Կառլիստական պատերազմներ

Կառլիստյան պատերազմներ (իսպ.՝ guerras carlistas), դինաստիական պատերազմներ իսպանական Բուրբոնների երկու ճյուղերի միջև 1833-1840 թվականներին և 1872-1876 թվականներին։

Առաջին Կառլիստյան պատերազմը սկսվել է 1833 թվականի հոկտեմբերի 4-ին, Ֆերդինանդ VII թագավորի մահից հետո, երբ կառլիստները՝ բացարձակապետության կողմնակից ազնվականները, Կառլոս IV-ի որդի Դոն Կառլոս Ավագի (հանդես է եկել Կառլոս V անվամբ) գլխավորությամբ ապստամբեցին Իզաբել II-ի օրոք գահի խնամակալուհի Մարիա Կրիստինայի դեմ[1]։ Հիմնականում պարտիզանական պատերազմ մղող կառլիստները, 1837 թվականին 14 հազար զորքով Մադրիդը գրավելու անհաջող փորձից հետո, 1839-1840 թվականներին դադարեցրին դիմադրությունը։

1872 թվականին կառլիստները սկսեցին երկրորդ Կառլիստյան պատերազմը՝ փորձելով գահ բարձրացնել Կառլոս V-ի թոռանը՝ Կառլոս Կրտսերին (Կառլոս VII անվամբ)։ Վատիկանի և եվրոպական մի քանի երկրների հետադիմական շրջանների աջակցությամբ նրանք սկզբում գրավեցին Կատալոնիայի և Վալենսիայի զգալի մասը, սակայն մի շարք պարտություններից հետո, 1876 թվականին զենքը վայր դրեցին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. cytuj książkę | autor =Tadeusz Miłkowski| autor2 =Paweł Machcewicz | tytuł =Historia Hiszpanii | wydawca =Ossolineum | miejsce =Wrocław | rok =2002 | strony =255–267| isbn =83-04-04629-6

Գրականություն խմբագրել

  • Carr, Raymond. Spain, 1808-1975 (1982), pp 184–95
  • Clarke, Henry Butler. Modern Spain, 1815-98 (1906) old but full of factual detail online
  • Holt, Edgar. The Carlist Wars in Spain (1967).
  • Payne, Stanley G. History of Spain and Portugal: v. 2 (1973) ch 19-21


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 325  
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կառլիստական պատերազմներ» հոդվածին։