Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կարեն Բաբայան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Բաբայան ազգանունով այլ մարդկանց մասին։

Կարեն Անդրանիկի Բաբայան ( հունիսի 12, 1963, Ստեփանակերտ), ՊԲ գնդապետ (1995)։ Սամվել Բաբայանի եղբայրը։ 1981-1983 թվականներին ծառայել է ԽՍՀՄ Զինված ուժերում։ 1983-1987 թվականներին աշխատել է Ստեփանակերտի արտադրական կոմբինատում։

Կարեն Բաբայան
Դիմանկար
Ծնվել էհունիսի 12, 1963(1963-06-12)[1] (61 տարեկան)
Մասնագիտությունռազմական գործիչ

Գործունեությունը

խմբագրել

1988-1992 թվականներին՝ Ստեփանակերտի 2-րդ վաշտի, 1988-1995 թվականներին՝ Յոթանասունմեկերորդ առանձնակի մոտոհրաձգային գումարտակի հրամանատար, 1994-1998 թվականներին՝ ԼՂՀ ներքին գործերի նախարար, 1988-2001 թվականներին՝ Ստեփանակերտի քաղաքապետ։

1989-1994 թվականներին մասնակցել է Կրկժանի, Մալիբեկլուի, Խոջալուի, Մարտակերտի, Մարտունիի, Հադրութի, Քելբաջարի, Աղդամի, Ֆիզուլիի ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։

Պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով։

Ծանոթագրություններ

խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։