսսիին (իտալ.՝ Carmen Rossi), ծննդյամբ` Կաիրա (իտալ.՝ Caira): Հավանաբար նա ծնունդով Նեապոլից է եղել։ Փարիզում Կարմենը բնորդուհի է եղել նախ ամերիկացի նկարիչ Ջեյմս Ուիսթլերի մոտ, հետո` Ժյուլիանի ակադեմիայում[2]։ Նա Կաիրա քույրերի զարմուհին էր, որոնցից մեկը, ամուսնու` Չեզար Վիտտիի հետ, 1894 թվականին բացել է գեղարվեստի Վիտտի ակադեմիան։ Հավանաբար նրա հաջողությանը նախանձելով` Կարմենը որոշել է բացել իր սեփական նմանատիպ ակադեմիան[3]։

Ուիսթլերը հավանություն է տվել նրա գաղափարին, և ակադեմիան բացվել է 1898 թվականի հոկտեմբերին։ Կարմենն առաջարկել է նոր դպրոցն անվանել Ուիսթլերի ակադեմիա, բայց նկարիչը նախընտրել է «Կարմեն» անունը։ Ակադեմիայի համար անհրաժեշտ շինությունը գտնվել է Կարոլյուս Դյուրան հյուրանոցի դիմաց։ Գեղարվեստական նոր դպրոցի բացման մասին հայտարարել են մի շարք լոնդոնյան թերթերում, ինչպես նաև` ամերիկյան New York Herald-ում[4]։ Այս իրադարձությունը Փարիզում քննարկումների թեմա է դարձել։

Կարմեն Ռոսսին ղեկավարում էր ակադեմիան, սակայն չէր դասավանդում։ Դասերն անց էին կացնում Ուիսթլերը և քանդակագործ Ֆրեդերիկ Մակմոնիսը։ Ակադեմիայի բացման ժամանակ գործում էին տղաների և աղջիկների առանձին դասարաններ, որոնցից յուրաքանչյուրում կար քսան ուսանող[5]։ Մեկ ամիս անց ակադեմիայում սովորում էին արդեն վաթսուն ուսանող։ Ոչ բոլոր ուսանողներին էին դուր գալիս Ուիսթլերի խիստ կանոնները. ուսանողների թիվը կրճատվել է` հասնելով քառասունի։ Մնացել են նրանք, ովքեր ընդունել են Ուիսթլերի կանոններն ու դասավանդման մեթոդները[6]։

1900 թվականի գարնանը դպրոցը տեղափոխվել է մեկ այլ շինություն Մոնպառնասում։ Կարմենն առաջարկել է թողնել միայն կանանց դասարանները։ Ուիսթլերը համաձայնվել է։ 1901 թվականին Կարմենն ակադեմիայի ղեկավարման գործը հանձնել է Ինեզ Ադամսին (անգլ.՝ Inez Addams) և բացել իր գինու կրպակը[5]։

Ուիսթլերի գնալով վատացող առողջությունը նրան այլևս թույլ չէր տալիս դասավանդել ակադեմիայում։ 1901 թվականի ապրիլի 6-ին ակադեմիան, համաձայն Ուիսթլերի կարգադրության, վերջնականապես դադարեցրել է իր գոյությունը[7]։

Դասավանդողներ

խմբագրել

Հայտնի շրջանավարտներ

խմբագրել

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Academie Carmen». The Correspondence of James McNeill Whistler (անգլերեն). University of Glasgow. Վերցված է 2018 թ․ փետրվարի 2-ին.
  2. Dictionary of Artists' Models, 2013, էջ 467
  3. «Vitti». The Correspondence of James McNeill Whistler (անգլերեն). University of Glasgow. Վերցված է 2018 թ․ փետրվարի 2-ին.
  4. «Letter to Madame Whibley». The Correspondence of James McNeill Whistler (անգլերեն). University of Glasgow. Վերցված է 2018 թ․ փետրվարի 2-ին.
  5. 5,0 5,1 Dictionary of Artists' Models, 2013, էջ 468
  6. Whistler: A Life for Art’s Sake(անգլ.)
  7. «Inez Eleanor Addams». The Correspondence of James McNeill Whistler (անգլերեն). University of Glasgow. Վերցված է 2018 թ․ փետրվարի 2-ին.

Գրականություն

խմբագրել
  • Nigel Thorpe Rossi, Carmen // Dictionary of Artists' Models / Jill Berk Jiminez. — Routledge, 2013. — P. 467—469.

Արտաքին հղումներ

խմբագրել
  • «Carmen Rossi». The Correspondence of James McNeill Whistler (անգլերեն). University of Glasgow. Վերցված է 2018 թ․ փետրվարի 2-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարմեն ակադեմիա» հոդվածին։