Կարլ Մեննինգ (էստ․՝ Karl Menning, մայիսի 11, 1874(1874-05-11)[1], Տարտու, Լիֆլանդիայի նահանգ, Ռուսական կայսրություն[2] - մարտի 5, 1941(1941-03-05)[1], Տարտու[2]), էստոնացի ռեժիսոր։ Համարվում է Էստոնական թատրոնի պրոֆեսիոնալ ռեժիսուրայի հիմնադիրը։

Կարլ Մեննինգ
էստ․՝ Karl Menning
Դիմանկար
Ծնվել էմայիսի 11, 1874(1874-05-11)[1]
ԾննդավայրՏարտու, Լիֆլանդիայի նահանգ, Ռուսական կայսրություն[2]
Մահացել էմարտի 5, 1941(1941-03-05)[1] (66 տարեկան)
Մահվան վայրՏարտու[2]
Քաղաքացիություն Էստոնիա
ԿրթությունՏարտուի համալսարան
Մասնագիտությունթատերական ռեժիսոր և դիվանագետ
Զբաղեցրած պաշտոններambassador of Estonia to Hungary?, ambassador of Estonia to Austria? և ambassador of Estonia to Latvia?
 Karl Menning Վիքիպահեստում

1893-1901 թվականներին սովորել է Տարտուի համալսարանի աստվածաբանության ֆակուլտետում։ 1906 թվականից ղեկավարել է «Վանեմույնե» (Տարտու) թատրոնը։ Լավագույն բեմադրություններից են՝ Իբսենի «Հասարակության նեցուկները» (1907), «Ժողովրդի թշնամին» (1908), Կիտցբերգի «Քսակի աստվածը» (1912)։ Մեննինգի ղեկավարությամբ ձևավորվել է մի շարք էստոնացի նշանավոր դերասանների արվեստը։ 1914 թվականին ստիպված թողել է թատրոնը։ Մինչև 1918 թվականը եղել է թատերական քննադատ, այնուհետև (մինչև 1937 թվականը) զբաղվել դիվանագիտական գործունեությամբ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Eesti biograafiline andmebaas ISIK (эст.)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Deutsche Nationalbibliothek Record #136849784 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 463