Կարմեն Սուսանա Դեյմ Սուբիլյագա իսպ.՝ Carmen Susana Duijm Zubillaga, օգոստոսի 11, 1936(1936-08-11)[1], Aragua de Barcelona, Municipio Aragua, Անսոատեգի, Վենեսուելա - հունիսի 18, 2016(2016-06-18)[1][2], Պորլամար, Nueva Esparta, Վենեսուելա, պրոֆեսիոնալ մոդել, դերասանուհի և հեռուստահաղորդավարուհի, «Միսս աշխարհ» մրցույթի հաղթող (1955 թ), Սուրինամից Վենեսուելա տեղափոխված հոլանդացի հրեայի դուստր։

Կարմեն Դեյմ
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 11, 1936(1936-08-11)[1]
ԾննդավայրAragua de Barcelona, Municipio Aragua, Անսոատեգի, Վենեսուելա
Մահացել էհունիսի 18, 2016(2016-06-18)[1][2] (79 տարեկան)
Մահվան վայրՊորլամար, Nueva Esparta, Վենեսուելա
Քաղաքացիություն Վենեսուելա
Մասնագիտությունհեռուստահաղորդավարուհի, մոդել, գեղեցկության մրցույթի մասնակից և դերասանուհի
 Susana Duijm Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

1955 թվականի հուլիսի 9-ին Կարմեն Սուսանա Դեյմ Սուբիլյագան հաղթող է ճանաչվել ազգային մրցույթում։ Նա ներկայացրել է Միրանդա նահանգը։ Նույն թվականի հուլիսի 22-ին նա մասնակցել է «Միսս Տիեզերք» մրցույթին և հասել մինչև կիսաեզրափակիչ։ Նույն թվականի հոկտեմբերին նա ներկայացնել է Վենեսուելան «Միսս աշխարհ 1955» մրցույթին և դարձել առաջին լատինաամերիկացին, որը հաղթել է այդ մրցույթին[3]։ Մրցույթն անցկացվել է Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնում[4]։

Գեղեցկության մրցույթում նրա հաղթանակն օգնեց նրան դերասանուհու և հաղորդավարուհու կարիերա ստեղծել Վենեսուելայի հեռուստատեսությունում։ Մինչև 2016 թվականը նա ապրել է Վենեսուելայի Մարգարիտա կղզում։

Սուսանա Դեյմը մահացել է կաթվածից՝ է 2016 թվականի հունիսի 18-ին։

Նրա դուստրը՝ Կարոլինա Սերուտին, ներկայացրել է Վենեսուելան «Միսս աշխարհ 1983» մրցույթին, որը տեղի է ունեցել 1983 թվականի նոյեմբերի 17-ին, Լոնդոն քաղաքում[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 2,2 https://www.latintimes.com/susana-duijm-dead-first-latina-ever-win-miss-mundo-passes-79-391264
  3. «Miss World 1955 - Carmen Susana Duijm Zubillaga - Venezuela» (անգլերեն). missworld.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 4-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 10-ին.
  4. «Susana Duijm Dead: First Latina To Ever Win Miss Mundo Passes At 79» (անգլերեն). latintimes.com. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 26-ին.
  5. «Miss World Coverage 1983» (անգլերեն). pageantopolis.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 4-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 10-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարմեն Դեյմ» հոդվածին։